Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները
Հունիսի 13, 2025

Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները

Հայոց եկեղեցու և նրա սպասավորների դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները։ Այս մասին միացյալ հայտարարություն են տարածել Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի թեմական խորհուրդները՝ արձագանքելով վարչապետի կողմից արդեն մոտ 2 շաբաթ շարունակվող արշավին։

«Սրանք ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար և անդառնալի հետևանքներով»,- նշված է հայտարարության մեջ։

Թեմական խորհուրդների կարծիքով՝ 2018 ի վեր ՀՀ իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը։

Խորհուրդները խստորեն դատապարտում են այս հայտարարությունները, դրանք եղկելի անվանում և զորակցություն հայտնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր եկեղեցուն երևելի և աներևույթ բոլոր չարքերից ու փորձություններից»,- եզրափակվում է հայտարարությունը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ

Իսրայելը փակում է իր դեսպանատները ամբողջ աշխարհում

Նեթանյահուն Պուտինի, Թրամփի և Սթարմերի հետ կքննարկի Իրանին հարվածները

Այժմ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ Փաշինյան

Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան