Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ վարչակազմը կարող է Չինաստանից ներմուծվող ապրանքները հարկել 245%-ի չափով մաքսատուրքերով՝ երկու երկրների միջև առևտրային հակամարտության սրման ֆոնին։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ հիշեցվում է, որ ապրիլի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը 10%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել բոլոր երկրների համար և անհատական բարձրացված մաքսատուրքեր այն պետությունների համար, «որոնց հետ ԱՄՆ-ն ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը»։
Այդ կերպ նախագահը ցանկացել է «հավասարեցնել խաղի պայմանները և ապահովել Ամերիկայի ազգային անվտանգությունը»։ Հետագայում, ըստ Սպիտակ տան, աշխարհի ավելի քան 75 երկիր «արդեն բանակցություններ են սկսել» Վաշինգտոնի հետ՝ իրավիճակը կարգավորելու և «նոր առևտրային համաձայնագրեր կնքելու նպատակով»։
«Այդ քննարկումների ֆոնին անհատական մաքսատուրքերի սահմանումը դադարեցվել է (բոլոր երկրների համար), բացառությամբ Չինաստանի, որը ձեռնարկել է պատասխան միջոցներ: Իր պատասխան գործողությունների պատճառով Չինաստանին այժմ սպառնում են մինչև 245%-ի չափով մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար», – ասված է հայտարարության մեջ:
Սպիտակ տունը միջոցների խստացման մասին հստակ մանրամասներ չի հայտնել:
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ 10% բազային մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականները՝ ապրիլի 9-ին։ Այնուհետև ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի գործողությունը, որոնք փոխադարձության սկզբունքով սահմանվել են մի շարք երկրների և տարածքների նկատմամբ։ Սպիտակ տանը պարզաբանել են, որ դադարը կապված է առևտրային բանակցությունների հետ, որոնց ընթացքում կգործի 10%-ի չափով բազային մաքսատուրքը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը բարձրացրել է չինական արտադրանքի մաքսատուրքերը մինչև 125%։ Հաշվի առնելով ավելի վաղ 20%-ի չափով սահմանված մաքսատուրքերը Կանադայի, Չինաստանի և Մեքսիկայի նկատմամբ՝ Չինաստանից ապրանքների նկատմամբ ընդհանուր մաքսատուրքերն այժմ հասնում են 145%-ի:Ի պատասխան՝ Չինաստանն ԱՄՆ-ի նկատմամբ սահմանել է 125% մաքսատուրքեր։
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում Եվրամիության՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը շարունակելու ցանկությանը և դժվար թե ինքը հաստատի նոր փաթեթները։ Այս մասին հայտնում է Economist ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Վերջերս Պենտագոնի պաշտոնյաները հարցրեցին իրենց դաշնակիցներից մեկին, թե ինչու է այն դեռ զենք մատակարարում Ուկրաինային, և հարցը անտեսվեց: Վաշինգտոնում դիվանագետները նաև հայտնում են, որ Թրամփի որոշ օգնականներ մասնավոր կերպով ասում են, որ իրենք «մինչև կոկորդը կուշտ են» Ուկրաինային աջակցելու Եվրոպայի ջանքերից:
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին կայցելի Հայաստան։
Ըստ Վրաստանի կառավարության կայքի՝ նա Երևանում կլինի ապրիլի 28-29-ը։
Նշենք, որ Կավելաշվիլին այժմ Ադրբեջանում է, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Խորհուրդ ընդդիմություն հռչակվածներին
Ի սրտե ողջունում եմ ընդդիմության հաղթանակը Գյումրի քաղաքում, ով էլ որ ընտրված լինի Գյումրվա քաղաքապետ` ցանկանալով եւ ոչ մի ոտնձգություն ընդդինության այս կամ այն ներկայացուցիչի նկատմամբ, ով էլ որ նա լինի։
Ընդդիմության ցանկացած պառակտում դանակի հարված է դեպի ապագան միտված հուսո նավին։
Պատռված առագաստով հեռուն չենք գնա։
Լևոն Ջավախյան
Երևանը պատրաստ ու կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կարգավորված հակամարտության դեպքում: Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ», - ասել է Արարատ Միրզոյանը:
«Հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին», - հավելեց նախարարը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը ծրագրում են այս շաբաթ այցելել Փարիզ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը, Իրանի հետ փոխգործակցությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը: Այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով ուղևորության պլաններին ծանոթ երկու աղբյուրի։
Ակնկալվում է, որ Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն բանակցություններ կվարի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Բացի Ուկրաինայից, Իրանից և մաքսատուրքերից, օրակարգում կլինի իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում։
Երկու հանդիպումների ստույգ ժամկետները չեն նշվում, սակայն դրանք, ըստ աղբյուրների, պետք է տեղի ունենան այս շաբաթ, նախքան Ռուբիոն կմեկնի Աֆրիկա։
Մակրոնի բանակցություններն Ուիթքոֆի հետ տեղի կունենան Սանկտ Պետերբուրգ վերջինիս այցից օրեր անց. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ապրիլի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Մակրոնն առաջնորդում է Եվրոպայի ջանքերը Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, որը կարող է ներառել նաև այնտեղ հակամարտության ավարտից հետո խաղաղապահ ուժերի տեղակայումը։
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X սոցիալական հարթակում վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Այնուհետև Կառավարության արդյունավետության վարչությունը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով լրացուցիչ դրամաշնորհների չեղարկման մասին, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանին։ Խոսքը Հայաստանին տրամադրվող 2 միլիոն դոլար արժողությամբ «Ժողովրդավարական մշակույթի տարածումը» ծրագրի մասին է։
Նաև կրճատման տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայում 5,2 միլիոն դոլարի, Ուզբեկստանում 2,5 միլիոն դոլարի, Բելառուսում 2,4 միլիոն դոլարի, Մոլդովայում 2 միլիոն դոլարի, Ղրղզստանում 750 հազար դոլարի և մի շարք այլ ծրագրերի դրամաշնորհները։
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենի ընդդիմության մի հատված, մի մեծ հատված, ամենահայտնի հատվածը, Նիկոլ Փաշինյանի տապալման ճանապարհ է տեսնում Կրեմլի միջամտությունը, որից հետո, Հայաստանի մաս կազմելը ավելի մեծ միավորման մեջ, որպեսզի ապահով կյանք ունենանք ու փրկվենք թուրքական նոր կոտորածներից: |
Շվեյցարիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը աջակցել է Բեռնի մասնակցությանը Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները որպես փոխհատուցում տրամադրելու միջազգային մեխանիզմին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Հանձնաժողովը քննել է Դաշնային խորհրդի առաջնահերթությունները՝ կապված Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցություններին մասնակցելու հետ և պաշտպանել է այդ մանդատը 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ կարևոր համարելով Շվեյցարիայի մասնակցությունը այդ միջազգային մեխանիզմի ստեղծմանը»,- ասված է փաստաթղթում։
Ուկրաինայում հակամարտության վնասի հաշվարկման գրանցամատյանը, որը սկսել է գործել Հաագայում 2023 թվականի հուլիսի 17-ին, պաշտոնապես բացվել է հայտերի համար 2024 թվականի ապրիլին: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հաագայում «Վերականգնել Ուկրաինայի համար արդարադատությունը» միջազգային համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին Նիդեռլանդները Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի հետ համատեղ:
Նշված նախաձեռնությունը, որին միացել են 43 երկրներ, ապագա սխեմայի առաջին բաղադրիչն է, որը ստիպելու է Ռուսաստանին փոխհատուցում վճարել Ուկրաինային: