«Բագրատ Սրբազանի մեծահոգության շնորհիվ Սուրենը մեզ հետ քայլեց»․ Գառնիկ Դանիելյան
Հունիսի 09, 2025

«Բագրատ Սրբազանի մեծահոգության շնորհիվ Սուրենը մեզ հետ քայլեց»․ Գառնիկ Դանիելյան

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանին․ «Ինքը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի մտել, Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշակի մարդկանց հետ:

Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, և, երբ պիտի քայլեինք, գայինք Երևան, Սրբազանն առաջարկեց, որ լինի նաև Սուրենը։

Թեպետ շատ-շատ արժանավոր, ավելի մեծ ճանապարհ անցած մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել, ռազմական գործիչներ և այլն, որոնք և պատրաստ էին, և արժանի էին, որ լինեին:

Սրբազանի մեծահոգության շնորհիվ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց:

Պարզ է, որ մարդիկ Սրբազան հոր շուրջն են հավաքվել:

Կարող է մի քանի հոգի ենթադրենք ինձ համար են եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց շարժումը ունի հստակ առաջնորդություն, դա Սրբազան հոր առաջնորդությունն է:

Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք, եթե դու չես գնահատում, չես արժևորում․․․ մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է:

Եթե դու այդ արժեքների կրողը չես, բան չունեմ ասելու»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ չհամաձայնվելով Սուրենի Պետրոսյանի այն մտքի հետ, թե շարժումը մարում է:

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 20 Հունիսի 2024 23:51

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը ռազմաբազաներում ծածկեր է կառուցում օդանավերի համար

«Դալմա մոլում» տղամարդը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանում է իրականացրել

ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը. Լավրով

«Վանա լճի հրեշի» առասպելը բացահայտվել է

«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմփիչմենթի գործընթացի համար. Սեյրան Օհանյան

«Իմփիչմենթ լինելու է». Էդգար Ղազարյան

«Այս տողերի հեղինակը հավակնում է լինել ինկոգնիտո ոջիլ»․ Աննա Հակոբյան

Բերման ենթարկվածների թվում է Արզնիի համայնքապետը. կադրեր՝ դեպքի վայրից

Նարեկ Մալյանը թող փողոցում պայքարի, տեսնեմ՝ քանի՞ մարդ է բերելու․ Արթուր Խաչատրյան. Տեսանյութ

2025թ․ մայիսին սննդամթերքի գնաճը կազմել է 7,4%

Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով աhաբեկչnւթյnւն է ծրագրվում՝ պետական մակարդակով. Հայր Ասողիկ Կարապետյան

Այս պահին Եկեղեցում հարկ վճարելու հետ կապված հարցեր չկան, ինչքանով որ վճարում է, ամեն ինչ նորմալ է. Էդուարդ Հակոբյան

Լոս Անջելեսում ցույցի ժամանակ ոստիկանի արձակած կրակոցից լրագրող է վիրավորվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի