Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայտած որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր Աթոռ
Հունիսի 15, 2025

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայտած որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր Աթոռ

Ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղված հարցումների, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է հետևյալ պարզաբանումը.

«Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։ 

Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։

Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այս պահին Իրանը հրթիռակոծում է Իսրայելը

Իրանը ծրագրում է մոտ ժամանակներս ավերիչ հարվածներ հասցնել Իսրայելին

Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

ՔՊ-ական նախկին թաղապետ է կալանավորվել

Ժամեր առաջ իսրայելական 2 ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային ենթակառուցվածքները. Վարդան Ոսկանյան

Իսրայելը հարվածում է թիրախներին, Իրանի ՀՕՊ-ը հետ է մղում

Եթե փողոցը սկսվի մինչև ընդդիմության միավորվելը, այդ այն կլինի նաև չմիացած «ընդդիմադիրների» դեմ. Նարեկ Մալյան

Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ

Եթե Իսրայելը շարունակի ագրեսիան Իրանի դեմ, ավելի հզոր պատասխան կստանա. Փեզեշքիան

Դուբայի երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել է. բնակիչները տարհանվել են

Թրամփը՝ Պուտինին. ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա. Օմանի ԱԳ նախարար

Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի