ArmNews
Մայիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Սուրեն Պետրոսյանը պատմել է եղելությունը. հարցեր ունենք իրեն. պետք է որոշենք՝ ճանապարհն իր հետ անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Սրբազան

Տեսանյութ
 

«Վիվարոն», ըստ տեղեկությունների, իշխանությունների հետ ներգրավված է ստոր քարոզչության մեջ.

Սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում 

Երևանում հունիսի 20-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հունիսի 20-ին մարզերում կդիտվի անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հունիսի 19-ին, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան, վրաստանյան interpressnews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Գալուզինն այսպիսով անդրադարձել է Վրաստանի Անկախության օրը Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի վերադարձի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը:

Գալուզինի խոսքով, «Սոխումի-Թբիլիսի-Ցխինվալի «եռանկյունու» նորմալացման նախադրյալները կհայտնվեն այն բանից հետո, երբ Վրաստանը կընդունի առկա իրականությունը և պատրաստ կլինի հարաբերություններ կառուցել հանրապետությունների հետ՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»:

«Աբխազիան և Հարավային Օսիան կատարել են իրենց ինքնիշխան ընտրությունը դեռ 2008 թվականին, այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլիի (Վրաստանի երրորդ նախագահ:- հեղ.) վարչակարգը փորձեց ուժով մի հանրապետությունը վերադարձնել Վրաստանին և մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով։ Որքան հասկանում ենք, Վրաստանի իշխանությունները դասեր են քաղել այս հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան։ Խոսքն առաջին հերթին վրացական «վերաինտեգրման» ծրագրերի ու նախաձեռնությունների մասին է»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Գալուզինը։

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.562 դրամ:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի անդամակցությունը պայմանավորել էր պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակով, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է։

«Ուրեմն, սա երբեք տեղի չի ունենա: Հուսով եմ՝ պարոն Ստոլտենբերգը հասկանում է սա: Նա ինձնից լավ գիտի, թե ինչպես է նախապատրաստվել 2008 թվականի տխրահռչակ որոշումը, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ամենաբարձր մակարդակով գրում էին, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Դա, ընդհանուր առմամբ, այս ամբողջ ճգնաժամի խթանն էր, որը մենք տեսնում ենք այսօր»,- ասել է Ռյաբկովը:

Հարցին՝ Ձեր կարծիքով, Ուկրաինան երբեք չի՞ միանա ՆԱՏՕ-ին, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ դա բացառված է»։

Նիկոլով արտահերթի հարց օրակարգ բերողների խնդիրը սոսկ այս ընդդիմության տեղը զբաղեցնելն է.

Զոհրաբյան

Մանրամասները՝ տեսանյութում 

Այս իշխանության հեռացումը մեր պայքարի միայն մեկ բաղադրիչն է.

Բագրատ սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում 

Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից. ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաչքարերի մասին հնչեցրած կարծիքին։

«Նախ՝ խաչքարներ չեն, այլ խաչքարեր:

Խաչքարերը իշխանության, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն: Խաչաքարային մշակույթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից՝ ծագել, զարգացել և մնում է  զուտ ժողովրդական նախաձեռնություն:

Իհարկե, կարելի է քննել, խոսել դրա լավ ու վատ դրսևորումների մասին: Բայց այն միանշանակ հանրույթի մի զգալի մասի դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսևորումն է, երբ իրականությունն  ու քաղաքականությունը որևէ հույս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդյունք և ոչ պատճառ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասել էր. «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք, էլի խաչքար դնենք, խաչքար։ Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է:

Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք:

Էլի Վարդան Մամիկոնյանի...

Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞։ Ոչ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալն ամոթ չլինի:

Այս փոփոխությունն է այսօր տեղի ունենում Հայաստանում»։

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հատուկ զեկույց է հրապարակել․

«Այս օրերի գլխավոր խնդիրը մնում է «կարմիր ու սև բերետավորների» կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու այդ խախտումների, այդ թվում` հանցանքների համար բացարձակ անպատժելիության քաղաքական հովանավորությունը, այս ամենի խրախուսումը անձամբ ՀՀ վարչապետի կողմից»:

Ֆոտո

«Սատանան կրում է Prada 2». հանրահայտ ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2026-ի մայիսին

Արցախից տեղահանված մոտ 10,000 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳՆ

ՌԴ-ն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, պատրաստ է աջակցել գործընթացին. Լավրով

ԵՄ խորհուրդը կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

Տուգանային հրապարակ է տարվել 109 ավտոմեքենա, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ. ՆԳՆ

Ինչպե՞ս հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսվում է

ԱՄՆ-ում «լկտիություն» են անվանել Կալլասի պահանջը

Սերբիան պետք է ռազմավարական ընտրություն կատարի. Կալլաս

Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցվել

Այսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է

«Ժողովուրդ». Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս

«Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում

«Հրապարակ». ՔՊ–ն «քցեց» «եվրաքվեին»

2025 թ-ի ապրիլին Հայաստան է այցելել 123,705 զբոսաշրջիկ

Վրաստանի բանկը սահմանափակել է ռուսաստանցիների համար գնումների վճարումը