Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սկզբունք ու կեցվածք ունեցող քաղաքական գործիչը չի կարող այսօր Նիկոլին գովել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ցավոք, քաղաքական գործիչների մեջ այդպիսիք կան, որոնք րոպեն մեկ կարծիք են փոխում։ Օրինակ, Էդմոն Մարուքյանը նորմալ, «կլասիկ» քաղաքական գործիչ չէ, նրան դարձրել են այդպիսին։ Եթե նա ուզում է խոսել «կլասիկ» քաղաքական գործիչներից, հենց ինքն այդպիսին չէ։ «Կլասիկ» քաղաքական գործչի իմաստն այն է, որ նրա հետևում կուսակցություն կա, և ամեն ինչ մեկ անձից կախված չէ։ Կա ՔՊ կուսակցությունը և այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Սրբազանի գլխավորած քաղաքական շարժումը, որը գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ունի այլ լուծումներ»,- ասաց քաղաքական գործիչը։
«Չես կարող վաղը գնալ հանրահավաքի և տեսնել, որ լրիվ այլ բաներ են խոսում։ Չստացվի, որ իր հանրահավաքին հանկարծ մեկը խոսի և պնդի, թե Շարժման հիմնական նպատակը պետք է լինի Նիկոլին միանալը։ Քաղաքական գործընթացները գլխավորում են քաղաքական գործիչները, որոնց հետևում անպայման պետք է լինեն կուսակցություններ։ Առանց կուսակցության՝ քաղաքական գործիչը հաշվետու չէ որևէ մեկին։ Ի՞նչ արհեստավարժներ, ո՞վ է ծրագիր գրել։ Վարչապետը, էկոնոմիկայի նախարարն ի՞նչ են հասկանում տնտեսությունից։ Եվրոպամետների մի «կոդլ» կա, որը խորհրդարանում լսումներ է անում, ամբիոնից ԵՄ-ի դրոշ են կախում, քանի որ, եթե հանկարծ դեպի Եվրոպա շարժումը չհաղթի, նոր եկողները նրանց հալածելու են, հարցնելու են՝ չէ՞ որ համակարգ կար կառուցած, և եթե դուք դրա փոխարեն այլ բան չկարողացաք դնել, ինչո՞ւ էիք քանդում»,- նշեց Բագրատյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ընթացիկ իրավիճակը նման է մի ֆուտբոլային խաղի, երբ մրցավարը տեսնում է, որ Փաշինյանը մի ֆուտբոլիստի հանում է խաղից, հարցնում է՝ չէ՞ որ քո պահեստայինների նստարանը դատարկ է, ինչո՞ւ ես հանում, ի պատասխան՝ լսում է՝ սրան նախ հանենք, հետո նոր կմտածենք, այսինքն՝ տասը հոգով խաղանք.
«Այն ուժը, որը չի հաղթի, բայց միգուցե էվոլյուցիոն ճանապարհով կգա, թեև ոչ հակաեվրոպական, բայց Հայաստանն անկախ կպահի, իրեն հաշիվ կտա, որ Հայաստանը գտնվում է տնտեսական և քաղաքական անվտանգության մի այլ միջակայքում, այդ ուժն իրենց չի ներելու։ Նիկոլին միացած՝ «կոդլով» քանդում են, գողանում են, ահավոր կոռուպցիա է և՛ իշխող քաղաքական կուսակցության, և՛ նրան սատարող մարդ-կուսակցությունների շարքերում, որոնք, ըստ էության, իրենց անձնական հարցերն են լուծում։ Ընտրություններում նրանք տոկոս չեն հավաքում, Նիկոլն է նրանց այդ ձայները տալիս։ Նրանց նպատակն ուրիշներին փոշիացնելն է, նրանք ո՞վ են, այդ ի՞նչ ինտելեկտուալներ են,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ուզում եմ ձեզ գնահատել առաջին րոպեից ձեր ինքնադրսևորման համար, որը ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ, որ մեր կյանքը կոչված է փոփոխվելու։
Փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ` խաղաղ, բայց մեռած։
Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք»- այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանը՝ երիտասարդների հետ հանդիպմանը
Նիկոլը Հայաստանի հաշվին շարունակում է նստել երկու աթոռի վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
«Դա այդպես չէր լինի, եթե հայ ժողովուրդը սկզբունքային լիներ։
Եկավ ու ասաց, որ Արցախը Հայաստան է, բայց ի վերջո տվեց Արցախը։
Եկավ ու ասաց՝ ՀՀ տարածքից մի քառակուսի միլիմետր չպիտի տանք, բայց 1500 քառակուսի կիլոմետր հանձնել է։
Եկավ ու ասաց՝ կոռուպցիա չպետք է լինի, բայց միա՛յն կոռուպցիա է։
Միայն երկուսուկես միլիարդ դոլարի չվճարված հարկ ունենք»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
ՀՀ իշխանության մեջ կան թուրքական ազդեցության գործակալներ, նրանք առաջ են մղում Անկարայի թեզերն ու օրակարգը։ Այս մասին «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ազդեցության գործակալները գտնվում են Թուրքիայի ճնշման տակ և իրենց գաղափարներն են քարոզում հանրությանը: Հայաստանի իշխանությունները բացարձակապես թուրքական թեզեր են քարոզում», - նշել է թյուրքագետը։
Գեղամյանի կարծիքով, Թուրքիան ձգտում է գերտերություն դառնալ, և դրա համար անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Հարավային Կովկասի նկատմամբ, իսկ այդ նախագծի իրականացման ճանապարհին գլխավոր խնդիրը Հայաստանն է։
Մանրամասները` տեսանյութում։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի տարածած ակտիվ ապատեղեկատվության ֆոնին, ներկայացնում եմ վերջին օրերի ադրբեջանական մամուլի հրապարակումների վերնագրերը։
Մինչ ՀՀ իշխանությունները Տավուշի միակողմանի զիջումները մեզ ու ամբողջ աշխարհին «ծախեցին» որպես խաղաղությանը միտված ակտ, Ադրբեջանը իր երազանքների ցուցակում ևս մեկ կետ բավարարեց ու անցավ հաջորդին։
Այդ ամբողջի ժամանակ աշխատում է ուժի ու ուժի սպառնալիքի գործոնը, հենց դրա անունն էլ դրել են «խաղաղության գործընթաց»։
Գործընթացը կա, զիջումները կան, խաղաղությունը չկա, չի էլ կարող լինել, որովհետև իրավունքներից հրաժարումը երբեք խաղաղության չի բերելու․․․»։
Աննոմալ շոգ եղանակը թուրքական Անթալիա հանգստավայրում բնակելի շենքեր, աշխատատեղեր և մեքենաներ օձերի ներխուժման պատճառ է դարձել, ինչը անհանգստություն է առաջացնում շրջանի բնակիչների շրջանում, հայտնում է Halk TV-ն։
Անթալիայում հունիսի սկզբից օդի միջին ջերմաստիճանը գրեթե 5°-ով բարձր է եղել կլիմայական նորմայից, իսկ վերջին երեք շաբաթներից միայն մեկ օր է ունեցել օրական առավելագույնը +30°-ից ցածր ջերմաստիճան, իսկ 5 օրվա ընթացքում ջերմաչափի ցուցմունքը բարձրացել է +40°-ից բարձր:
Նման բարձր ջերմաստիճանը պատճառ է դարձել, որ օձերը ներխուժեն բնակելի տարածքներ։ Այս տարի միայն բնակելի տարածքներից փրկարարները հայտնաբերել են 106 օձ, օձեր հայտնաբերվել են նաև գրասենյակներում և արտադրամասերում։
ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որևէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին, գրում է «Փաստինֆո»-ն։
Իշխանությունները դիմումի ձևանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում են բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։
Ավելին, դիմումով բնակիչը լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին` դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իր գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դեռ մայիսի 20-ին կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե, Կիրանցի մի շարք բնակիչներին տրված սեփականաշնորհման վկայականները սխալ տվյալներով են, այսինքն, կեղծ են։
Մեջբերում ենք պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։
Մինչդեռ, կեղծ վկայականների մասին իրավապահները տեղեկություններ չունեն, համենայն դեպս, աղբյուրի հարցմանն ի պատասխան դատախազությունը փաստել է, որ նման քրեական վարույթ չկա։
Հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։
Այս պարտադրվող դիմումներից պարզ է դառնում, թե ինչու են աստղաբաշխական գներով, ինչպես օրինակ, 1000 դոլար արժողությամբ վագոն -տնակի համար կառավարությունը 50 000 դոլար առաջարկում կիրանցցիներին։
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Նախկինացավ» կպածները հիմնականում չեն էլ հասկանում, որ այս իշխանության օրակարգին են սատարում՝ նախկին եզրույթի ներքո մտածելով ու գործելով:
Նախկիններ, նախկին բարքեր շահարկողները լավ կլիներ նայեին այս ամենին համակարգային տեսանկյունից, և սա անելու պարագայում կտեսնեին, որ ներկա իշխանությունն ավելի նախկին է, քան այս համակարգի անցյալի որևէ պաշտոնյա:
Սահմանեք ձեզ համար նախկին եզրույթը, ինչ եք հասկանում նախկիններ ասելով ու դրան այդպես ժրաջան ընդդիմանալով: Գուցե փայլատակի, որ ինչին փորձում եք ըննդիմանալ այլևս չկա, իսկ ինչ կա ձեր քթի տակ է ու ձեզ կառավարում է՝ ձեզ հանելով մի բանի դեմ, որ այլևս չկա. Իսկ ավելի ճիշտ, հենց ինքը ներկան է այդ նախկինը:
Տնաշեններն այնքան ջերմեռանդ են նախկին «մերժում», որ քիչ է մնում անցնեմ այդ մարդկանց սատարման:
Ընդ որում, իմացողները գիտեն, որ ինքս եմ նախաձեռնություններ ձեռնարկել նախկին համակարգի դեմ, որն ի դեպ հիմա առկա համակարգն է»։
Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան
ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա»:
Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկնության կողմից խաղաղ, անզեն ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ կիրառելուն անդրադարձան եվրոպական մի շարք կառույցներ։ ԱՄՆ դեսպանատունը տարածել էր մի հայտարարություն, որտեղ որեւէ քննադատություն չկար իշխանությունների հասցեին։ Այս իրողությունը լայնորեն քննարկվեց հանրային տիրությում։ Ավելի վաղ Բագրատ Սրբազանը անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան վերաբերմունքին ասել էր․ «ԱՄՆ դեսպանությունը, որի օժանդակությամբ տեղի է ունենում ոստիկանական բարեփոխումները, պետք է արձագանքեն տեղի ունեցած վայրագություններին, արյունահեղությանը՝ անկախ իրենց վերաբերմունքից մեր շարժմանը»։
Շարժմանը միացած «Բեւեռի» խորհրդի անդամ Վահե Գասպարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ դեսպանատունն իր հայտարարությամբ փորձել է չեզոքություն պահպանել։
«Ես չէի ասի, որ մեղադրում են ժողովրդին, փորձել են հավասարակշռված հայտարարություն անել՝ չբռնելով որեւէ մեկի կողմը։ Հայտարարության սկզբում դիմում են ցուցարարներին՝ կոչ անելով իրենց խոսքի ազատության իրավունքն իրացնել պատասխանատու կերպով, երկրորդ պարբերության մեջ դիմում են իշխանություններին, ուժային կառույցներին՝ կոչ անելով ապահովել մարդկանց խոսքի ազատությունը, հետաքննել բռնության դեպքերը, առաջին հերթին նաեւ լրագրողների մասով։ Դեսպանատունը շատ ուշադիր հետեւում է տեղի ունեցող զարգացումներին։ Այս հայտարարությունից միանշանակ երեւում է, որ ամերիկյան կողմը փորձում է հավասարակշռություն պահել, չի սատարում որեւէ կողմի։ Անշուշտ մենք կուզեինք, որ հայտարարությունը շատ ավելի կոշտ լիներ, քննադատրվեր ուժայինների գործողությունները, բայց ինչպես ասում են՝ ունենք այն ինչ ունենք»,-նշեց նա։
Գասպարյանը հույս է հայտնում, որ շարժումը ցույց կտա, որ աշխարհաքաղաքական ուժերի պրոյեկտ չի, այլ սպասարկում է ազգային շահերը։ «Ինչպես Սրբազանն ասաց՝ ազգային ազատագրական շարժում է, նպատակ ունենալով օր առաջ հեռացնել դավաճան իշխանությանը։ Այդ ժամանակ, հուսով եմ ԱՄՆ-ի մտավախությունն առ այն, որ շարժման հետեւում կանգնած է Կրեմլը՝ կվերանա։ Ժամանակն է բարձրաձայնել ճշմարտությունն ամբողջությամբ՝ բացահայտելով գլխավոր սուտը, որը մեր բոլոր խնդիրների պատճառն է։ Այդ գլխավոր սխալը մենք գործել ենք հեռավոր 1990-ականներից, երբ Կրեմլի ուղիղ պարտադրմամբ, եւ այն ժամանակվա երկրի քաղաքական իշխանության ձեռամբ Հայաստանը հրաժարվեց լինել Առաջին Հանրապետության իրավահաջորդը եւ բռնեց Երրորդ Հանրապետության կառուցման ճանապարհը։ Մենք մեր ձեռքերով հայտնվեցինք իրավական թակարդի մեջ՝ հայտնվելով օկուպանտի դերում։ Աշխարհի համար ստացվեց այնպես, որ մենք ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել ենք Արցախը։ Կարծում եմ, որ ժամանակն է հայ հասարկությունը, ազգային քաղաքական ուժերը, շարժումը որպես ազգային ազատագրական շարժում, հենց այս շեշտադրումներն անի եւ բացահայտի այս գլխավոր սուտը»,-ասաց նա։
Անդրադառնալով այն տեսակետներին, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մարել է, Վահե Գասպարյանն նկատեց․ «Շարժումը չի մարել, մարելու թեզն ասպարեց են նետում ռուսական ծիրում գտնվող հայտնի դեմքեր՝ Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Ուրիխանյանը, որոնք կասկածելի զուգադիպությամբ նույն օրը քննադատեցին շարժումն ու խոսեցին մարման մասին»։