Անհատներին հատկացված էլեկտրամոբիլների ներկրման 5000 անմաքս քվոտայից 4067–ն արդեն սպառվել է
Հունիսի 19, 2025

Անհատներին հատկացված էլեկտրամոբիլների ներկրման 5000 անմաքս քվոտայից 4067–ն արդեն սպառվել է

Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025թ–ին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 81․3 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4067 մեքենա։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, որ 2025–ին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։

ՊԵԿ հաղորդագրության համաձայն` 2025–ի փետրվարի 15–ի դրությամբ դիլերներին տրված 3000 հատ քվոտայի շրջանակում է ներկրվել է 412 էլեկտրական մեքենա, այսինքն՝ իրացվել է հատկացված քվոտայի 13.7%-ը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։

Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։

Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ 2024-ին այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Իրանը հայտարարեց գերծանր, երկաստիճան, հեռահար Սաջիլ հրթիռներով՝ տասներկուերորդ ալիքի մեկնարկի մասին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել իր երրորդ՝ ամենաժամանակակից ավիակիրը

Իրանն առաջին անգամ մարտական ​​գործողությունների մեջ արձակել է «Սաջիլ» միջին հեռահարության հրթիռ. #Tasnim

Կրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետ

Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված տարբեր հրթիռների ուշագրավ կադրեր

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Թուրքիայից հաստատել են Նիկոլ Փաշինյանի այցը

Իրանը հերքել է բանակցային պատվիրակության Օման ժամանելու լուրերը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան

Քիչ առաջ Իրանի ԶՈՒ-ն նոր տեսակի հրթիռ է արձակել

Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ, նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան

Իրանում համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է. NetBlocks

Թավրիզին հարվածած ԱԹՍ-ները ներթափանցել են Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ