Պուտինը չի մասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը. կրեմլ
Ապրիլի 22, 2025

Պուտինը չի մասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը. կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մասնակցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, որը տեղի կունենա շաբաթ օրը Վատիկանում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, նախագահը նման մտադրություն չունի», – մամուլի ասուլիսում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կմասնակցի պապի հուղարկավորությանը։

Հիշեցնենք՝ Հռոմի պապը մահացել է երկուշաբթի օրը, մահվան պատճառը կաթվածն է, կոման և սրտանոթային անբավարարությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կնոջ՝ Մելանիայի հետ, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրված են հուղարկավորությանը։ Ըստ արդեն հաստատված լրատվամիջոցների տեղեկությունների՝ հուղարկավորության արարողությանը մտադիր է մասնակցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025 17:23

Լրահոս