Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում: Այս մասին ասված է Վատիկանի կողմից երկուշաբթի երեկոյան հրապարակված Ֆրանցիսկոս պապի կտակում։
Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը կաթոլիկ եկեղեցի Էսկվիլին բլրի վրա, չորս հայրապետական բազիլիկներից մեկը, կրում է Պապական մեծ բազիլիկ տիտղոսը։ Այն հռոմեական յոթ ուխտագնացության բազիլիկներից մեկն է։
88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ առավոտյան: Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին: