Իրանի մայրաքաղաքի տասնյակ բնակիչներ հավաքվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակում` դատապարտելով գիշերվա ընթացքում Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Թեհրանում կայացած հանրահավաքի մասնակիցները, Իրանի դրոշներով քայլերթ իրականացնելով, վանկարկում էին հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ։
Բացի այդ, տեղական մամուլը հաղորդում է, որ երկրով մեկ սկսվում են ինքնաբուխ բողոքի ցույցեր՝ պահանջելով Իսրայելի դեմ պատասխան հարվածներ։
Ցուցարարների գլխավոր պահանջը իշխանություններից այն է, որ վերջապես միավորվեն և «հզոր հարվածներ» հասցնեն Իսրայելին՝ ի պատասխան բնակելի թաղամասերի և միջուկային օբյեկտների վրա հարձակումների։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու են իշխանությունները դանդաղում։ Իսրայելի առաջին հրթիռային հարվածներից անցել է մոտ 10 ժամ, և ի պատասխան՝ Իսրայելի տարածքում իրականացվել է միայն մեկ թույլ հարձակում՝ «Շահեդ» տիպի ԱԹՍ-ներով, որոնք չեն հասել իրենց թիրախներին, դրանք բոլորը խոցվել են Իսրայելի ու նրա դաշնակիցների կողմից։