ArmNews
Մայիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր երեկոյան կարելի է մի փոքր զովանալ»:
Նա նկատի ունի շրջանների զգալի մասում և Երևանում երեկոյան սպասվող անձրևը:

Հունիսի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հայաստանի տարածքում հունիսի 22-ին և 24-ին կեսօրից հետո, 21-ին և 23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այսօր՝ հունիսի 20-ին, կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության վեցերորդ խաղային օրը՝ կսկսվեն C խմբի թիմերը, Սլովենիան կհանդիպի Սերբիայի, Դանիան՝ Անգլիայի հետ։

Այնուհետև կտեղափոխվենք B խումբ, որտեղ միմյանց հետ կխաղան իսպանացիներն ու իտալացիները։

Եվրո 2024-ի խաղացանկը հունիսի 20-ին.

Ժամը 17:00՝ Սլովենիա — Սերբիա,

Ժամը 20:00՝ Դանիա — Անգլիա,

Ժամը 23:00՝ Իսպանիա — Իտալիա:

Ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը, մեկնարկել է հունիսի 14-ին։ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում և կտևի մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR ինքնագնաց հրետանային համակարգ, X սոցիալական ցանցում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։

«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- նշել է Բյուսոնը։

Այն, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին, ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն:

CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի քպականների շրջանում, մեղմ ասած, լարված վիճակը շարունակում է նորանոր դրսևորումներ ստանալ: Խմորումներն ավելի են խորացել Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո:

«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ԱԺ քպական պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիել յանը, իսկ ահա Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որը համարվում է նույն Դավիթ Դանիել յանի «մարդը», հեռացվել է կուսակցությունից:

Մեր ունեցած տեղեկություններով, պատճառն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշյալ անձինք իրենց հեռու են պահում կուսակցությունից, չեն պահում կուսակցության «գիծը», մի խոսքով, ինչպես մեր զրուցակիցը նշեց, «յան են տվել»: Արդյունքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, մասնավորաբար Կապանի ՔՊ կառույցը փաստացի չի գործում, գրեթե լուծարված վիճակում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կուրբան Բայրամի և գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ փոխադարձ շնորհավորանքներից, Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ Էրդողանի ցավակցությունից զատ, հաղորդագրության մեջ ուշագրավ է նաև այս հատվածը. «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»։ Միանգամից աչք է ծակում ո՛չ միայն Էրդողանի տոնայնության մեղմացումը, այլև «առանց որևէ նախապայմանի» ձևակերպումը:

Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից մինչև Նեմեսիսի արձանի ապամոնտաժում, Հայոց ցեղասպանության հիշատակումից հրաժարում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում, զինանշանի փոխում, Սահմանադրության փոփոխություն և այլն: Ու մեկ էլ... «առանց նախապայմանների»: Ինչի՞ հետ է կապված թուրքական կողմի տրամադրությունների նման փոփոխությունը: Մեզ հետ զրույցում մի քանի փորձագետներ շեշտում էին երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ ակնհայտորեն տարածաշրջանում «ղեկն» իրենց ձեռքը վերցնելու ուղղությամբ էական քայլեր են անում մի կողմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Իրանը, ինչը նշանակում է, որ թուրքերը հայտնվում են «խաղից դուրս» վիճակում:

Ըստ այդմ, Թուրքիայի ղեկավարին անհրաժեշտ է ստանալ «օրակարգ թելադրողի» կարգավիճակ: Ի վերջո, հրաժարվելով «նախապայմաններից»՝ Թուրքիան փաստացի ոչինչ չի կորցնում, քանզի Նիկոլ Փաշինյանն, այսպես թե այնպես, հետևողականորեն կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները, իսկ տարածաշրջանում դիրքերը զիջելը Էրդողանի պլանների մեջ չի մտնում: Երկրորդ գործոնը կապված է հենց այս վերջին դիտարկման հետ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանում հասել է «հատակին», հանրության մեջ դժգոհությունը հասել է ահռելի չափերի, ինչի մասին են վկայում նաև «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու դրան աջակցողների մեծ քանակը: Ուստի, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին անհրաժեշտ է «ատամներով» պահել Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ՔՊ-ում փորձում են հույժ գաղտնի պահել կուսակցության քաղաքական ժողովի վայրը, որը նշանակված է հունիսի 22-ին, սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսել են անել Ջերմուկում: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը մեր հրապարակումից հետո` «մեր ինադու», չփոխի վայրը։ Տեղեկացանք նաեւ, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես  ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում, հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել:

Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, եւ տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, եւ ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 Caesar ինքնագնաց հրետանային միավոր, ինչը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում, մեծ ուրախություն՝ Հայաստանում: Մասնագետները գովում են հաուբիցները՝ դրանք հեռավար են, կրակի կառավարման ճկուն համակարգ ունեն, դիպուկ են եւ այլն: Բայց ոմանք ասում են` պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը`  այլ բան:

Բացի այդ, հրետանային միջոցները կիրառելու ունակ անձնակազմ պետք է ունենաս, քո համակարգին ինտեգրես: Ամեն մի հրետանային միջոցի համար առնվազն 2000-3000 հատ արկ է հարկավոր ունենալ, իսկ ՆԱՏՕ-ական ստանդարտներով` 6000 արկ: Այսինքն՝ եթե 30 հատ հրանոթ ունես` 180 հազար հատ արկ պիտի ունենաս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե ինչու էր Փաշինյանը գնացել Սյունիքի մարզ, սկզբունքորեն, դժվար չէ կռահել: Զրոյի ձգտող վարկանիշի պայմաններում, մանավանդ հունիսի 12-ին ոստիկանության միջոցով կազմակերպված արյունահեղությունից հետո նրան շտապ կարգով «վերականգնողական պրոցեդուրա» էր պետք: Բայց դա՝ իր հերթին: Այնպիսի անձնավորության պարագայում, ինչպիսին արդեն 6 տարի Հայաստանը ցնցող Փաշինյանն է, նմանօրինակ այցերը միայն մեկ նպատակ չէ, որ հետապնդում են: Նրա որևէ մարզային այց, ինքնին, արդեն որոշակի չարագուշակություն պարունակում է իր մեջ:

Օրինակներով չծանրաբեռնենք ընթերցողին՝ Արցախից Կիրանց օրինակ է, որ աընդհատ հետապնդում է մեզ: Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Սյունիքի հետ: Արդյո՞ք շուտով Արարատ կամ Գեղարքունիք չի մեկնելու: Ճիշտ է, առավել դիտողունակ մեկնաբանները ենթադրում են, որ հարվածի տակ հաջորդը ոչ թե Սյունիքի բնակավայրերն են հայտնվելու, որոնք արդեն մի անգամ 2020-ի նոյեմբերի-դեկտեմբերին, այն էլ՝ «բանավոր համաձայնությամբ», ծանր հարված ստացել են, այլ այս անգամ Արարատի մարզի Տիգրանաշենն է «սահմանազատվելու», ավելի ճիշտ՝ «սահմանահանձնվելու», բայց օրը կգա, ինչպես ասվում է, չարն էլ՝ հետը, կիմանանք: Փոքր ու փոքրացող երկիր է: Համենայն դեպս, Փաշինյանը սյունիքյան այցի ընթացքում տարբեր բաների մասին խոսեց, որքան էլ հիմնական նպատակներից մեկը ոչ թե խոսելն էր, այլ «Սյունիքի մարզի բնակչությունը ցնծությամբ է դիմավորում Հայաստանը սահմանազատող Փաշինյանին» բեմականացված շոուի ցուցադրությունն էր: Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքրական ու հատկանշական:

Ինչպես վկայում են տեղացիները, Երևանից ժամանած համապատասխան ծառայությունների աշխատակիցները մի քանի օր շարունակ «մաղել» են մարզը ու հատկապես այն բնակավայրերը, որտեղ, ըստ ծրագրի, պետք է այցելեր կամ այցելեց Փաշինյանը: Տեղական իշխանություններն ու քպականները պատասխանատու էին Փաշինյանի հետ «պատահաբար» հանդիպող, նրան գրկող-գուրգուրող «ինքնամոռաց» կողմնակիցների քասթինգի համար: Ի լրումն, «կենտրոնից» նաև «դիմավորող-ուղեկցող յուրայինների գործուղման մասին էլ խոսակցություններ էին շրջանառվում: Մի խոսքով՝ դատարկ շոու, որի հիմնական նպատակը դեռևս «ժողվարչապետ» քարոզչական փուչիկն է: Ըստ որում, անհասկանալի է, թե ում համար է դա:

Վերջին հաշվով, շոուի հանդիսատեսը հիմնականում Հ1-ի կամ իշխանական քարոզչության այլ միջոցների լսարանն է, որի ընդգրկումը մոտավորապես արդեն համընկնում է ՔՊ վարչության կազմի ու նրանց ազգականների թվակազմի հետ: Կարճ ասած՝ իրենք նկարում են, իրենք նայում, իրենք հրճվում ու ցնծում: Մեծ հաշվով՝ ինքնախաբեություն: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք մեկը մյուսից «շքեղաշուք» են: Օրինակ՝ Փաշինյանը խոսեց այն մասին, որ փշալարեր կանցկացվեն, ինչպես, ասենք, Կիրանցում (չնայած Բագրատ Սրբազանն ասում է, թե ոչ մի փշալար էլ չկա, գնալու է՝ անձամբ ստուգի), ինչից հետո այլևս կովերը չեն հատի սահմանը և չեն հայտնվի թշնամուն նվիրած տարածքներում: Դե, կովերը «ջի-փի-էս» չունեն, քաղաքականապես անգիտակից կենդանիներ են:

Վերջ, այլևս կարելի է, ուրեմն, փաշինյանական մոտեցմամբ, երկրին ու հատկապես սահմանամերձ դարձված բնակավայրերում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովված համարել: Չէ՞ որ կովերն այլևս փշալարերը չեն հատի ու անցնի թշնամապատկան տարածք: Լավ, իսկ եթե հանկարծ հավերն ու սագերը անցնե՞ն: Այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում: Փշալար-սահմանը հատելու դեպքում վնասազերծվելո՞ւ են, թե՞ ոնց: Ավելի վատ, որ միգուցե Փաշինյանի մտքով չի անցել. եթե թշնամին իր հաճույքի համար սկսի կրակել, ենթադրենք, Ներքին Հանդի տների, բնակիչների ուղղությամբ, ի՞նչ է, թշնամական գնդակները, արկերն ու ականները գալու են, հասնեն փշալարերին ու թափվեն գետնի՞ն: Համաձայն ենք, ամենևին ծիծաղելի չէ: Առավել ևս, եթե նկատի ունենանք, թե հատկապես ո՞վ է ու ի՞նչ է իրենից ներկայացնում թշնամին:

Այցի ընթացքում Փաշինյանն, ի դեպ, խոսք նետեց նաև այն մասին, թե սահմանազատման հարցերի հետ կապված, հնարավոր է, հանրաքվե լինի կամ այդ հարցերը հանրաքվեով որոշվեն: Այստեղ էլ են մի շարք հարցեր ծագում (չնայած, անշնորհակալ գործ է՝ տրամաբանություն ու պատճառահետևանքային կապ գտնել նույն թեմայով Փաշինյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների միջև): Օրինակ, այդ ինչպե՞ս է, որ Կիրանցում, Ոսկեպարում, մի խոսքով՝ Նոյեմբերյանի շրջանում սահմանազատման համար հանրաքվեի կարիք չեղավ, այլ սև ու կարմիր «բերետներով» բնակչությանն «աղացին» ու արագորեն «սահմանագծեցին» ու «սահմանազատեցին», իսկ հիմա, պարզվում է, կարող է հանրաքվե լինել, ենթադրենք, Սյունիքի կամ այլ մարզի սահմանային տարածքների հետ կապված: Կիրանցն ու Ոսկեպարն, ի՞նչ է, ա՞յլ երկրի տարածքում են, ա՞յլ օրենքներ էին այն դեպքում գործում: Երկրորդ՝ ի՞նչ «սահմանազատման» մասին է խոսքն, առհասարակ, եթե Փաշինյանն ու իր «առաջին շարքի» կուսակիցները խոսում էին «սահմանի վերականգնման» մասին՝ նկատի ունենալով ԽՍՀՄ չգիտես, թե ո՛ր թվականի քարտեզը, որ միայն իրենք են տեսել ու չեն հանրայնացնում: Այդ ի՞նչ իշամեղու է թառել կառավարության ծրագրերի վրա, որ «հանկարծակի» հիշեցին հանրաքվեի, մեծ հաշվով՝ այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ հարցերը, Սահմանադրության համաձայն, որոշվում են հանրաքվեով:

Թե՞ նաև ձեռքի հետ սահմանադրական հանրաքվե էլ է լինելու՝ համապատասխան փոփոխությամբ: Իսկ հնարավո՞ր է, որ այդ «հանրաքվե» ասվածը այն փայլաթուղթն է, որով Փաշինյանն ու նրա իշխանությունը զուգահեռ ցանկանում են փաթեթավորել առհասարակ Սահմանադրության փոփոխությունը՝ Սահմանադրության նախաբանի ու Անկախության հռչակագրին արված հղման վերացմամբ՝ գործնականում կատարելով Ալիևի ու Էրդողանի հերթական պահանջ-նախապայմանը: Կա նման «գործիքակազմ»՝ ակնհայտ տապալվելիք որևէ հանրաքվեի հետ դնել մեկ այլ հարց, կամ կազմակերպել ընտրություններ: Հարցեր շատ կան: Այդ թվում՝ խաչքարերի վերաբերյալ Փաշինյանի դարակազմիկ «մտքերի» վերաբերյալ, որ արտահայտեց Սիսիանի ավագ դպրոցի «բերման ենթարկված» աշակերտների հետ հանդիպման ժամանակ: Թե բա. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100:

Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե, քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ոչ, զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»: Իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրոտվածքում ներառելու ենթակա այս արտահայտության հեղինակը ակնհայտորեն աշխարհընկալման ու ազգային ինքնության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Հակառակ դեպքում ուղղակի անհնար էր նման բառակույտ ձևակերպել ու արտաբերել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խոստացած Խաղաղության դարաշրջանն այդպես էլ չի գալիս ո՛չ Արցախն Ադրբեջանին հանձնելուց եւ 120 հազար մարդու տեղահան անելուց, ո՛չ էլ միակողմանի զիջումներից հետո։ Երեկ ՀՀ ԱԳՆ-ն սկանդալային հայտարարություն արեց, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է ուզում սկսել եւ խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր արել` կապված Ֆրանսիայի հետ զենքի ձեռքբերման պայմանագրի հետ, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման եւ պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։

ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Հիշեցնենք, որ հիշյալ միջոցառումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին, որին ողջ աշխարհից մի քանի տասնյակ երկիր է հրավիրված։ Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել միակողմանի զիջումների գնալ՝ հուսալով, որ մինչեւ նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքի։ Իսկ հիմա այլեւս կասկած չունեն, որ Ադրբեջանը չի գնա այդ պայմանագրի ստորագրմանը, քանի դեռ չի ստացել իր բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», որին կփորձի տիրանալ նոյեմբերյան միջոցառումից հետո, որպեսզի այդ միջոցառումը չտապալվի։ Ի դեպ, COP 29-ը կարող էր Հայաստանում կայանալ, եթե Հայաստանը չհրաժարվեր իր հայտից` հօգուտ Ադրբեջանի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն է ընձեռում համագործակցության համար տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:

«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորություններն է տալիս»,- ասել է Գալուզինը։

Ֆոտո

Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակիցների 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանություն

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Ուկրաինայի ԱԳՆ

Հունիսի 1-ից Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել

Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը

ԱՄՆ-ը հրաժարվում է այլ երկրների գործերին միջամտելու կուրսից. Ջեյ Դի Վենս

Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

Ռուսաստանը շարունակում է մնալ զենքի խոշորագույն արտահանողների հնգյակում. Պուտին

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրшվորներ

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին ԵՔՀ-ին հյուրընկալելու հարցում. Փաշինյան

Ուկրաինան և ԱՄՆ-ը վերականգնման հիմնադրամ են գործարկել

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հռոմում մեկնարկել է իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը

Ստամբուլի քաղաքապետարանում մոտ 50 պաշտոնյա է ձերբակալվել

Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ