Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին
Հունիսի 14, 2025

Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին

Գյումրիում տեղեկություն է շրջանառվում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր պատրաստվում է գնալ Գյումրի։

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ այս պահին քաղաքում անվտանգային միջոցառումներ են իրականացվում։

«Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հավաքվում են ՔՊ-ական պատգամավորներ, Գյումրեցի «կարկառուն» ՔՊ-ականներ։ Նրանք այստեղ միայն նման դեպքում են հավաքվում։ Կարծում եմ, այո, Աննա Հակոբյանը այցը նույնպես տեղի է ունենալու»։

Նշենք, որ Հակոբյանը ևս պատրաստվում է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը։

Այսօր Գյումրի է մեկնել նաեւ Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը, որտեղ ժամը 18-ին նախատեսված է հանրահավաք, մինչ այդ՝ ժամը 14:00-ին, նախատեսված է Սրբազանի մասնակցությունը Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը։

Հարցին, թե արդյոք նույն մանկական միջոցառման մասին է խոսքը, որին նաեւ Սրբազանն է պատրաստվում մասնակցել՝ Կարապետյանն ասաց, որ թերևս այո։

«Կարծում եմ՝ Գյումրիում այսօր հետաքրքիր օր է սպասում։ Հարցն այն է, որ տեղեկություն էինք ստացել, որ որոշ մարդիկ սադրանքներ էին նախապատրաստում, ում մասին որ տեղեկացել ենք, «դեմն առել ենք», հուսամ այլ սադրիչներ չեն լինի»,-ասաց Կարապետյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ