ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերի աշխատանքային գրաֆիկի մասին հայտարարություն է տարածել:

Գալիք Գարնան և աշխատանքի տոնի, ինչպես նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ 2025 թվականի մայիսի 1-ից մինչեւ մայիսի 4-ը և մայիսի 8-ից մինչեւ մայիսի 11-ը ներառյալ Դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։

Հիշեցնենք, որ այսօր նա ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից։ Նա նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2023-ի փետրվարին, մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Սա մեկ անգամ ևս մի բանի մասին է խոսում․ արդեն 7 տարի ապրում ենք երկիր-մղձավանջում, ուր հատված են բոլոր կարմիր գծերը, ուր անբարոյականության, ամենաթողության ու համատարած ցինիզմի մթնոլորտում կորչում են պետությունն ու պետական ինստիտուտները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-մարգարյանի և աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին։

«Արդեն մի քանի տարի միջազգային կառույցները բարձրաձայնում են Հայաստանում ժողովրդավարության նահանջի, մարդու իրավունքների ոտնահարման, մեկ մարդու ձեռքում իշխանության կենտրոնացման, կոռուպցիայի, ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների և միևնույն ժամանակ պատասխանատվության չենթարկված ոչ մի ոստիկանի մասին։

Դե եթե ոստիկանների ոհմակը կարող է պատգամավորի վրա հարձակվել ու անպատիժ մնալ, ինչու թաղապետը չի կարող ակտիվիստ ծեծել ու անպատիժ մնալ։  Իսկ ընդդիմադիրներին և այլախոհներին պատերին ու գետնին ծեփելու, լեզու ու թևեր կտրելու հրահանգն էլ Նիկոլ Փաշինյանից են ստացել»,- ասաց նա։

Հարցին՝ երեկ հայտնի դարձավ, որ ակտիվիստը պարզապես խնդիր է բարձացրել, սակայն Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյել է Արթուր Չախոյանին, ինչը արդարացվեց քաղաքապետի կողմից, վերջինը ասաց՝ մարդ է, կպատահի, արդյոք այսօրվա միջադեպը հենց քաղաքապետի արդարացման հետևանքով չէր, Գալստյանն ասաց, որ այս թիմից որևէ ակնկալիք չունի։

«Սրանք ոչ միայն տգետ են, ինչպես խոստովանում է իրենց առաջնորդը, այլև՝ անդաստիարակ, բարոյականության և քաղաքական մշակույթի հատակում են։ Սա համատարած լպիրշ ու ցինիկ վարքագիծ է։ Անպատժելիությունը նոր, ավելի այլանդակ դրսևորումներ է արձանագրում։ Ավինյանը վաղուց պիտի հրաժարական տար, և ոչ միայն «համբալ»-ի համար, այլև՝ կոռուպցիոն սկանդալների, քաղաքի կառավարումը տապալելու, անունակության համար։  Ինչին կպել են աղետ է ու սուտ՝ անվտանգությունից մինչև երկրի կառավարում, դպրոցաշինությունից մինչև տեղական կառավարում։ Արթուր Չախոյանն էլ ամենօրյա ռեժիմով բացահայտում է սրանց տապալումը»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ նրանք մի բանում են հաջողել՝ հանրային պառակտում, ատելություն ու թշնամանք: «Այս մթնոլորտի արդյունքն են՝ թե՛ աճող հանցագործությունները, թե՛ վթարներն ու ինքնասպանությունները։ Այս քաղաքական թիմից պիտի վայրկյան առաջ ազատվել ու հասարակությունը մաքրել, կասեցնել այս համատարած և խորքային դեգրադացիան»,- ասաց նա։

Հարցին՝ հայտնի է նաև, որ միջադեպով պայմանավորված՝ ձերբակալվել է 6 անձ, որից մեկը հենց Չախոյանն է, ով հոսպիտալացվել է, սակայն թաղապետը ձերբակալվածների մեջ չկա, որքանո՞վ է սա ժողովրդավարական պետությանը հարիր, Գալստյանն արձագանքեց. «Մենք ի՞նչ ժողովրդավարություն: Հայաստանը, ըստ Feedomhous-ի, շարունակում է լինել 54-րդ դիրքում, կիսաազատ երկիր, որտեղ խաթարված է իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, որտեղ մարդն այնքան արժեք չունի, իսկ քաղաքական մեծամասնությունն ու ղեկավարությունն այնքան ցինիկ է, որ կարող է վարչական շենքում քաղաքացի ծեծել»։ 

Պատգամավորի կարծիքով այս միջադեպից հետո պետք է հրաժարական ներկայացնեն թե՛ վարչական շրջանի ղեկավարը, թե՛ հենց քաղաքապետ Ավինյանը:

«Նորմալ երկրում այս միջադեպին իրավական գնահատական պիտի տրվեր, բայց սա ՔՊ-ի կողմից կառավարվող Հայաստանն է, որտեղ իրավապահ համակարգն իշխանության վախվորած կցորդի է վերածվել։ Քաղաքական մեծամասնությանը ներվում է ամեն բան: Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից»,- ասաց նա:

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։

Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի երրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտացածին են ու ոչ իրական։

Իհարկե, ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»,- գրել է նա:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է․

«Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»։

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: 

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված է գերագույն առաջնորդ Խամենեիին հղված հեռագրում։

Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և իր անունից ցավակցություն և վշտակցություն է հայտնել, զորակցություն՝ զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Փաշինյանը ցավակցական հեռագիրը հղել ե Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից գրեթե 5 օր անց։

Հավելենք, որ վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տուժածների թիվն ավելի քան 1200 է։

Հիշեցնենք, որ Բանդար Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։

Ապրիլի 28-ը երկրում հայտարարված էր սգո օր։

Ռուսաստանի բախտը բերել է, որ իր ղեկավարը Վլադիմիր Պուտինն է. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն է հայտնել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք» կրթական մարաթոնին ելույթ ունենալիս։

«Պուտինը մեր երկրի նախագահն է, և մեր բախտը բերել է, որ նա է մեր երկրի նախագահը»,- ասել է Պեսկովը։

Վերջինս հավելել է, որ Պուտինի բոլոր որոշումները՝  կապված Ուկարինայում հատուկ գործողության հետ ճիշտ են, և ռուսների պարտքն է հաղթել:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ղեկավար Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» մարաթոնում։

«Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին: Կլինի նախագահ Սիի առանձին այցը: Մենք շատ ենք կարևորում դա (այցը-Խմբ.) և պատրաստվում ենք դրան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

 Նշենք, որ Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տոնակատարություններին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայդի Քլումը եւ նրա դուստրը՝ Լենի Քլումը, նորից լուսանկարվել են ներքնազգեստով ինսթագրամի համար՝ չնայած անցած տարի իտալական ապրանքանիշի համար իրենց վերջին ֆոտոսեսիայի վերաբերյալ բացասական արձագանքին։

«Եվս մեկ տարի @intimissimi-ի հետ։ Այս անգամ մետաքսի եւ միկրոֆիբրայի բազային հավաքածուով. մինիմալիստական, նրբին եւ գերհարմար»,- մակագրել է Քլումը քարոզչության սլայդ-շոուն ինսթագրամում։

Թեեւ Հայդին անջատել է մեկնաբանությունները գրառման տակ, նրա դուստրը բազմաթիվ մեկնաբանություններ է ստանում սոցցանցի իր օգտահաշվում։

хайди-1.jpg (54 KB)

«Դա ապրանքանիշի տարօրինակ գործարք է մայրիկիդ հետ..., գրել է բաժանորդներից մեկը։ Մյուսը մեկնաբանել է. «Նրանք կարող էին ցանկացած այլ կոլաբորացիա անել,  խիստ տարօրինակ է դա անել ձեր 20-ամյա դստեր հետ»։

Սակայն ոմանց, ըստ երեւույթին, չի անհանգստացնում այն, որ մայր ու աղջիկ ներկայանում են ներքնազգեստով։

хайди1.jpg (55 KB)

Երկյակն արդեն մոտ երկու տարի նկարահանվում է Intimissimi-ի գովազդում, եւ, ըստ երեւույթին, բացասական արձագանքը չի խանգարում նրանց շարունակել համագործակցությունն ապրանքանիշի հետ։

Ֆոտո

Կրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով

Քանի որ Սամվել Կարապետյանի կալանքի բողոքարկումը մակագրվել է Արմեն Դանիելյանին, որոշել ենք հետ վերցնել այն. փաստաբան

Բողոքը հետ եմ վեցնում. .Սամվել Կարապետյանը դիմել է Արմեն Դանիելյանին

Դոլարը թանկացել է. եվրոն՝ էժանացել

Արեգնազ Մանուկյանն ինձ վիրավորեց․ տհաճ հանդիպում էր․ Էդգար Ղազարյան

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվել. Mehr

Առանց կանոնների․ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

Ինչպես կպատասխանի Իրանը ԱՄՆ-ին. մանրամասներ

Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը

Ամերիկյան հրթիռի Ֆորդոյին հարվածելու վայրից առաջին կադրերը

Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Ուշակով

Թեհրանն այս պահին ռմբակոծվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից․ Տեսանյութ

«Արաղչին Պուտինին կհանձնի Խամենեիի՝ աջակցության խնդրանքով նամակը». #Reuters

Հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ ապակայունացնում է մի շարք տարածաշրջաններ. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ