«Մենք գիտենք, որ դուք սխալ եք». Վենսի և Զելենսկու զրույցի ժամանակ հայհոյանք է հնչել
Հունիսի 07, 2025

«Մենք գիտենք, որ դուք սխալ եք». Վենսի և Զելենսկու զրույցի ժամանակ հայհոյանք է հնչել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Ուկրաինայի նախագահին մեղադրել է անշնորհակալ լինելու և ամերիկյան վարչակազմի դեմ ագրեսիվ կեցվածքի համար։ Դրան ի պատասխան Վլադիմիր Զելենսկին հայհոյել է։

Լրագրողների ներկայությամբ անցկացվող զրույցի ընթացքում Վենսը մասնավորապես մեղադրել է Զելենսկուն, որ նա նախընտրական քարոզարշավի ընթացքում Փենսիլվանիայում քարոզչություն է իրականացրել Թրամփի հակառակորդի համար:

«Երախտագիտության մի քանի խոսք ասեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և այն նախագահին, որը փորձում է փրկել ձեր երկիրը», - ասել է Վենսը:

Նա նաև Ուկրաինայի նախագահին կոչ է արել տարաձայնությունները հարթել օրինական ճանապարհով և չփորձել հարցերը լուծել ամերիկյան ԶԼՄ-ների միջոցով, այն դեպքում, երբ ինքը սխալ է։

«Մենք գիտենք, որ դուք սխալ եք»,- ասել է Վենսը:

Վենսը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար պետք է խոսել երկու կողմերի, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին չի կարելի վստահել, և նրա հետ ընդհանրապես ոչինչ չի կարելի պայմանավորվել։

Ամերիկացի փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի ճակատում, բավարար մարդիկ չկան, և պետք է ավարտել պատերազմը։ Զելենսկին բավականին կոպիտ պատասխանել է, որ Վենսն Ուկրաինայում չի եղել, ուստի չի կարող իմանալ, թե ինչն է պակասում, ինչը՝ ոչ։

«Ես իրականում տեսել եմ առցանց և տեսել եմ, որ մարդիկ գալիս են ձեզ մոտ քարոզչական շրջագայությունների։ Համաձայն չե՞ք, որ զորակոչի հետ կապված խնդիրներ ունեք: Դուք եկել եք ԱՄՆ–ի Օվալաձև գրասենյակ և հարձակվում եք վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»,- հայտարարել է Վենսը։

Լրագրողները լսել են, որ այդ պահին Զելենսկին քթի տակ հայհոյել է։

Վենսի հետ լեզվակռվից հետո բարձր տոնով շարունակվող խոսակցությանը միջամտել է Թրամփը։

Հիշեցնենք` Թրամփի և Զելենսկու շփումն այսօր շատ թեժ է անցել։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Զելենսկին նախատեսվածից շուտ լքել Է Սպիտակ տունը, իսկ առաջնորդների համատեղ ասուլիսը չեղարկվել է։

Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ–ի միջնորդությամբ: Նա Ուկրաինայի նախագահի պահվածքն անհարգալից է անվանել՝ նշելով, որ Զելենսկին կարող է Սպիտակ տուն վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին ամենայն բարիք է մաղթել

Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ

Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. Factor.am

Կիևն, անսպասելիորեն, անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը․ Մեդինսկի

Քայլ ձիով` ՀՀԿ-ի կողմից. գեներալ Ղարամյան

Հայաստանը կործանումից զերծ պահելու բանաձևն է՝ 6+2+28+18․ Արտակ Զաքարյան

«Նպատակս մեկն է՝ ազատվել չարիքից»․ Դավիթ Համբարձումյան

Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան

«Հաղթանակը գտնվում է Երևանի մատույցներում»․ Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրկին Սյունիք են մեկնել

«Պատիվ ունեմը» առաջադրեց ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը

Իրանը չպետք է ուրան հարստացնի, հակառակ դեպքում Թեհրանին հետևանքներ են սպասվում. Թրամփ

Փրկարարները ջրանցքից կնոջ դի են դուրս բերել

Մասկն առաջարկել է նոր կուսակցություն ստեղծել և այն անվանել «Ամերիկա»

Ես միանգամայն այլ հարցեր ունեմ Վեհափառ Հայրապետին ու բարձրաստիճան հոգևորականներին՝ ինչու՞ հանրային լայն կոնսոլիդացիա չի ապահովվում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան