Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Աշխարհի բոլոր կառավարություններն ու պետական մարմինները դանդաղ են, քանի որ կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ մասին ցույց են տվել իր կողմից արված հետազոտության արդյունքները։
«Շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ։ Միաժամանակ պետք է հիշել, որ կառավարությունը պետք է լինի դանդաղ, քանի որ կառավարությունն այն մարմինն է, որ պետք է 7 չափի, մեկ կտրի»,– հայտարարեց վարչապետը։
Նա շատ տպավորված է Էստոնիայի պետական կառավարման համակարգից, որտեղ վերջերս մեկնել էր պաշտոնական այցով։ Ըստ նրա` Էստոնիայում ծրագրերը պլանավորում են 6 ամսից մեկ տարի ժամանակահատվածով, իսկ մեզ մոտ որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։
«Օրինակ` մեզ մոտ պլանավորում ենք, որ 6 ամսից պետք է որոշումն իրականացնենք, սակայն այդ որոշումը տանում ենք համայնք ու ասում ենք` դե շուտ արա, 3-4 օրում պիտի անես։ Այդպես չի լինում, ընթացակարգ կա։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք, որ դա ժամանակին արվի, դա պետք է պլանավորվի ոչ թե մեկ շաբաթ առաջ, այլ երկու տարի առաջ։ Մինչդեռ գալիս է, օրինակ, բիզնեսն ու ասում է` դե, ուշանում եմ, քշի, սակայն ասում ես` մի րոպե, եղբա՛յր, սա տաքսի չէ, սա ավտոբուս է, քանի որ այն ունի իր երթուղին, արագության ստանդարտը, անվտանգության յուրահատուկ կանոնները, կանգառներ, որտեղ նա պետք է կանգնի։
Հնարավոր չէ բարձրանալ ավտոբուս ու տաքսու տեմպով առաջ գնալ, քանի որ կլինեն ուղևորներ, որոնք կանգառներում պետք է իջնեն, ու արդյունքում պետք է առնվազն պատուհաններից դուրս թռնեն կամ միջադեպեր լինեն ավտոբուսի վարորդի հետ։ Ավտոբուսը պետք է արագ լինի ավտոբուսի ստանդարտով»,– այլաբանորեն բացատրեց Փաշինյանը։
Ըստ նրա` այս տեմպերով մենք պետություն չենք դառնա, քանի որ անգամ երթևեկության կանոնը վերաբերում է նրան, ով «կրուտոյ» չէ:
Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ժամանել են թաղապետերանի շենք:
«Տեսանյութին ծանոթ ենք, այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնել են ոստիկանությունից:
Նշենք, որ ոստիկանները թաղապետարանի շենքից բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանական պաշտոնյան չհայտնեց, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
«Մինչև վերջ գնալու եմ»,- ոստիկանական մեքենայից հայտարարեց ակտիվիստը։
Նշենք, որ Արթուր Չախոյանի աչքին կապտուկ կար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարեցին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել էր իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայոհոյել է:
Ակտիվիստ Արթուր Չախոյանը քիչ առաջ Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվեց Չախոյանի վրա։
Ոստիկանները ևս ժամանեցին Մասիվի թաղապետարան և Չախոյանին տարան առանձին սենյակ, բայց թեժ իրավիճակը շարունակվում է։
Մասիվի թաղապետը Չախոյանին դաժանաբար ծեծելուց հետո լրագրողների հետ զրույցում սկսեց արդարանալ և նշել, որ պահել է իրեն նորմալ հայի նման։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նոր Նորքի թաղապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է եղել ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման հարցով ցանկանում էր հանդիպել թաղապետին։
Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին: Թաղապետարանի աշխտակիցը Չախոյանին ասաց, որ նա վիրավորել է այս շենքի բոլոր տղամարդկանց եւ պետք է պատասխան տա դրա համար. «Արի, հանրային քննարկումն ավարտենք, հետո խոսենք առանց կամեռայի: Դու լավ տղա չես»,-ասաց նա: Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: Այնուհետեւ ծեծկռտուք սկսվեց, որին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վերջինս ծեծի ենթարկեց Չախոյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ իր շնորհիվ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել մարտերն Ուկրաինայում։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը սկսվել է Ջո Բայդենի նախագահության պատճառով։
Միևնույն ժամանակ, Թրամփը չի բացառել, որ խաղաղության կնքման հարցում Պուտինը կարող է այսպես ասած «մի փոքր խաղալ իր հետ»:
«Նա կարող էր մի փոքր խառնել իմ գլուխը: Բայց կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել պատերազմը: Եթե ես չլինեի, կարծում եմ, որ նա կցանկանար տիրել ամբողջ երկիրը: Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում էր ամբողջ Ուկրաինան, և եթե ես չհաղթեի ընտրություններում, նա ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ: Ես հավատացած եմ, որ իմ պատճառով է, որ նա պատրաստ է դադարեցնել կռիվը», - ասել է ԱՄՆ նախագահը:
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքի ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա, Tert.am-ին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Դանիելյանն անցած տարի նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Նա մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողություններին մասնակցելիս, հայտնել է հարավկորեացի պատգամավորը՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Այս մասին գրում է Reuters-ը:
«Շուրջ 600 հյուսիսկորեացի զինվորներ (ընդհանուր 15,000-ից) զոհվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելիս», - ասել է Հարավային Կորեայի օրենսդիր մարմնի անդամ Լի Սեոնգ Կվոնն Ազգային հետախուզական ծառայության կողմից ճեպազրույցից հետո:
Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան Կուրսկում կորցրել է 4,700 զինծառայող, այդ թվում՝ շուրջ 600-ը զոհված»:
Նա ասել է, որ այս տարվա սկզբից մոտ 2,000 զինվոր, որոնք ներկայումս մեկուսացված են Փհենյանում, վերադարձվել են Հյուսիսային Կորեա։
«Որքան ես հասկանում եմ, զոհված զինվորների մարմինները դիակիզվել են տեղում՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում, նախքան դրանք (աճյունամոխիրը) ԿԺԴՀ տեղափոխելը», - ասել է Լի Սեոնգ Կվոնը:
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան երկու փուլով Ռուսաստանում է տեղակայել ընդհանուր առմամբ 15,000 զինվորական։
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային զինծառայողներին ուղարկելու և Կուրսկի մարզի ազատագրմանն օգնելու համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղին և դրա հետ կապված աշակերտների ծնողների մտահոգություններին։
«Ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, մանրամասն ուսումնասիրվում են նաև հնարավոր ազդեցությունները։ Իհարկե, մենք մոնիտորինգ ենք իրականացնում և դպրոցները զգուշացված են, որ ուշադիր լինեն և երեխաների շրջանում նման խաղերի տարածումը տեսնելուն պես, համապատասխան քայլեր ձեռնարկեն»,– ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ հոգեբանի հաստիքը պարտադիր է դարձել դպրոցներում․ «Բայց մենք նաև մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքի արդյուքնում նաև ավելի մեդթոդական աջակցություն կցուցաբերենք»,– հավելեց նա։
Անդրեասյանը նշեց, որ «անհանգստություններ են ստանում», բայց որևէ առանձին վնասման դեպքեր չեն գրանցվել․ «Բայց դա չի նշանակում կանխարգելման քաղաքականությունը չպետք է շարունակել»,– հավելեց նախարարը։
Rate.am-ում ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,11 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391,91 դրամը:
Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 434,88 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 449,14 դրամը:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.61 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.90 դրամը:
Չինաստանի Ռենմին համալսարանի պրոֆեսոր Ժենգ Յունտիանի կարծիքով՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները կարող են միավորվել և Հայաստանին օգուտ բերել տարբեր ուղղություններով։
Չինացի պրոֆեսորը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ ընդգծելով, որ փոփոխվող աշխարհակարգի ֆոնին Հայաստանը և Չինաստանը պետք է համախմբեն իրենց ուժերը՝ զարգացնելու և խորացնելու համագործակցությունը։
Գնահատելով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը և տարբեր ոլորտներում հայ-չինական գործընկերության զարգացման հեռանկարները՝ զրուցակիցը նշել է, որ վերջին տարիներին, ուսումնասիրելով Հարավային Կովկասի հիմնահարցերը, նկատել է, որ 2013 թվականին չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երևան գալուց ի վեր՝ Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել։
«Ե՛վ առևտրի, և՛ մշակութային փոխանակումների առումով շատ ասպեկտներ են բարելավվում։ Եվ ես իսկապես լավատեսական զգացումներ ունեմ երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ, քանի որ մենք մշակութային առումով շատ նմանություններ ունենք։ Ես իսկապես հավատում եմ, որ հատկապես փոփոխվող աշխարհակարգի ֆոնին Չինաստանը և Հայաստանը պետք է համախմբեն ուժերը՝ զարգացնելու և խորացնելու հարաբերությունները»,-նշել է պրոֆեսորը։
Նրա դիտարկմամբ՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ապագայում օգուտ կբերի Հայաստանին։
Հաղորդակցային ուղիների համատեքստում անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ չինացի պրոֆեսորը կարծիք է հայտնել, որ դա բավականին խելամիտ ռազմավարություն է Հայաստանի զարգացման տեսանկյունից։
«Այդ նախաձեռնությանը ես ծանոթացել եմ անցյալ տարի և կարծում եմ, որ այն շատ խելացի ռազմավարություն է Հայաստանի զարգացման համար։ Իմ կարծիքով՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները կարող են միավորվել և Հայաստանին օգուտ բերել տարբեր ասպեկտներով»,-ընդգծել է Ժենգ Յունտիանը։
Պրոֆեսորը խոսել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և խաղաղության համաձայնագրի կնքման հավանականության մասին՝ նշելով, որ Չինաստանի դիվանագիտական քաղաքականության տեսանկյունից խաղաղությունը, անվտանգությունը և համագործակցությունը միշտ էլ այս դարաշրջանի թեմաներն են։
«Անկախ նրանից, թե ինչ հակամարտություններ ու պատերազմներ են ընթանում աշխարհի այլ մասերում, Եվրասիայում՝ հատկապես Հին Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող երկրներում, մենք պետք է ինչ-որ բան անենք խաղաղության և զարգացման համար։ Այսպիսով, Չինաստանը միշտ շեշտը դնում է խաղաղության և զարգացման վրա»,- շեշտել է Չինաստանի Ռենմին համալսարանի պրոֆեսոր Ժենգ Յունտիանը։