Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է․
«Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»։
Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված է գերագույն առաջնորդ Խամենեիին հղված հեռագրում։
Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և իր անունից ցավակցություն և վշտակցություն է հայտնել, զորակցություն՝ զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ Փաշինյանը ցավակցական հեռագիրը հղել ե Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից գրեթե 5 օր անց։
Հավելենք, որ վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տուժածների թիվն ավելի քան 1200 է։
Հիշեցնենք, որ Բանդար Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։
Ապրիլի 28-ը երկրում հայտարարված էր սգո օր։
Ռուսաստանի բախտը բերել է, որ իր ղեկավարը Վլադիմիր Պուտինն է. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն է հայտնել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք» կրթական մարաթոնին ելույթ ունենալիս։
«Պուտինը մեր երկրի նախագահն է, և մեր բախտը բերել է, որ նա է մեր երկրի նախագահը»,- ասել է Պեսկովը։
Վերջինս հավելել է, որ Պուտինի բոլոր որոշումները՝ կապված Ուկարինայում հատուկ գործողության հետ ճիշտ են, և ռուսների պարտքն է հաղթել:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ղեկավար Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» մարաթոնում։
«Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին: Կլինի նախագահ Սիի առանձին այցը: Մենք շատ ենք կարևորում դա (այցը-Խմբ.) և պատրաստվում ենք դրան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տոնակատարություններին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայդի Քլումը եւ նրա դուստրը՝ Լենի Քլումը, նորից լուսանկարվել են ներքնազգեստով ինսթագրամի համար՝ չնայած անցած տարի իտալական ապրանքանիշի համար իրենց վերջին ֆոտոսեսիայի վերաբերյալ բացասական արձագանքին։
«Եվս մեկ տարի @intimissimi-ի հետ։ Այս անգամ մետաքսի եւ միկրոֆիբրայի բազային հավաքածուով. մինիմալիստական, նրբին եւ գերհարմար»,- մակագրել է Քլումը քարոզչության սլայդ-շոուն ինսթագրամում։
Թեեւ Հայդին անջատել է մեկնաբանությունները գրառման տակ, նրա դուստրը բազմաթիվ մեկնաբանություններ է ստանում սոցցանցի իր օգտահաշվում։
«Դա ապրանքանիշի տարօրինակ գործարք է մայրիկիդ հետ..., գրել է բաժանորդներից մեկը։ Մյուսը մեկնաբանել է. «Նրանք կարող էին ցանկացած այլ կոլաբորացիա անել, խիստ տարօրինակ է դա անել ձեր 20-ամյա դստեր հետ»։
Սակայն ոմանց, ըստ երեւույթին, չի անհանգստացնում այն, որ մայր ու աղջիկ ներկայանում են ներքնազգեստով։
Երկյակն արդեն մոտ երկու տարի նկարահանվում է Intimissimi-ի գովազդում, եւ, ըստ երեւույթին, բացասական արձագանքը չի խանգարում նրանց շարունակել համագործակցությունն ապրանքանիշի հետ։
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլnվ անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։
Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։
Առաջին փուլ
Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.
Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը: Նշված խմբի երեխաների հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:
Երկրորդ փուլ
Երկրորդ փուլով՝ հունիսի 24–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի), երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են երեխային հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարանում)։
Երրորդ փուլ
Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է:
Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Բելգիայում եւս դեսպանատան համար շենք է գնվել, որտեղ վերանորոգման աշխատանքներ պետք է արվեն:
Սա զարմացրեց Փաշինյանին: ԱԳ նախարարը հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ է դա արվել:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Բայց ես չգիտեի, որ արդեն արվել է:
Եթե կառավարությունում զեկուցվել է, ուրեմն ես չեմ եղել այդ նիստին, թե չէ կհիշեի»:
Ռեփեր Ջիգանի կինը՝ ռուս բլոգեր Օքսանա Սամոյլովան, Instagram-ում լողազգեստով լուսանկար է հրապարակել, փոխանցում է lurer.com-ը։
Օքսանա Սամոյլովան ցուցադրել է իր կազմվածքը սև լատեքսային բիկինիով։ Լողազգեստն ընդգծել է բլոգերի մարզական կազմվածքը։
Ռեփերի կինը բազմիցս ասել է, որ դժվարությամբ է գիրանում, իսկ սթրեսի ժամանակ ոչ թե գիրանում, այլ նիհարում է։
Իսկ մկանային զանգվածը մեծացնելու համար նա գրեթե ամեն օր ֆիթնեսով է զբաղվում։
Սամոյլովայի խոսքով՝ իրեն դուր չի գալիս իր «նիհար» կազմվածքը, թեև բաժանորդները «ռմբակոծում են» իրեն հաճոյախոսություններով։
Հրաշալի կազմվածք, զգացմունքային ժպիտ եւ մեծ տաղանդ։ Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին Հոլիվուդի ամենաերիտասարդ դերասանուհիներից է, որի համար քննադատները հրաշալի ապագա են կանխատեսում։ 2018թ.-ին աստղի հայտնիությունը, որը նոմինացված էր «Օսկար» մրցանակի, հասավ գագաթնակետին. Մարգոյի մասին առաջին անգամ խոսեցին որպես լուրջ դրամատիկ դերասանուհի, որի ստեղծագործական ամպլուաները բազմազան են ու խորը։
28-ամյա աղջկա գեղեցկությունն ու տաղանդը ոչ միայն ի ծնե շնորհներ են, այլեւ մեծ աշխատանք, ինչպես նշում է Ռոբին։ Իր վերջին հարցազրույցում Մարգոն պատմել է սնվելու կանոնների եւ մարզումների մասին, որոնց հետեւում է մի քանի տարի շարունակ:
1. Նախաճաշի բացակայություն
Մարգո Ռոբին հավաստիացնում է, որ հագեցած գրաֆիկի պատճառով հազվադեպ է հասցնում նախաճաշել, եւ առաջին լուրջ սնունդն իր համար ճաշն է։ Աստղի մարզիչը՝ Դեւիդ Հիգինսն, այս միջոցը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են արագ ազատվել ավելորդ քաշից։ Նա որպես օրինակ նշում է Կլաուիդա Շիֆերի եւ Նաոմի Քեմփբելի անունները. երկու մոդելներն էլ վերջին շրջանում հրաժարվել են նախաճաշից ի օգուտ սննդարար ճաշի։ Մոտավորապես ժամը 12-ին Մարգո Ռոբին սմուզի է օգտագործում, եւ նա երկու սիրելի բաղադրատոմս ունի՝ կաղամբով եւ խնձորով կամ վարսակի կաթով, ազնվամորիով ու մոշով։
«Գաղտնիքը պարզ է. նախաճաշի փոխարեն մեր օրգանիզմը ծախսում է պաշարված էներգիան, եւ այդ կերպ նյութափոխանակությունն արագանում է»,- ասում է Մարգո Ռոբիի մարզիչը։
2. Արգելված մթերք
Ավստրալուհին նշում է, որ ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս ուտել սիրելի կրուասանները կամ թխվածքները, սակայն հաջորդ երեք օրերի ընթացքում նա ստիպված է լինում գազար եւ աղցաններ ուտել։
«Ես սիրում եմ գարեջուր, բուրգերներ եւ կարտոֆիլ ֆրի, բայց… Եթե ես հաճախ սնվեմ դրանով, մարմինս շատ ավելի վատ տեսք կունենա։ Այդ պատճառով ամեն ինչում պետք է հավասարակշռություն լինի։ Արագ սննդի օգտագործումից հետո բեռնաթափման մի քանի օր եմ կազմակերպում»,- նշում է նա։
3. Սիրելի սպիտակուցային ճաշ
Մարգո Ռոբիի սիրելի ճաշատեսակը կիտրոնի հյութով եփված հավի միսն է։ Դերասանուհին այն համադրում է լոլիկով ու վարունգով, ինչպես նաեւ ձիթապտղի յուղով պատրաստված աղցանով։
4. Բռնցքամարտ, կարդիո եւ կքանստումներ
Մարգո Ռոբիի մարզումների հիմնական մասը կազմում է կարդիոծանրաբեռնվածությունը. նա սիրում է վազք, սերֆինգ, ինչպես նաեւ շաբաթվա ընթացքում մի քանգամ բռնցքամարտի է հաճախում։ Բացի այդ՝ դերասանուհին երկար ժամանակ է հատկացնում նստատեղի մկաններ մարզմանը:
5. Համեղ ընթրիք
Մարզումներով, նկարահանումներով եւ գործակալների հետ հանդիպումներով հագեցած օրվանից հետո Մարգո Ռոբին ձգտում է համեղ ու օգտակար ընթրել հարազատներին ու մտերիմների շրջանում։ Դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Թոմ Ակերլին, հաճախ թունա ձկից սթեյք են պատրաստում, այն համադրում կարտոֆիլի հետ։
«Երբեմն ինձ թույլ եմ տալիս ընթրիքին մի բաժակ սպիտակ գինի խմել, հատկապես երբ ձուկ եմ ուտում»,- նշում է նա։