Ուղղել է ամուսնուն. Իսրայելում վրդովված են Նեթանյահուի կնոջ ակնարկից
Ապրիլի 30, 2025

Ուղղել է ամուսնուն. Իսրայելում վրդովված են Նեթանյահուի կնոջ ակնարկից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջ՝ Սառա Նեթանյահուի՝ պատանդների մասին դիտողությունը վրդովմունքի ալիք է առաջացրել հասարակության շրջանում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ջահերի վառման արարողության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել է. «Մենք Գազայում ունենք մինչև 24 կենդանի պատանդ»:

Նրան ուղղել է կինը՝ ասելով՝ ավելի քիչ։

Այս ակնարկը վրդովմունքի ալիք է առաջացրել իսրայելական հասարակության մեջ: Պատանդների վերադարձով զբաղվող շտաբը վարչապետից պահանջել է պարզաբանել իր խոսքն ու կնոջ դիտողությունը:

«Եթե մեր հարազատների վիճակի մասին կան հետախուզական տվյալներ կամ նոր տեղեկություններ, մենք պնդում ենք, որ պետք է լիարժեք ծանոթանանք դրանց ետ», - հայտարարել են շտաբից:

Ջահերի վառման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Իսրայելի անկախության 77-րդ տարեդարձի կապակցությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս