Ավստրիական Գրացի դպրոցում 11 հոգու սպանդի մեջ կասկածվողի հայրը ծնունդով Հայաստանից է
Հունիսի 13, 2025

Ավստրիական Գրացի դպրոցում 11 հոգու սպանդի մեջ կասկածվողի հայրը ծնունդով Հայաստանից է

Որոշ մանրամասներ են պարզվել հունիսի 10-ի առավոտյան Գրաց քաղաքի դպրոցում կազմակերպված սպանդի համար կասկածյալի (անունը չի նշվում- խմբ․) մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Գրաց քաղաքում հրաձգությունը երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն է դարձել, ողբերգությունը տասը մարդու կյանք է խլել․ մահացել են 14-17 տարեկան երեխաներ, ինչպես նաւ 59-ամյա ուսուցչուհին: Այս պահին Գրացի հիվանդանոցներում մնում է հարձակումից տուժած 11 մարդ։ Հարձակվողը այդ դպրոցի նախկին աշակերտն է եղել․ 21-ամյա երիտասարդն իրեն «ծաղրանքների զոհ» էր համարում, նա ինքնասպան է եղել: Նրա գործողությունների դրդապատճառներն անհասկանալի են։

Ինչպես հայտնել է ավստրիական Kronen Zeitung թերթը՝ հղում անելով ոստիկանությանը, կասկածյալն ապրում էր իր ավստրիացի մոր հետ, որը նրան մենակ էր դաստիարակում։ Պարբերականի տեղեկություններով՝ նրա հայրը ծնունդով Հայաստանից է, և ամուսնալուծությունից հետո տղան նրա հետ նույն տանը չի ապրել։

Բացի հրաժեշտի նամակից, հարձակվողը նաև տեսաուղերձ է թողել մորը: Դրանում նա ներողություն է խնդրում այն բանի համար, «ինչ պատրաստվում է անել հիմա»: Այնուհետև նա շնորհակալություն է հայտնում մորը հոգատարության համար:

Քննության տվյալներով՝ մայրը տեսանյութը բացել է այն ստանալուց 24 րոպե անց. այդ ժամանակ սպանություններն արդեն տեղի էին ունեցել:
Ներկայումս գործի շրջանակներում հարցաքննվում է մի քանի հարյուր մարդ։

Ողբերգության կապակցությամբ զոհերի ընտանիքներին իրենց ցավակցություններն են հայտնել Ավստրիայի կանցլերը և նախագահը, երկրի նախարարներն ու կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ: Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ