Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Կրեմլ
Հունիսի 14, 2025

Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Կրեմլ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Էր Ռիադում անցկացրել են տեխնիկական խորհրդակցություններ և արդեն զեկույցներ են ուղարկել երկու երկրների ղեկավարություններին, սակայն բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Խոսքն, այնուամենայնիվ, վերաբերում է արդեն տեխնիկական բանակցություններին։ Դրանք այն բանակցություններն են, որոնք խորամուխ են լինում մանրամասնությունների մեջ, ուստի, անշուշտ, այդ բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի: Նման բան պետք չէ սպասել», – ասել է Պեսկովը։

«Այժմ մայրաքաղաքներում վերլուծվում են ներկայացված զեկույցները։ Արդեն հետո հնարավոր կլինի խոսել ինչ-որ փոխըմբռնման մասին», – հավելել է Պեսկովը։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մարտի 24-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Հանդիպումը տևել է ավելի քան 12 ժամ և նվիրված է եղել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող որոշ հարցերի։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն շփումները։

«Ըմբռնում կա, որ շփումները կշարունակվեն, բայց  կոնկրետություն առայժմ չկա: Դա կհամաձայնեցվի», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ