Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ WP-ի սյունակագիրը կոչ է արել սկսել Վարդանյանից
Հունիսի 08, 2025

Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ WP-ի սյունակագիրը կոչ է արել սկսել Վարդանյանից

The Washington Post-ը հրապարակել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը, որը նվիրված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ 

Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից․ «Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որ Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է և որին ցմահ ազատազրկում է սպառնում, ում գործն ավելի մեծ ուշադրության է արժանի», - գրել է Իգնատիուսը: 

Նա հիշեցրել է, որ Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրա դեմ 46 մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Բայց նրա հետ կապված հարցն իրականում կապված է 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղ պետնախարար դառնալու որոշման հետ», - ասվում է հոդվածում։ 

Իգնատիուսը հիշեցրել է նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժման և հայ բնակչության բռնահանման մասին։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկի հայրը ժամանել է Մոսկվա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. կրկին տեղումներ են սպասվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուր

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներ

Փաշինյանն ու Առուշանյանը զբոսնում են Գորիսում

Թրամփի վարչակազմը սպառնացել է ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավոր

Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար

9-րդ դասարանցին խաբեությամբ թոշակառուից խլել է 4,2 միլիոն ռուբլի

Անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում ՀՀԿ–ն, չենք միանալու «Պատիվ ունեմ»–ին. Աղազարյան

Մուսայելյան համայնքում շուրջ 50 կովի մոտ բրուցելոզ է հաստատվել

«Հերի՛ք է ատես հայ ժողովրդին»․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին