Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին
Հունիսի 14, 2025

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կմիանա նաև Ադրբեջանի էքսկլավին՝ Նախիջևանին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանյան bpn.ge լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախագծի ղեկավար Օսման Բեշերեկն ասել է, որ արդեն իրագործման փուլում է գտնվում Թուրքիայի Կարսի, Իգդիրի և Ադրբեջանի Նախիջևանի միջև երկաթուղային նախագիծը, որն ապագայում ինտեգրվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղուն:

Նրա խոսքով, Նախիջևան-Իգդիր երթուղին կնվազեցնի Կարս ճանապարհորդության ժամանակը մինչև 85 րոպե, իսկ ԲԹԿ-ի հետ ինտեգրումը կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը և նոր հեռանկարներ կստեղծի միջազգային բեռնափոխադրումների համար:

Ի վերջո, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ուղևորափոխադրումների ժամանակը 18-ից կկրճատվի մինչև 12 օր։

Ծրագրի շրջանակներում Թուրքիայում 5 նոր երկաթուղային կայան կկառուցվի՝ Դիգորում, Թուզլուջայում, Իգդիրում, Արալիկայում և Դիլուջուում։ Ներկայումս Իգդիրում աշխատանքների հիմնական մասն է ընթանում։

Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային գծի երկարությունը կկազմի մոտավորապես 224 կմ։ Իգդիրում արդեն կառուցվում է առաջին շինարարական բազան, որից հետո կսկսվի երկաթուղու շինարարությունը։ Երկուղային երկաթուղային երթուղին ամբողջությամբ էլեկտրիֆիկացված և կահավորված կլինի ազդանշանային համակարգով: Նախագիծը նախատեսվում է ավարտել 5 տարում։

Բեշերեկի խոսքով, «Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը «Զանգեզուրի միջանցք»-ի մի մասն է և ոչ միայն Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ, այլև դառնալու է համաշխարհային տրանսպորտային և առևտրային ուղիների հիմնական զարկերակներից մեկը»։

Գործարկվելուց հետո գնացքները երկաթուղային գծով կընթանան մինչև 160 կմ/ժ արագությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ