Թրամփը հետաձգել է մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը Մեքսիկայի նախագահի հետ բանակցություններից հետո
Հունիսի 08, 2025

Թրամփը հետաձգել է մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը Մեքսիկայի նախագահի հետ բանակցություններից հետո

«Մենք լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում հարգանք հայտնեցինք մեր հարաբերությունների և ինքնիշխանության նկատմամբ»։ Դրա մասին սոցցանցում գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իրենք մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Մասնավորապես, նա նշել է, որ Մեքսիկան անմիջապես կամրապնդի իր հյուսիսային սահմանը՝ ուղարկելով Ազգային գվարդիայի 10 հազար զինծառայող՝ Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի, մասնավորապես ֆենտանիլի շրջանառությունը կանխելու համար:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել՝ կանխելու հզոր զենքերի մատակարարումը դեպի Մեքսիկա:

Այսօր մեր թիմերը կսկսեն աշխատել երկու ուղղությամբ՝ անվտանգություն և առևտուր: «Մաքսատուրքերը (մեքսիկական ապրանքների 25 տոկոսով) կասեցված են մեկ ամսով»,- գրել է Մեքսիկայի նախագահը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված 20, 000 հրթիռները՝ դրանք ուղարկելով Մերձավոր Արևելք. Զելենսկի

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում

Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղում. վիրավորների մեջ կին պարեկ կա

Բագրատ Սրբազանը հանդիպում է Միքայել Սրբազանին. Տեսանյութ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Մասկի հայրը ժամանել է Մոսկվա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. կրկին տեղումներ են սպասվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուր

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներ

Փաշինյանն ու Առուշանյանը զբոսնում են Գորիսում

Թրամփի վարչակազմը սպառնացել է ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը