Հանցավոր կազմակերպությունը ՀՀ տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ
Նոյեմբերի 10, 2025

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները:

Այնուհետև, վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին: 

Արդյունքում, հանցավոր կազմակերպության կողմից իրականացրած հիշյալ գործունեության մեջ ներգրավված 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հզր 568 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է նաև կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր:

10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 255–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (փողերի լվացումը) և 457–րդ հոդվածի 2–րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի 5-րդ ոսկին. Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն թանկացել է

Պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով ԱՄՆ-ին նամակ չի ուղարկվել․ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոյեն, Սլադկոյեն, Գնատովկան. ՊՆ

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով մեկ միլիոն մարդ է տարհանվել

Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է Թրամփի փեսայի հետ

Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

Խուզարկությունից մի քանի ժամ առաջ «Զելենսկու դրամապանակը» փախել է Ուկրաինայից

Ղազախստանը պատրաստ է ամսական 20 000 տոննա ցորեն մատակարարել Հայաստան

Դերասանուհի Ջեսիկա Ալբան առաջին անգամ հանրությանն է ներկայացել իրենից 11 տարով փոքր ընկերոջ հետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պողոս Պողոսյանի шճյունը կարտшշիրիմվի. դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին

Փաշինյանը դեմ է եղել «Հաղթելու ենք» կարգախոսին, ասել է՝ վատն է, պարտվողական է․ Ալեն Սիմոնյանի բացահայտումը

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին

Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն. Փաշինյան