ArmNews
Մայիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արտակ Զաքարյանը գրում է. «Ընկեր Փանջունին խորհրդարանում

Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:

Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:

Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը՝ ակնհայտ է:

Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար:

Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից:

Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:

Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:

Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:

Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:

Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում»:

Պրոֆեսիոնալի դեմքով Փաշինյանի հետ աշխատած արդեն նախկին պաշտոնյաները թող իրենց խորհուրդներն իրենց պահեն.

Տեսանյութ 

Rate.am-ում հունիսի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 385.66 դրամը, վաճառքի միջին արժեք 391.61 դրամը:

Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 408.83 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 422.38 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.10 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.68 դրամը:

Մեքսիկայում մարտ ամսից ի վեր արտակարգ բարձր ջերմաստիճանի հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի: Այս մասին նշված է արտակարգ ջերմաստիճանների հսկման վերաբերյալ Մեքսիկայի առողջապահության նախարարության հրապարակած ամենշաբաթյա հաշվետվության մեջ։

«Ընթացիկ շոգ սեզոնում (մարտի 17-ից մինչև հոկտեմբերի 5-ը) ամբողջ երկրում գրանցվել է մահվան 155 դեպք (խմբ․՝ կապված բարձր ջերմաստիճանների հետ)», – գերատեսչության հաշվետվությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Մեքսիկական ծոցի ափին ընկած Վերակրուսի նահանգը շարունակում է մնալ առաջատարը մահվան դեպքերի թվով։ Այստեղ մահացել է 56 մարդ։ Նրան հաջորդում է Տաբասկոյի նահանգը, որտեղ շոգից մահացել է 18 մարդ։

Առողջապահության նախարարությունում նաև կանխատեսում են, որ առաջիկա օրերին երկրում կշարունակվի արտակարգ բարձր ջերմաստիճանի ալիքը։ Բախա Կալիֆորնիայի և Սոնորայի նահանգներում ջերմաստիճանը կգերազանցի ըստ Ցելսիուսի 45 աստիճանը։

Չիուաուայի, Դուրանգոյի և Սինալոայի նահանգներում օդի ջերմաստիճանը կլինի 35 աստիճանից բարձր:

Իրանի Ֆարս նահանգում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Դարաբ քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 02:08-ին, 10 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

Միգուցե ընդդիմության մեջ ոչ բոլորն են համաձայն Բագրատ Սրբազանի թեկնածությանը, չնայած հրապարակային խոսքին․

Էդգար Ղազարյան.

Տեսանյութ 

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայաստանյան արեւմտամետներն իրենց պահվածքով ցույց տվեցին, թե ինչպիսին է ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը։

ԱԺ ամբիոնից գրեթե բոլոր ելույթ ունեցողները խախտեցին ԱԺ կանոնակարգով ելույթների համար սահմանված ժամանակը, ոմանք անգամ արհամարհում էին, չէին արձագանքում նիստը վարող Արման Եղոյանի հիշեցումներին, որ ժամանակը լրացել է։ 

Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ չդիմացավ եւ բանախոսներից մեկի ելույթից հետո նյարդային նետեց, որ եթե դուք եվրապառլամենտի ներկայացուցիչ դառնաք, հաստատ ձեզ թույլ չեն տալու ժամանակը գերազանցել։»։

«Հրապարակ»-ը գրում է․ «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հարաբերություններն իշխանությունների հետ կրկին թեւակոխել են սառը շրջան։

Պատմում են, որ Փարսյանը ջերմ հարաբերություններ ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, հաճախ է հանդիպում նրա հետ եւ ակտիվ ջանքեր է գործադրում, որ մինչեւ տարեվերջ Կապանում ռուսական հյուպատոսությունը բացվի, ինչի մասին օրերս նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդեց։

Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ համաձայնեցնել ամեն ինչ, հատկապես՝ արտերկիր այցերը, որ ուղղորդեն՝ ինչ խոսել, ինչ անել, սակայն Փարսյանը պատասխանել է, որ ինքը հարկ է համարում իր քայլերի մասին միայն որպես ի գիտություն տեղեկացնել։

Վերջերս նա, առանց տեղեկացնելու, Իրան է մեկնել՝ մասնակցելու ինչ-որ ցուցահանդեսի, ինչն էլ այս կոնֆլիկտի պատճառ է դարձել։ Գրել էինք, որ անցած շաբաթ Կապան այցի ընթացքում Փարսյանը չդիմավորեց նաեւ Փաշինյանին, տեւական ժամանակ մարզխորհրդի նիստերին, խորհրդակցություններին չի մասնակցել՝ տեղակալին է ուղարկել, միայն վերջերս է սկսել ներկայանալ, երբ եղբոր եւ նրա ընկերոջ մասնակցությամբ պարեկների հետ ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ հարուցվեց։

Փարսյանի ինքնուրույնությունը նյարդայնացրել է իշխանություններին, իրավապահները սկսել են հետաքրքրվել նրանով։ Փնտրում են համայնքում սուբվենցիոն ծրագրերն իրականացնողների մեջ նրա հարազատների մասնակցությունը՝ հոր, ընկերների, այլ մտերիմների հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով։»։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի ներկայացուցչության դարպասներ կոտրելն ու այնտեղ ուժային կառույցների ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն:

Սա որևէ կոնկրետ անձի կամ քրեական գործի խնդիր չէ, սա կոնկրետ Արցախի հարցի դեմ հերթական ոտնձգությունն էր, որն արվեց շատ փնթի և կեղտոտ ձևով:

Այն, որ այս հայրենավաճառ իշխանությունը վաղուց Արցախը սակարկման էր հանել, ցավոք, նաև ժամանակը ցույց տվեց, բայց նույնիսկ հիմա սրանք փորձում են կրկնակի վաճառք իրականացնեն` Ադրբեջանից ակնկալելով գթասրտություն և ներողամտություն:

Կարևոր չէ, թե ինչն էր իրավապահների հետաքրքրությունը, որովհետև խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր:

ՀԳ. Տուգանային հրապարակ տարված մեքենան, որը շինծու գործով է անցնում, իրավապահները կարող էին պարզապես մեկ զանգով ստանալ դրա վերաբերյալ Արցախի նախագահն անձամբ էր հավաստիացրել, սակայն քաղաքական իշխանության հանձնարարականով, Արցախի նախագահին նախ հարցաքննության հրավիրեցին, իսկ հետո նրա բացակայությամբ, ներխուժեցին Ներկայացուցչություն»:

Ֆոտո

Ինդոնեզիան կարող է կատվի կղզի ունենալ

Ադրբեջանում դատապարտել են Եվրասիական շարժման առաջնորդներին

Թրամփը նոր պահանջներ է դրել Եվրոպայի առաջ

Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակիցների 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանություն

Նախապատրաստվում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը. Ուկրաինայի ԱԳՆ

Հունիսի 1-ից Թրամփը ցանկանում է ԵՄ-ի նկատմամբ 50% մաքսատուրքեր սահմանել

Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը

ԱՄՆ-ը հրաժարվում է այլ երկրների գործերին միջամտելու կուրսից. Ջեյ Դի Վենս

Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից

Ռուսաստանը շարունակում է մնալ զենքի խոշորագույն արտահանողների հնգյակում. Պուտին

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրшվորներ

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին ԵՔՀ-ին հյուրընկալելու հարցում. Փաշինյան

Ուկրաինան և ԱՄՆ-ը վերականգնման հիմնադրամ են գործարկել

Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն