ArmNews
Մայիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

#ՀՐԱՏԱՊ.

Դիմակավորված ոստիկանները կոտրում են Արցախի ներկայացուցչության դուռը.

Տեսանյութ

Սուրենի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք.

Բագրատ սրբազան.

Տեսանյութ

Եթե սա Ադրբեջանի տարածք է, ինչո՞ւ են մարդկանց ստիպում հրաժարվել գույքային իրավունքներից.

Դանիելյան.

Տեսանյութ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը ոչնչացրել և կալանել են 114 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Կրասնոդարում կա 1 զոհ, 6 վիրավոր։

«ՌԴ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ 70 ԱԹՍ կալանվել է Ղրիմի և Սև ծովի, 43-ը՝ Կրասնոդարի երկրամասի և 1-ը՝ Վոլգոգրադի մարզի օդային տարածությունում:

Պաշտպանության նախարարությունում նաև հայտնել են, որ Սևծովյան նավատորմի ծովային օդուժը Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 հեռակառավարվող նավ։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է Կրասնոդարի կաթսայատան աշխատակիցներից մեկը։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է Կրասնոդարի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, բռնկվել է հրդեհ, որը մարվել է։ ԱԹՍ-ների բեկորներից Կրասնոդարում տուժել է 6 մարդ։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ի առավոտյան հայտնել են, որ գիշերը ռուսական բանակն օդային բազավորման չորս թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ: Գերատեսչությունում նշել են, որ չորս հրթիռներն էլ խոցվել են:

Վաղարշապատի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել:

Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 15 տոննան:

«Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:

Որոշման համար հիմք են ծառայել քաղաքի բեռնաթափումը, ճանապարհների թողունակության սահմանափակումը և հանգամանքը, որ ծանր բեռնատարները վնաս են պատճառում քաղաքի հիմնանորոգված փողոցներին, քայքայում են ասֆալտաշերտը:

Տուգանքներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Օկուպացված Մեխակավանում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից զոհվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից, 1980 թ.-ին ծնված Ռագիֆ Իսաևը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և ANAMA-ի համատեղ հայտարարությանը։

Պայթյունից տուժել են գործակալության այլ աշխատակիցներ ևս, որոնք հոսպիտալացվել են մարզային հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ միայն մեկը։

Ֆոտո

Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակիցների 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանություն

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Ուկրաինայի ԱԳՆ

Հունիսի 1-ից Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել

Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը

ԱՄՆ-ը հրաժարվում է այլ երկրների գործերին միջամտելու կուրսից. Ջեյ Դի Վենս

Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

Ռուսաստանը շարունակում է մնալ զենքի խոշորագույն արտահանողների հնգյակում. Պուտին

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրшվորներ

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին ԵՔՀ-ին հյուրընկալելու հարցում. Փաշինյան

Ուկրաինան և ԱՄՆ-ը վերականգնման հիմնադրամ են գործարկել

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հռոմում մեկնարկել է իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը

Ստամբուլի քաղաքապետարանում մոտ 50 պաշտոնյա է ձերբակալվել

Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ