Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Վաղը տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մամուլի ասուլիսը․
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հունիսի 19-ին, ժամը 11:00-ին «Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցում տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում Սրբազան Հայրը կխոսի ընթացիկ զարգացումների և Շարժման գալիք ծրագրերի մասին»,- ասվում է Շարժման հաղորդագրության մեջ։
Հայաստանում փոփոխությունների պահանջ կա, հենց այդ պատճառով է նոր շարժում ի հայտ եկել։ Քաղաքական գործիչների նկատմամբ տոտալ անվստահությունը հանգեցրեց նրան, որ քաղաքական ասպարեզում հայտնվեց ոչ քաղաքական մարդ՝ Բագրատ Սրբազանը։ Այս մասին «Регион и мы» հաղորդման ընթացքում նշեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Սա մարդ է, ով կռիվների մեջ չկա, ում հարգում են թե՛ Եկեղեցու ներսում, թե՛ ժողովրդի մեջ։ Ազնիվ է ու պարկեշտ, համարձակ, բայց քաղաքական գործիչ չէ։ «Նա երրորդ ուժն է, որի մասին խոսեցին»,- ընդդիմադիր շարժման առաջնորդին բնութագրում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը կարծում է՝ պահանջարկ կա, և մարդիկ ուզում են, որ Փաշինյանը հեռանա, բայց չեն հասկանում, թե ինչ է լինելու նրանից հետո, հենց այդ պատճառով էլ փողոց դուրս չեն գալիս։ Գործող վարչապետի վարկանիշն այնքան էլ ցածր չէ, որ հեշտ իշխանափոխություն լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Երբ Հայաստանում որոշ ուժեր հանրաքվե են անում, որ միանան Եվրամությանը, պետք է հասկանալ, թե արդյո՞ք եվրոպական ընտանիքը պատրաստ է ընդունել մեր երկրին, թե սա միակողմանի ամուսնության ցանկություն է։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը՝ ավելի քան 9 ամիս տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության դեմ:
Մեծ ու փոքր արցախցիների հանդեպ գործած խոշտանգումներից, կատարված սպանություններից հետո Ադրբեջանն անցավ բնակչության բռնի տեղահանմանն ու Արցախի էթնիկ զտմանը։ Այս ցեղասպանական քաղաքականության արդյունքում 120 հազարից ավելի արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Անցյալ տարվա սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո Արցախում մնացել էր մի քանի հայ, որոնք չէին ցանկացել դուրս գալ հայրենիքից:
Շատերի մասին ստույգ տեղեկություն չկար, բայց հայտնի էր, որ Արցախում մնացածների մեջ էր հանրապետության Կրթության նախարարությունում և Շուշիի քաղաքապետարանում աշխատած Սարգիս Գալստյանը։
Նա չի լսել ընտանիքի անդամների հորդորները և որոշել է կնոջ հետ մնալ Արցախում՝ մտածելով, որ շուտով արցախահայերը կվերադառնան։ Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, թե Սարգիս Գալստյանը ստացել է Ադրբեջանի անձնագիր և նշանակվել է օկուպացված Ստեփանակերտի պարետ։ Մամուլում հրապարակված այս տեղեկությունը, իհարկե, հերքել էր Սարգիս Գալստյանի եղբոր որդին՝ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ հորեղբայրը ոչ Ադրբեջանի անձնագիր է ստացել, ոչ էլ պարետ է նշանակվել, շեշտելով՝ Սարգիս Գալստյանի երեխաները Հայաստանում են, և նման կեղծ լուրեր տարածողներին դատի կտան։
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում 7 ամիս մնալուց հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ վերադարձել է Հայաստան, նրանց Գորիսից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել։ Այնուհետև Սարգիս Գալստյանը կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, իսկ նրա կնոջը ազատ էին արձակել։ Տևական ժամանակ մամուլում որևէ տեղեկություն չկար ոչ Գալստյան ընտանիքի, և ոչ հարուցված քրեական գործի ու նախաքննության մասին:
168.am-ն այսօր Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ փուլում է Սարգիս Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ ունի՞։
«Այդ վարույթով դեռևս նախաքննություն է ընթանում, այսինքն՝ գործն ավարտված չէ»,- պատասխանել է նա։
Ինչ վերաբերում է Սարգիս Գալստյանի կնոջը, ապա ՔԿ խոսնակը փոխանցել է՝ նա մեղադրյալի կարգավիճակ չունի։
Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:
Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում:
Այսօր՝ հունիսի 18-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «3 ցայտաղբյուրի» մոտ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում դանակահարված քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սամվել Մամիկոնյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի սրահում և ավտոմեքենայի վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են արնանման հետքեր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 81/3 հասցեի մոտ գտնվող ավտոլվացման կետի տանիքը քամուց պոկվել և շպրտվել է ու ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ փրկարարները, պարեկներն ու նշված ավտոլվացման կետի աշխատակիցները ճանապարհից հեռացրել են փայտերն ու թիթեղները:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:
Կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:
Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ, և կիրականացվի գծանշում:
Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։
Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։
«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պայմանագիր է կնքվել։
Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին։
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 8 մասնակցի, հաղորդում է Jerusalem Post-ը։
Թերթի տվյալներով՝ իրավապահների հետ բախումների հետևանքով կա 3 վիրավոր։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թել Ավիվում հակակառավարական ակցիա է տեղի ունեցել՝ Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու պահանջով։
Բողոքի ակցիայի մասնակիցները խարույկներ են վառել երթևեկելի հատվածում և վիճել ոստիկանների հետ։