«Համեմատենք նախկինն ու ներկան»․ Էդուարդ Շարմազանով
Հունիսի 09, 2025

«Համեմատենք նախկինն ու ներկան»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ դաշնակիցները, և գործընկերները, և նույնիսկ հակառակորդներն արձանագրել են Սերժ Սարգսյանի անվտանգային ու արտաքին քաղաքական կուրսի ձեռքբերումները։

Վերջին շրջանում տարբեր իշխանական շրջանակներ, տարատեսակ հաճախորդներ ու նույնիսկ որոշ «ընդդիմադիրներ» հերթական արշավն են ձեռնարկել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Նիկոլին թողած՝ նախկինների դեմ են պայքարում։

Ուզո՞ւմ եք համեմատենք նախկինն ու ներկան, խնդիր չկա:

Սերժ Սարգսյանը Շուշին է ազատագրել, իսկ Նիկոլը՝ հանձնել։

Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։

Սերժ Սարգսյանի օրոք ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություններ են արել՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Նիկոլի օրոք՝ Արցախում հայ չի մնացել։

Սերժ Սարգսյանի օրոք Արաքսի հովտից մինչեւ Օմար կանգնած էր հայ զինվորը, Նիկոլի ժամանակ՝ ՀՀ 300 քառ.կմ օկուպացված է։

Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 2016-ի գարնանը Թուրքիան ստիպված միանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախյան խնդիրը ռազմական ուժով լուծելու դատապարտող հայտարարությանը, իսկ Նիկոլի ժամանակ՝ Ալիեւը կոչ է անում փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ հիմա Ալիեւն է ՀՀ-ն անվանում «Արևմտյան Ադրբեջան»։

Աերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները, իսկ Նիկոլը զանգում շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին։

Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահներ Օլանդն ու Պուտինը Ծիծեռնակաբերդում դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, իսկ այսօր Նիկոլը վախում է նույնիսկ խոսել ցեղասպանության դատապարտումից։

Սերժ Սարգսյանից Ալիևը «վառված» է, քանի որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել։

Իսկ թե ինչո՞ւ են նիկոլիստները, հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ եզրակացրեք ինքներդ։

Երևի Բաքվից կամ Անկարայից հրահանգ են ստացել»։

Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 20 Հունիսի 2024 23:50

Լրահոս

Ֆոտո

Այլ տարբերակ չկա, պետք է իրականացնենք անվստահության գործընթացը. Շարմազանով. Տեսանյութ

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրի շուրջ բանակցությունները

Ռուսաստանը ռազմաբազաներում ծածկեր է կառուցում օդանավերի համար

«Դալմա մոլում» տղամարդը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանում է իրականացրել

ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը. Լավրով

«Վանա լճի հրեշի» առասպելը բացահայտվել է

«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմփիչմենթի գործընթացի համար. Սեյրան Օհանյան

«Իմփիչմենթ լինելու է». Էդգար Ղազարյան

«Այս տողերի հեղինակը հավակնում է լինել ինկոգնիտո ոջիլ»․ Աննա Հակոբյան

Բերման ենթարկվածների թվում է Արզնիի համայնքապետը. կադրեր՝ դեպքի վայրից

Նարեկ Մալյանը թող փողոցում պայքարի, տեսնեմ՝ քանի՞ մարդ է բերելու․ Արթուր Խաչատրյան. Տեսանյութ

2025թ․ մայիսին սննդամթերքի գնաճը կազմել է 7,4%

Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով աhաբեկչnւթյnւն է ծրագրվում՝ պետական մակարդակով. Հայր Ասողիկ Կարապետյան

Այս պահին Եկեղեցում հարկ վճարելու հետ կապված հարցեր չկան, ինչքանով որ վճարում է, ամեն ինչ նորմալ է. Էդուարդ Հակոբյան