Մի արեք այնպես, որ մենք պայքարենք, հասցնենք հեղափոխության.տնտեսվարող
Ապրիլի 26, 2025

Մի արեք այնպես, որ մենք պայքարենք, հասցնենք հեղափոխության.տնտեսվարող

Մենք կիրթ ժողովուրդ ենք, նոր կրթվելու կարիք չունենք, իրենք պիտի կրթվեն, որ իմանան ցեղասպանությունը ո՞նց է եղել ու անուն-ազգանուններն էլ գրեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության դիմաց փոքր ու միջին առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նկատեց, որ իշխանությունների հետ պետք է խոսել պարտադրանքի լեզվով, որովհետեւ իրենք չեն հասկանում երկխոսությունը:

Ակցիայի մասնակիցները նկատեցին, որ փոքր ու միջին առեւտրականներին սկսել են տուգանել ամն մի խախտման համար, իսկ տուգանքը 300-420 հազար դրամ է. «Առաջարկում ենք, որ գույքագրում բառն ընդհանրապես դուրս շրջանառության հարկի վճարող փոքր ու միջին բիզնեսի համար, հաշվարկվի խելամիտ տոկոս, որովհետեւ երբ ասում են՝ 10 տոկոս, դա շրջանառությունից է հաշվարկվում, ոչ թե եկամտից, իրականում դա 25-30 տոկոս է կազմում: Ո՞վ քանի ինքնարժեքը ինչքան է»,-ասաց ակցիայի մասնակից կանանցից մեկը:

Ոսկու առեւտրով զբաղվող անհատ ձեռներեց Զոյա Թորոսյանը օրինակ բերեց. «Ես, օրինակ, 300 հազարով ապրանք եմ վաճռում, այդտեղից ինձ մնում է 12 հազար դրամ: Այսինքն ես պետք է առանձին հաճախորդից ուզեմ 30 հազար դրամ, որը 300 հազարի 10 տոկոսն է, դա տանեմ տամ պետությանը:

Չի կարելի այնպես անել, որ տնտեսվարողը գա բողոքի: Մենք այն մարդիկ ենք, որ չենք լքել երկիրը ու հայրենասերներ ենք, մի արեք այնպես, որ մենք պայքարենք, հասցնենք հեղափոխության»:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին. տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Վատիկան. Տեսանյութ

Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Այսօր ՀՀ-ն կարող է փուլ-փուլ ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, սա է մեր նպատակը. Փաշինյան

Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ

Հայաստանում գրանցվել է գների աճ