Տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ կոնկրետ միջոցներ պետք է կիրառել. Տիգրան Ավինյան
Ապրիլի 21, 2025

Տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ կոնկրետ միջոցներ պետք է կիրառել. Տիգրան Ավինյան

Քաղաքացիների որոշ քանակ շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, Երեւանի ավագանու հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց տարբեր դրդապատճառներով՝ մարդ կա, իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա՝ ուղղակիորեն առիթից օգտվում է, և դա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին։ Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց պայմանագրով նախատեսված է՝ պետք է հետևեն, որ վճարումները կատարվեն»,- ասաց նա։

Ավինյանն ավտոբուսների վարորդներին իր աջակցությունը հայտնեց՝ հավելելով, որ լինում են միջադեպեր, երբ վարորդների կողմից արձագանքը մի փոքր կոշտ է լինում. «Ծանր աշխատանք է, անընդհատ լարման մեջ լինելով որոշ դեպքերում նյարդերը կարող են տեղի տալ, բայց մի տեսահոլովակ իմ աչքով ընկավ, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող անձը, ով միգուցե տեղեկացված չէ, որ իր ուղևորափոխադրումը վստահորեն անվճար կարող է լինել, ու քանի որ տեղեկացված չէ, նաև չի ստացել համապատասխան իր քարտը տրանսպորտային, որը կապահովի իր անվճար երթևեկությունը։

Մենք պետք է կրկին և շարունակաբար տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար այսուհետ Երևան քաղաքում վերգետնյա տրանսպորտից, ավտոբուսից, տրոլեյբուսից, մետրոպոլիտենից օգտվելն անվճար է, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, անհետ կորածների ընտանիքի բոլոր անդամների համար տրանսպորտից օգտվելն անվճար է, և որպեսզի այս փաթեթներից կարողանան օգտվել, ընդամենը պետք է վերադառնան «ԹելՍել»-ի գրասենյակներ, վարչական շրջաններ, որտեղ կստանան իրենց քարտերը և կկարողանան անվճար երթևեկել»,- ասաց քաղաքապետը։

Անդրադառնալով չվճարողների մեկ այլ խմբի, որոնք, ըստ քաղաքապետի, այս կամ այն պատրվակով չվճարելու ինչ-որ արդարացում գտնում են, Ավինյանը հորդորեց՝ նրանք էլ գիտակցեն, որ 850 000 մարդու համար՝ ոչ միայն երևանցիների, այլև ՀՀ 850 հազար բնակչի համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է արտոնություն, դրանք սահմանվել են ըստ կարիքի, սոցիալական խնդիրների, տարբեր չափորոշիչների, և ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մի փոքր ավել է վճարում, իսկ դրանք մարդիկ են, որ ոչ հաճախ են օգտվում, հաճախ օգտվողները փաթեթ են գնում, այդ մարդիկ պետք է իմանան, որ իրենց վճարում են նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողի համար, որ զոհված զինծառայողների ծնողները, երեխաները, այրին տրանսպորտից օգտվեն անվճար։

«Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ այս չվճարումով իրենք ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի եկամուտների հավաքագրման առումով։ Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել»,- ասաց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կարծիքներ են փոխանակում հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

ԱՄՆ Պետդեպարտամենտն արմատապես կփոխվի

Ինչպե՞ս է ընտրվելու Հռոմի նոր Պապը

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico