Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցվել
Նոյեմբերի 10, 2025

Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ
2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։
Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։
Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։
Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եվ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը:
Նաև այս ձևաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝
Հանրային բաց ու թափանցիկ քննություն,
Պատշաճ մասնագիտական գնահատական:
Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։
Պետական պատիվը սկսվում է խոսքից։
Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- նշել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելից հարվածների դեպքում Իրանը միաժամանակ հազարավոր հրթիռներ կարձակի Իսրայելի ուղղությամբ

Ֆրանսիայի նախկին նախագահը վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից

Հայաստանում որքա՞ն ժամանակ կկարողանան կուտակել արևային էներգիան․ պարզաբանում է մասնագետը

Հայաստանի 5-րդ ոսկին. Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն թանկացել է

Պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով ԱՄՆ-ին նամակ չի ուղարկվել․ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոյեն, Սլադկոյեն, Գնատովկան. ՊՆ

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով մեկ միլիոն մարդ է տարհանվել

Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է Թրամփի փեսայի հետ

Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

Խուզարկությունից մի քանի ժամ առաջ «Զելենսկու դրամապանակը» փախել է Ուկրաինայից

Ղազախստանը պատրաստ է ամսական 20 000 տոննա ցորեն մատակարարել Հայաստան

Դերասանուհի Ջեսիկա Ալբան առաջին անգամ հանրությանն է ներկայացել իրենից 11 տարով փոքր ընկերոջ հետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պողոս Պողոսյանի шճյունը կարտшշիրիմվի. դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին