Սա է իրական Կիրանցը. լրագրող
Հունիսի 09, 2025

Սա է իրական Կիրանցը. լրագրող

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը, անդրադառնալով Կիրանց  Փաշինյանի այցին, գրում է.

««Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում գրում է․ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»: Նիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել, գործարարներին չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները, նրանց ցույց չի տվել սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին հանձնված հեկտարներով հողերը, Կիրանցի կամուրջը, Կիրանցի նորակառույց դպրոցի խաղահրապարակը, ուր աշակերտները վախենում են խաղալ։

Նիկոլ Փաշինյանը գործարարներին չի ասել, որ նախանցյալ տարվա 38 հեկտար աշնանացանի փոխարեն 2024-ին Կիրանցում ընդամենը 6,8 հեկտար ցորեն է ցանվել, այս տարի գարնանացան չի ցանվել, արոտավայրերն Ադրբեջանին հանձնելու հետևանքով կրճատվել է խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Կիրանցում գազատար կա, սակայն բնական գազի ոչ մի բաժանորդ չկա, որովհետև գյուղացիները իրենց տները գազատարին միացնելու գումարները չունեն։ Սա է իրական Կիրանցը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված 20, 000 հրթիռները՝ դրանք ուղարկելով Մերձավոր Արևելք. Զելենսկի

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում

Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղում. վիրավորների մեջ կին պարեկ կա

Բագրատ Սրբազանը հանդիպում է Միքայել Սրբազանին. Տեսանյութ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Մասկի հայրը ժամանել է Մոսկվա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. կրկին տեղումներ են սպասվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուր

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներ

Փաշինյանն ու Առուշանյանը զբոսնում են Գորիսում

Թրամփի վարչակազմը սպառնացել է ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը