Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել, Կոմիտեում քննվող վարույթի շրջանակում: Այս մասին Tert.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: