«Հայաստան–Թուրքիա սահմանը բացելու դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը պարզապես վերանալու է». տնտեսագետ
Ապրիլի 30, 2025

«Հայաստան–Թուրքիա սահմանը բացելու դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը պարզապես վերանալու է». տնտեսագետ

«Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվեց, վստահեցնում եմ, որ Արարատյան դաշտում դադարեցվելու է լոլիկի, լոբազգիների մշակումը, որովհետև թուրքական մթերքը Հայաստան է գալու 2-3 անգամ ավելի ցածր գնով»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույում ասաց տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ 

«Թուրքիայից Վրաստանի միջոցով Հայաստան են ներկրվում տեքստիլ և գյուղատնտեսական մթերքներ։ Մոտավորապես 15 տոկոս միջնորդավճար էր ավելանում ապրանքի գնին։ Սահմանների բացման դեպքում լրջագույն խնդիր ենք ունենալու, որովհետև թուրքական արտահանումը շահավետ է։ Թուրքական գյուղատնտեսությունը Մերձավոր Արևելքում հզոր գյուղատնտեսություններից մեկն է, հավանաբար միայն Իսրայելին է զիջում։ Բաց, չֆիլտրված, համապատասխան մաքսատուրքերի կիրրառմամբ չաշխատող սահմանի դեպքում հայկական գյուղատնտեսությունը պարզապես վերանալու է»,–հավելեց նա։ 

Հրայր Կամենդատյանը նշեց, որ դեմ է Հայաստան–Թուրքիա սահմանի բացվելուն, որովհետև Թուրքիան պատմության ընթացքում օգտագործել է ցանկացած հնարավորություն հայկական էթնոսը վերացնելու համար։

«Ոչ մի առևտուր չարժե այնքան, որ ծախես հիշողությունը, էթոսի՝ հայրենիքում ապրելու իրավունքը։ Թուրքիայի հետ առևտուրը մոտավորապես 300 մլն է, այս գումարը կարելի է վաստակել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրումների միջոցով։ Թուրքական առևտուրը մեզ պետք չէ։ Մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա, հատկապես, որ հյուսիսում բարեկամական տրամադրված երկրներ կան, որոնց հետ կարելի է իրականացնել գյուղատնեսական ապրանքների սպառումը»,–նշեց տնտեսագետը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս