Քաշմիրում սրվող իրավիճակի ֆոնին Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Պակիստան։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Պակիստանի Իսլամական Հանրապետություն են բերվել KARAOK հակատանկային հրթիռային համակարգեր, ինչպես նաեւ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի մարտական բաղադրիչներ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամադ Իսհակ Դարի հետ։