Պուտինի հետ հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում. Թրամփ
Ապրիլի 30, 2025

Պուտինի հետ հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա Սաուդյան Արաբիայում, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել. այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարը: 

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ առաջին անգամ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», - ասել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազանգից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դերակատարում կունենա քննարկումներում՝ ասելով. «Մենք ճանաչում ենք թագաժառանգին, և ես կարծում եմ, որ դա շատ լավ տեղ կլինի»:

Խոսելով հանդիպման ամսաթվի մասին՝ նա նշել է, որ «դեռ որոշված չէ», բայց դա կարող է լինել «ոչ այնքան հեռավոր ապագայում»:

Թրամփը հավելել է, որ դեռևս չի պատրաստվում մեկնել Ուկրաինա։

Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը ենթադրել է, որ նա ներկա չի լինի:

«Հավանաբար, մենք կանցկացնենք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդ հանդիպման համար», - եզրափակել է նա:

Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։

«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,-զրույցի մասին ասել է Թրամփը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

5 օր անց Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանին

Մեր բախտը բերել է, որ Պուտինն է ՌԴ նախագահը. Պեսկով

Սի Ծինփինը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին

Հայդի Քլումը եւ նրա դուստրը՝ Լենի Քլումը, նորից լուսանկարվել են ներքնազգեստով

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

Արարատ Միրզոյանի հայտնած ՀՀ-ի Բրյուսելում դեսպանատան շենք է գնելու տեղեկությունը զարմացրեց Փաշինյանին

Ջիգանի կինը ցուցադրել է հետույքը՝ մարզվելուց հետո. ՖՈՏՈ

Մարգո Ռոբիի 5 կանոնները իդեալական կազմվածք ունենալու համար

Կիևը կարող է հարվածել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին

Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի. Կառավարությունը լազերային համակարգեր է ձեռք բերել

«Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի». Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանից 1988–1992 թվականներին բռնագաղթածները սեփականության իրավունք կստանան

Հնարավոր չէ տաքսու տեմպով առաջ գնալ. Փաշինյանը կառավարությունը համեմատեց ավտոբուսի հետ

Ոստիկանները Նոր նորքի թաղապետարանից բերման ենթարկեցին ծեծի ենթարկված Արթուր Չախոյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես ինձ պահել եմ նորմալ հայի նման»․ Մասիվի թաղապետը արդարանում է Չախոյանին դաժանաբար ծեծելուց հետո