ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը, մոտ 3 տարի քննելով ապօրինի գույքի բռնագանձման դեմ օրենքի սահմանադրականության հարցը, երեկ վերջապես վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Ստորև ներկայացնում ենք ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը.

«… Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Սա նշանակում է առաջինը այն, որ Դատախազությունը երբ հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված, էլ չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա:
ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, եւ այդ պահից սկսած՝ ձեռք
բերված գույքը կարող է ապօրինի համարվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2022 թվականի ապրիլի 21-ին ընդունած որոշման գործողության ժամկետը՝ պահպանելով Ռուսաստանին առնչվող նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: Արս մասին Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված նամակում։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտակարգ իրավիճակ ստեղծել, հետևաբար, մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը և արտակարգ լիազորությունները՝ ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանին առնչվող նավերի կայանման և տեղաշարժի կարգավորման վերաբերյալ՝ 10371 հռչակագրում շարադրածի համաձայն»,- նշված է Սպիտակ տան հրապարակած նամակում:

2022 թվականի ապրիլի 21-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերին արգելվում է մուտք գործել ամերիկյան նավահանգիստներ։ Հետագայում այդ արգելքը երկարաձգվել էր։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն:

 Ներկայում հայտարարագրերը  ներկայացնելու եւ եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է: «Խնդիրն այն է, որ 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձանց շրջանակն էականորեն ընդլայնվել է, ինչի հետեւանքով երկարաձգվել են նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները:
 
 Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 եւ 2025 թթ․ համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը: Միաժամանակ, հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու եւ հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաեւ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը»,- նշված է հիմնավորման մեջ:

Իրականում պարզ է, որ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն էլ ստիպել է ժամկետները երկարացնել, ավելի ճիշտ` «զադնի դնել»։ Առաջարկում են եկամուտների հայտարարագրման  վերջնաժամկետ սահմանել 2025 թ. նոյեմբերի 1-ը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։

Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

Միացյալ Նահանգները G7 երկրներին տեղեկացրել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հիմք ընդունելով՝ չի ստորագրի Ուկրաինայի Սումի քաղաքին ռուսական հրթիռային հարվածը դատապարտող համատեղ հայտարարությունը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Վաշինգտոնն այդ որոշումը բացատրել է նրանով, որ «աշխատում է տարածք պահպանել խաղաղ բանակցությունների համար»՝ Սպիտակ տան և Կրեմլի միջև շարունակական շփումների պայմաններում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Կանադան, որն այս տարի նախագահում է G7-ում, դաշնակիցներին ասել է, որ հայտարարությունը հնարավոր չի լինի ընդունել առանց ԱՄՆ աջակցության։

Փաստաթղթի նախնական տարբերակում G7-ի երկրները նշել էին, որ Սումիին հրթիռային հարվածն «ապացուցում է պատերազմը շարունակելու Ռուսաստանի վճռականությունը», գրում է Bloomberg-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սումիի վրա հարձակումը անվանել էր «սարսափելի իրադարձություն»։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն էլ այն անվանել էր «ուժեղ հիշեցում» Ուկրաինայի պատերազմում խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 391.27  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.59 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.48 դրամ (աճել  է 1.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  518.9 դրամ (աճել է 1.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 392-393.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 435-440.5 դրամով, վաճառվում է 442.5-452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.70 դրամով, վաճառվում է 4.82-4.95 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 392.5 դրամով:

Եվրոն գնվում է 439-440 դրամով, վաճառվում է 442.5-443 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.75 դրամով:

«Վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար ՀՀ պետբյուջեից, ինչպես նաև շոշափելի և ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից»,- ելույթ ունենալով ՆԳՆ Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստում՝ այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը ոչ թե նպատակ են, այլ ընդամենը միջոց։ «Այդ ամենը պիտի ծառայի նրան, որ մարդը փոխվի, որովհետև այդ ամեն ինչը, նոր մեքենան իմաստ չեն ունենա, եթե այդ նոր մեքենայի մեջ կամ նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի։ Այսինքն՝ տեխնիկան փոխվեց, մարդը չփոխվեց: Ի՞նչ ենք ստանալու մենք դրա արդյունքում։ Ստանալու ենք ոչինչ»,- նշել է Փաշինյանը։

Երեքշաբթի գիշերը մի քանի ֆրանսիական բանտ հարձակման է ենթարկվել, անհայտ անձինք հրկիզել են բանտերի կայանատեղիներում կայանված մեքենաները, իսկ ուղղիչ հիմնարկներից մեկի վրա կրակել են ավտոմատ զենքերից,Առաջին լրատվականի փոխանցմամբ՝  տեղեկացնում է BBC-ն։

Հարձակումները սոցիալական ցանցերում հաստատել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը՝ դրանք կապելով վերջին շրջանում իշխանությունների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ ջանքերի հետ։

Անցած ամիսներին Ֆրանսիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները խոստացել են ուժեղացնել պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների դեմ։

«Մի քանի բանտում անձնակազմին վախեցնելու փորձեր են ձեռնարկվել՝ մեքենաներ այրելուց մինչև ինքնաձիգ զենքերից կրակոցներ», – ասել է արդարադատության նախարարը:

Ինչպես նշում է Le Parisien թերթը, հարձակման է ենթարկվել ընդհանուր առմամբ յոթ քրեակատարողական հաստատություն՝ հինգը՝ երկրի հարավում, երկուսը՝ Փարիզի մոտակայքում։

Երկրի իշխանությունները հարձակումները որակել են ահաբեկչական և հետաքննությունը վստահել են Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությանը։

«Պետության պատասխանը պետք է կոշտ լինի», – հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռըտայոն:

Վրաստանի խորհրդարանն արգելում է դրամաշնորհների հատկացումն առանց կառավարության համաձայնության: Մասնավորապես՝ խորհրդարանի պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել են փոփոխություններ, որոնք արգելում են ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց կառավարության համաձայնության դրամաշնորհներ ստանալ միջազգային կազմակերպություններից։ Նախաձեռնությանը պաշտպանել է 80 խորհրդարանական, գրում է kommersant.ru-ն:

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի պնդմամբ՝ արևմտյան դոնոր կազմակերպությունները «ֆինանսավորում են արմատական ​​հակակառավարական խմբերին», որոնք «ատելության խոսք են սերմանում», փորձում են երկրում հեղափոխություն իրականացնել և «Վրաստանում երկրորդ ճակատ են բացում Ռուսաստանի դեմ»։

Դրամաշնորհ տրամադրելու թույլտվություն ստանալու համար կազմակերպությունները պետք է դիմեն Վրաստանի կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն բյուրո։ Հարցմանը ընթացք կտրվի տասնօրյա ժամկետում։ Միջազգային կազմակերպությունից առանց կառավարության համաձայնության ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիները ենթակա են տուգանքի՝ դրամաշնորհի կրկնակի չափով։

Փոփոխությունները չեն վերաբերում միջազգային սպորտային կազմակերպություններին կամ արտերկրում ուսման կամ գիտական ​​աշխատանքի համար հատկացվող դրամաշնորհներին։ Վրացական շուրջ 100 հասարակական կազմակերպություններ արդեն օրենքն անվանել են «վրացի ժողովրդի ստրկացման և ճնշելու ակտ» և զգուշացրել են, որ մտադիր չեն «իրագործել ռուսական ևս մեկ օրենքի դրույթները»։

Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում՝ Ա. Ավագյան փողոցում գործող «Գանձակ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել:

Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը. Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը:

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և օպերատիվ տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 20:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մեխակ Թադևոսյանը իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի հրազենով իր կողմից վարած «Mercedes Maybach» մակնիշի «10 US 001» համարանիշի ավտոմեքենայից նշված ռեստորանային համալիրի մոտ անհասցե կրակոցներ են արձակել օդ, ինչից հետո «Maybach»-ով դիմել է փախուստի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին և հանցագրոծության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտո

Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից

Իրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա

Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանն առաջին անգամ Իսրայելին հարվածել է Քադր H բալիստիկ հրթիռով

Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան

«Արաղչին Պուտինի հետ հանդիպմանը եկել է առանց նամակի». Պեսկով

ԱՄՆ-ն խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ցանկանում է ավարտել հակամարտությունը. #WSJ

Պատմությունն արևմտյան քաղաքական գործիչներին ոչինչ չի սովորեցնում. Պուտին

Կրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով

Քանի որ Սամվել Կարապետյանի կալանքի բողոքարկումը մակագրվել է Արմեն Դանիելյանին, որոշել ենք հետ վերցնել այն. փաստաբան

Բողոքը հետ եմ վեցնում. .Սամվել Կարապետյանը դիմել է Արմեն Դանիելյանին

Դոլարը թանկացել է. եվրոն՝ էժանացել

Արեգնազ Մանուկյանն ինձ վիրավորեց․ տհաճ հանդիպում էր․ Էդգար Ղազարյան

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվել. Mehr

Առանց կանոնների․ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին