Պարզապես փախեք, մենք որոշում ենք կայացրել․ Իրանն Իսրայելի վրա հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել․ Մանրամասներ
Հունիսի 16, 2025

Պարզապես փախեք, մենք որոշում ենք կայացրել․ Իրանն Իսրայելի վրա հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել․ Մանրամասներ

Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածների նոր ալիք է սկսվել։ Live24.am-ը ներկայացնում է իրավիճակն այս պահի դրությամբ՝ ըստ իրանական տելեգրամ ալիքների։

- Մենք որոշում ենք կայացրել։ Պարզապես փախեք։ Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածների նոր ալիք է սկսվել։

- Զգուշացում ամբողջ Իսրայելին. Իսրայելում չկա ոչ մի անօրինական թիրախ։

- Այս պահին՝ Իրանի տարբեր մասերից արձակվել են բալիստիկ հրթիռներ։

- Իրանը չի սպասի արտասահմանյան հայտարարությունների՝ Իսրայելին պատժելու համար։

- Նեթանյահուի Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման է ենթարկվել։

- Հարձակման է ենթարկվել Ալ-Խուդեյրա էլեկտրակայանը։

- Եմենը միաժամանակ 20 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի վրա։

- Արձակվել են իրանական բալիստիկ հրթիռներ, Թել Ավիվում և Երուսաղեմում ամբողջական տագնապ է հայտարարվել։

- Ալ-Ջազիրան, հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին հայտնում է, որ հարձակման թիրախը եղել է Իրանի կողմից Հադրա էլեկտրակայանը և Կեսարիայում գտնվող Նեթանյահուի ընտանիքի նստավայրի ռմբակոծությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս