Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած
Ապրիլի 30, 2025

Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ավտովթարի մասին ահազանգը ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 16:00-ի սահմաններում։

Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025 20:48

Լրահոս