ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Պակիստանի զորքերը չորեքշաբթի գիշեր խախտել են հրադադարը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին։ Այս մասին հայտնել է հնդկական ANI գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։

«Մինչեւ երեկ առավոտ Պակիստանի բանակը խախտում էր հրադադարը միայն վերահսկողության գծի երկայնքով, սակայն այժմ նրանք սրել են իրավիճակը՝ խախտելով հրադադարը միջազգային սահմանի երկայնքով՝ գիշերը կրակ բացելով Ջամուի Պարագվալ հատվածում միջազգային սահմանի երկայնքով»,- հայտնել են աղբյուրները։Պարագվալ հատվածը գտնվում է Ջամու եւ Քաշմիր հնդկական միութենական տարածքի Ջամու շրջանում՝ վերահսկման գծից հարավ։ Այն գտնվում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնապես ճանաչված միջազգային սահմանին:

Ավելի վաղ հնդկական բանակը հայտնել էր, որ Պակիստանի զորքերը ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Ջամուի եւ Քաշմիրի միութենական տարածքում գտնվող Նաուշերա, Սունդերբանի եւ Ահնուր հատվածների դիմաց հսկողության գծի ուղղությամբ կրակ են բացել փոքր զենքերից: Հնդկական բանակի զորքերը պատասխանել են արագ եւ համաչափ, հայտնել են հնդիկ զինվորականները:

Հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանային գոտում մեկ շաբաթվա ընթացքում՝ Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ լարվածության ֆոնին Ջամու եւ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել է 26 մարդ:

Ռոբերտ Դե Նիրոյի դուստրը՝ Էյրինը, հայտարարել է, որ տրանսգենդեր է։ Them ամսագրին տված հարցազրույցում սկսնակ դերասանուհին և մոդելը անկեղծորեն պատմել է իր կյանքի մանրամասների մասին։

«Տարբերություն կա տեսանելի լինելու և նկատված լինելու միջև», - ասել է 29-ամյա Էյրինը։ «Ես տեսանելի էի։ Կարծում եմ՝ ինձ դեռ ոչ ոք չի տեսել»։

Այն բանից հետո, երբ Daily Mail-ը և այլ լրատվամիջոցներ հաղորդել են նրա վերջին ելույթի մասին և տրամադրել «կեղծ տեղեկատվություն», Էրինն ասել է. «Նրանք պարզապես հիշեցրին ինձ, որ մարդիկ իրականում ոչինչ չգիտեն իմ մասին»։

«Ակնհայտ է, որ ոչ մի ծնող կատարյալ չէ, բայց ես շնորհակալ եմ, որ իմ երկու ծնողներն էլ համաձայնեցին ինձ հեռու պահել համընդհանուր ուշադրությունից։ Նրանք ուզում էին, որ ամեն ինչ շատ գաղտնի լինի», - ասել է նա։ «Նրանք ինձ ասացին, որ ուզում են, որ ես նորմալ մանկություն ունենամ»։

Այնուհետև Էրինը հայտնել է իր որոշման մասին՝ սկսել հորմոնալ թերապիա/անցում 2024 թվականի նոյեմբերին։

«Տրանսգենդեր կանայք ազնիվ և բաց են, հատկապես հանրային վայրերում, ինչպիսիք են սոցիալական ցանցերը», - նշել է նա։

Էյրինը նաև անկեղծորեն խոսել է մարմնի դիսմորֆիայի և գեղեցկության չափանիշների մասին:

«Ինձ միշտ ասում էին, որ իմ մեջ ինչ-որ բան չափից շատ է կամ բավարար չէ. երբ ես մեծանում էի: Օրինակ ասում էին՝ չափազանց մեծ եմ, բավականաչափ նիհար չեմ։ Ոչ բավականաչափ սևամորթ եմ, ոչ բավականաչափ սպիտակամորթ։ Չափազանց կանացի եմ, բավականաչափ տղամարդկային չեմ», - ընդգծել է Էյրինը:

Մորից և «սևամորթ կանանց իր վրա ունեցած ազդեցությունից» ոգեշնչվելով՝ նա որոշել է հորմոնալ թերապիա սկսել անցյալ տարվա նոյեմբերին։

«Ես կցանկանայի ոգեշնչման աղբյուր լինել թեկուզ մեկ մարդու համար, ով նման է ինձ, ով սևամորթ է և քվիր», - ասել է Էյրինը։ «Ես կցանկանայի տեսնել ավելի շատ տրանս կանանց, ավելի շատ սևամորթ կանանց, ովքեր գուցե ավելի մեծ կազմվածք ունեն կամ չեն համապատասխանում գերնիհար կամ հերոին-շիկ ոճին»։

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդի փողոցում ինչ-որ մեկը կրակել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով նա արնահոսում է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն նշված վայր մեկնած Երևան 1-03 շտապօգնության բժիշկները «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մայքլ Փուլադիին, ում առողջական վիճակը եղել է ծանր։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության մասնակից անձանցից Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ն նույնպես ստացել է մարմնական վնասվածք, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ներկայացել է և ներկայացվել է նախաքննության մարմին:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝դեպքի այլ հանգամանքներն ու հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Թուրքիան մոտավորապես 76.5 մլրդ եվրո տուգանք պետք է տա Հայաստանին»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույում ասաց տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ 

«Պետությունը, որն իրագործել է հայկական էթնոսը վերացնելու ծրագիրը, 100 տարի առաջ ընկել է նվաստացած իրավիճակի մեջ։ Դաշնակից հաղթող երկրները պարտված, ստորացված Թուրքիային պարտադրեցին վճարել իր գործած չարագործությունների համար։ Ռազմատունգանքը հաշվարկելու համար ստեղծվել էր Փարիզի կոնֆերանսին կից հատուկ հանձնաժողով։ Հանձնաժողովը որոշեց, որ Թուրքիան 14 մլրդ ֆրանկ պետք է տա Արևմտյան Հայաստանի հայերին և մոտ 5 մլրդ ֆրանսիական ֆրանկ Արևելյան Հայաստանի հայերին։ Կան փաստաթղթեր, որտեղ հստակ ամրագրված է այդ թիվը։ Խոսքը մոտավորապես 76.5 մլրդ եվրոյի մասին է։ Ընդ որում, այդ գումարի մեջ չի մտնում մշակությանին ժառանգության կորուստը։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում թուրքական արխիվներից էլ փաստաթղթեր կսպրդեն, և մենք իրական պատկերացում կունենանք, որ Թուրքիայի կատարածը ոչ միայն հանցագործություն էր մարդկության դեմ, այլև թալան, աղետ, բնաջնջում, ունեզրկում»,–ասաց նա։ 

Լրագրողի հարցին այն մասին, որ եթե Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, ինչպես պետք է վերադարձնի այդ գումարը, Կամենդատյանը պատասխանեց.

«Ես չեմ հանդիպել քաղաքական հանցագործի, որը սեփական ցանկությամբ որոշել է ներկայանալ դատարան և պահանջել, որ իր նկատմամբ արդար դատական վճիռ կայացվի։ Թուրքիան հանցագործ պետություն է։ Կարիք չկա սպասել, որ Թուրքիան երբևիցե ցանկանալու է ճանաչման, փոխհատուցման գործընթաց սկսել։ Հայկական կողմը պետք է անընդհատ այս հարցը բարձրացնի»։ 

Հրայր Կամենդատյանը նշեց, որ Հայաստանը պետք է բոլոր հնարավոր տարբերակներով մշտապես բարձրաձայնի Հայոց Ցեղասպանության մասին։

«Հայաքվե նախաձեռնությունը 2 տարի առաջ ստորագրահավաք իրականացրեց՝ Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու պահանջով։ ՀՀ–ում կա նման օրենք, բայց դա պետք է լրացվեր և կոնկրետացվեր։ Մենք այն ժամանակ էլ գիտակցում էինք, որ մարդիկ, ովքեր Ացրախը ճանաչելու են Ադրբեջանի կազմում, որոշ ժամանակ անց էլ Ցեղասպանությունը կուրանան։ Մենք 58 հազար ստորագրություն հավաքեցինք, բայց ՔՊ–ն հարցը ԱԺ–ում քննարկվող հարցերի մեջ չընդգրկեց»,–ասաց Կամենդատյանը։

«Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվեց, վստահեցնում եմ, որ Արարատյան դաշտում դադարեցվելու է լոլիկի, լոբազգիների մշակումը, որովհետև թուրքական մթերքը Հայաստան է գալու 2-3 անգամ ավելի ցածր գնով»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույում ասաց տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ 

«Թուրքիայից Վրաստանի միջոցով Հայաստան են ներկրվում տեքստիլ և գյուղատնտեսական մթերքներ։ Մոտավորապես 15 տոկոս միջնորդավճար էր ավելանում ապրանքի գնին։ Սահմանների բացման դեպքում լրջագույն խնդիր ենք ունենալու, որովհետև թուրքական արտահանումը շահավետ է։ Թուրքական գյուղատնտեսությունը Մերձավոր Արևելքում հզոր գյուղատնտեսություններից մեկն է, հավանաբար միայն Իսրայելին է զիջում։ Բաց, չֆիլտրված, համապատասխան մաքսատուրքերի կիրրառմամբ չաշխատող սահմանի դեպքում հայկական գյուղատնտեսությունը պարզապես վերանալու է»,–հավելեց նա։ 

Հրայր Կամենդատյանը նշեց, որ դեմ է Հայաստան–Թուրքիա սահմանի բացվելուն, որովհետև Թուրքիան պատմության ընթացքում օգտագործել է ցանկացած հնարավորություն հայկական էթնոսը վերացնելու համար։

«Ոչ մի առևտուր չարժե այնքան, որ ծախես հիշողությունը, էթոսի՝ հայրենիքում ապրելու իրավունքը։ Թուրքիայի հետ առևտուրը մոտավորապես 300 մլն է, այս գումարը կարելի է վաստակել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրումների միջոցով։ Թուրքական առևտուրը մեզ պետք չէ։ Մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա, հատկապես, որ հյուսիսում բարեկամական տրամադրված երկրներ կան, որոնց հետ կարելի է իրականացնել գյուղատնեսական ապրանքների սպառումը»,–նշեց տնտեսագետը։

 

Այսօր և առաջիկա 4 օրերին օրերին Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2025

Այսօր կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։

Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +20-22, իսկ գիշերը` +12-14 աստիճանի սահմաններում։

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

Վրաստանի ԱԻՆ–ից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։

Wildberries-ը սկսել է ապրանքի վերադարձի դեպքում գնորդներից պահել առաքման արժեքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից։

Սկսած ապրիլի կեսերից, առցանց շուկայում պատվերների ձևակերպման ժամանակ առաքման արժեքը սկսել է ցուցադրվել ապրանքի գնից առանձին։ Այս առումով Հայաստանի շատ բնակիչներ կասկածել են, որ հարթակում նոր վճարովի ծառայություն է ի հայտ եկել։

Wildberries-ում պարզաբանել են, որ առաքման համար ոչ մեծ վճար (մոտ 1 դոլար) միշտ է գանձվել, սակայն պատշաճ որակ ունեցող ապրանքի վերադարձի դեպքում վճարն այլևս չի փոխհատուցվի: Բացառություն են կազմում թերություններ ունեցող կամ վնասված ապրանքները, որոնց առաքման արժեքը վերադարձվում է:

«Առաքման արժեքը չի փոխհատուցվում, երբ վերադարձվում է թերություն չունեցող ապրանք: Դա կապված է լոգիստիկ ծախսերի աճի և գնումներն ավելի գիտակցված դարձնելու մեր ձգտման հետ», - պարզաբանել են ընկերությունում։

Wildberries-ում ընդգծել են, որ այն երկրներում, որտեղ ներկայացված են, ակտիվորեն զարգացնում են լոգիստիկ կարողությունները։ Միջազգային առաքումը ներառում է նաև օդային բեռնափոխադրումներ, ինչը մեծացնում է փոխադրման արժեքը: Ընդ որում, առցանց առևտրի հարթակը հավաստիացրել է, որ վաճառողների կողմից սահմանվող ապրանքների գները չեն փոխվել։

Այժմ հաճախորդի զամբյուղում առանձին ցուցադրվում են ապրանքի արժեքը և առաքման գումարը, ինչը գնորդին հնարավորություն է տալիս նախապես տեսնել բոլոր ծախսերը: Առաքման արժեքի հաշվարկը կախված է ապրանքների չափերից, երթուղու բարդությունից և պահեստի հեռավորությունից:

Wildberries-ը միջազգային առցանց հիպերմարկետ է, որը հիմնադրվել է Ռուսաստանում 2004 թվականին։ Ընկերությունը գործում է Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Իսրայելում: Հայաստանում հարթակը ներկայացված է 2018 թվականից, իսկ 2021 թվականից սկսել է ընդլայնել պատվերների ստացման կետերի ցանցը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինային Հաղթանակի օրը հրադադարի առաջարկը Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների սկիզբ է, Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր առաջարկը, որը հնչեցրեց նախագահ Պուտինը, ուղիղ բանակցությունների սկիզբն է՝ առանց նախապայմանների։ Այս իրավիճակում զինադադարը համարվում է նախապայման, որը կօգտագործվի Կիևի ռեժիմին հետագա աջակցելու և նրա ռազմական կարողությունները ամրապնդելու համար», - ասաց նախարարը։ «Հիշո՞ւմ եք, երբ նախագահ Լուկաշենկոն վերջերս այցով գտնվում էր Մոսկվայում, մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրին Ռուսաստանի նախագահի վերաբերմունքի մասին 30-օրյա զինադադարի մասին այն ժամանակ նոր հնչեցված գաղափարի նկատմամբ։ Պուտինը աջակցեց այս գաղափարին, բայց ասաց, որ այն պետք է ձևակերպվի այնպես, որ չձախողվի, ինչպես այս տեսակի բոլոր նախորդ փորձերը։ Նա բացատրեց, որ շփման գծի ողջ երկայնքովանհրաժեշտ է նաև ապահովել ամենօրյա օբյեկտիվ թափանցիկ մոնիթորինգ՝ թե ով է իրեն պահում և ինչպես»։

«Մենք չենք տեսնում այս հրադադարի ազնիվ պահպանման ազնիվ մոնիթորինգի հնարավորություն», - ընդգծեց Լավրովը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: Նրա հեռանալու մասին լուրերը ավելի վաղ շրջանառվում էին` մոտ մեկ տարի շարունակ։ Պատճառն, ըստ հավաստի տեղեկությունների, միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումն էր, ինչին Կիրակոսյանը դեմ էր։ Վերջինիս հետ ազատման դիմում էին գրել նաեւ աշխատակազմի որոշ աշխատակիցներ։

2 ամիս է անցել, սակայն Կիրակոսյանին փոխարինող դեռ նշանակված չէ, նրա պարտականությունները կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը` նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին։

 Իրավական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հենց Դրմեյանն էլ նշանակվելու է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ։ Դրմեյանին «Հրապարակ»-ը հարցրեց իր հնարավոր նշանակման մասին, նա չպատասխանեց՝ ուղղորդելով զանգահարել գրասենյակի մամուլի քարտուղարին։
 Նկատենք, որ այս գրասենյակի հետ առնչություն ունեցողները կարծում են, որ Եղիշե Կիրակոսյանին դժվար է լինելու համարժեքորեն փոխարինելը` նա այս իշխանության հետ համագործակցող սակավաթիվ գրագետ իրավաբաններից էր, ով նաեւ, փաստորեն, պարզվեց` սկբունքներ էլ ունի: Իսկ գրասենյակի աշխատանքը շատ կարեւոր է, քանի որ ոչ միայն Ադրբեջանի դեմ արցախցիների հայցերով է այն զբաղվում, այլեւ Բաքվում գտնվող գերիների հարցերով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ֆոտո

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ

Էր-Ռիադը Կատարին կաջակցի՝ Իրանի դեմ պատասխան գործողություններում. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

Մենք շարունակելու ենք պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա.Իրան. Reuters

Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված

Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին․ Ալ-Մայադին

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ

Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես փակեց իր օդային տարածքը

Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում. ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել