Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների՝ Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է։ Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին՝ Միրզոյանն ասաց. «Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ»։
Անդրադառնալով հանդիպման արդյուքններին՝ նա նշեց. «Տեսեք. եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին, սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:
Այսինքն՝ գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։
Բայց, միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին՝ այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն՝ ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը՝ իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին՝ անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես, Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն՝ կան բազմաթիվ հնարավորություններ»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությանը և քաղաքական թևին Գազայի հատվածում ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այն, որ ձեզ հաջողվեց ազատության մեջ հայտնվել, դա այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը կայուն, երկարամյա հարաբերություններ ունի Պաղեստինի ժողովրդի հետ, ամենատարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետք է երախտագիտության խոսք հայտնենք ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ու քաղաքական թևին այն բանի համար, որ նրանք մեզ ընդառաջեցին և իրականացրին այս մարդասիրական գործողությունը», – ասել է Պուտինը 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը, որոնց շարժումը վերադարձրել է Մոսկվային:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն «ամեն ինչ անելու է, որպեսզի նման (մարդասիրական) գործողություններ հնարավորինս հաճախ կատարվեն»։
Արամ Վարդանյանը գրում է. «Սիրելի գործընկերներ,
Չորս տարի անց ի վերջո Սահնանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ: Ավելին Սահմանադրական դատարանն այս Օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է: Ավելին Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ ( ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են:
Ակնհայտ է, որ նման ինստիտուտ պետք է լինի, սակայն պետության շահն այն է, որ նման ինտենսիվությամբ գործիքն իսկապես սահմանադրական լինի, որ մի քանի տարի անց Եվրոպական դատարանի վճիռներով պետական բյուջեից՝ բռնագանձցված գումարը չեզոքացնող հատուցումներ տեղի չունենան»:
Եթե Սահմանադրության նոր տեքստից հանում են Անկախության հռչակագիրը՝ դրանով Հայաստանի Հանրապետությունը տանում են լուծարման։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե, իր կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։
«Եթե Անկախության հռչակագրին հղումը հանվի՝ կստացվի, որ իրենք ստեղծում են մեկ այլ հանրապետություն, որի անունն էլ դժվար է ասել, թե ինչ է լինելու»,- արձանագրեց Պողոսյանը՝ ավելացնելով. «ակնհայտ է նաև, որ ամբողջությամբ նոր սահմանադրություն գրելու իմաստը հենց դա էր, որպեսզի հրաժարվեն Անկախության հռչակագրից։ Եթե նոր սահմանադրություն են ընդունում, ապա կարող են հանել Անկախության հռչակագրին հղումը։ Եթե միայն սահմանադրության փոփոխություններ կատարեին՝ իրենք իրավունք չէին ունեն նախաբանը փոփոխելու, թեկուզ մի տառ փոփոխելու իրավունքն չէին ունենա։ Ակնհայտ է, որ Անկախության հռչակագրից հրաժարվելու համար են գնում «նոր սահմանադրություն» կոչվածի ճանապարհով»։
Անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից նոր սահմանադրության տեքստի մշակմանը, այն դեպքում, երբ դրա համար ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների խորհուրդ՝ Պողոսյանն ասաց, որ այդ խորհուրդը դեռ ևս գոյություն ունի, ավելին, բացի խորհրդից, ստեղծվել էր նաև հանձնաժողով։ «Այսինքն, հանձնաժողովը մշակում էր, խորհուրդը, այսպես ասած, ցուցումներ էր տալիս, թե ինչ մշակեն կամ ինչ փոխեն։ Ես չգիտեմ, թե ինչ է փոխվել հիմա, քանի որ իրենք որևէ ակտ կարծեմ, չեն ընդունել, որ այլևս հանձնաժողովը չի մշակելու նոր սահմանադրության տեքստը, այլ նախարարությունն է մշակելու։ Գուցե, ներքին որոշում ունեն։
Ամեն դեպքում, իրենց ստեղծած հանձնաժողովը ոչ մի տող պաշտոնապես չկարողացավ արտաբերել այն մասին, թե հատկապես ինչի պետք է փոխել սահմանադրությունը։ Այդ խորհուրդ ստեղծելը քաղաքական ֆարս էր, որով ընդամենը ուզում էին հանրության մոտ տպավորությունը ստեղծել, որ իրենք շատ լուրջ, խորը վերլուծելով են սահմանադրություն գրում, բայց մինչև հիմա իրենց գործունեությունը ոչինչի չի հանգեցրել, իրենք ոչ մի առաջարկ, ոչ մի փոփոխության տեքստ, առավել ևս նոր սահմանադրության տեքստ, մինչև հիմա այս լույս աշխարհ չեն բերել։ Թե հետագայում իրենք ո՞նց են աշխատելու իրենց գործն է։ Իսկ իմ գործը մենակ այն է լինելու, որ երբ լինի նոր սահմանադրության նախագիծը, ցույց տալու, թե ինչով է դա մեր պետականության համար մեծ վտանգ ու սպառնալիք հանդիսանում»,-ասաց սահմանադրագետը։
«Ադրբեջանն ավելին է քան ագրեսորը, նրա զոհը արցախցին էր, 1915-ի ցեղասպանությունը շարունակվում է: Այս մասին Ազատության հրապարակում արցախցիների հետ ունեցած հանդիպումից հետո ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլա Բեհը։
«Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհն արցախահայությունն է։ Մենք Հայաստանում այցեր ենք կատարում, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին: Մենք այստեղ ենք, որովհետև տեսնում ենք, որ ինչքան մոտենում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ադրբեջանը նոր կետեր է ներառում դրա մեջ, նոր պահանջներ է առաջ քաշում»,–նշեց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովորդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ չնայած նրան, որ Գյումրիում երեկ ընդդիմադիր թեկնածուները Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրեցին, բայց եւ այնպես Ղուկասյանը պետք է իշխանությունների հետ «գործ ունենա», հարկ եղած դեպքում՝ ենթարկվի իրենց:
Իշխանական կուլիսներում վստահ են, որ Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու, ու դա ակնհայտ երեւում է նաեւ Ղուկասյանի «զգուշավոր» հայտարարություններից:
Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին «ներքաշել» այս ամենի մեջ, որպեսզի մարզպետն ամեն կերպ Ղուկասյանին «իրենցով» անի: Իշխանությունները օրինակ են բերում Սյունիքի համայնքապետերին, որոնց մարզպետի շնորհիվ կարողացել են իրենց դաշտ բերել, անգամ պաշտոնական այցերի ժամանակ նրանք դիմավորել են Նիկոլ Փաշինյանին, ճաշել, քայլել նրա հետ:
Հիմա վստահ են, որ Շիրակի մարզպետը կանի դա. Վարդան Ղուկասյանի դեպքում գործընթացն ավելի հեշտ կլինի, քանի որ կոմպրոմատներ ունեն նրա եւ որդու դեմ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանին, որը մի կարճ շրջան ղեկավարել է Ռազմարդյունաբերության կոմիտեն, հարցրինք՝ ինչո՞ւ ազատվեց այդ պաշտոնից։ «Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն»: Ինչո՞ւ։ «Ուղղակի ուզեցի հեռանալ»: Ինչո՞ւ, որովհետեւ չգործող կառո՞ւյց էր, քանի որ մեզ ռազմական արդյունաբերություն պետք չէ` Ալիեւը պահանջում է ՀՀ բանակն ապառազմականացնե՞լ։ «Ոչ, ոչ, այդ ժամանակ, ընդհակառակը` մենք ունեցել ենք շատ լավ արդյունք»:
Իսկ հիմա՞։ «Հիմա էլ շարունակվում է, նման բան չկա, թե մենք չենք զինվում, ես չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց այն, ինչ Դուք ասում եք, գոյություն չունի։ Ավելին՝ ես կարող եմ ասել, որ Հայաստանը մինչեւ 2018-ը երբեւիցե ռազմարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետ, մինչ այդ մենք ունեցել ենք զրո, իսկ հիմա ունենք հզոր ռազմարդյունաբերություն»: Զրո՞, համենայնդեպս, այնքան զենք ենք ունեցել, որ 44 օր կռվել ենք։ «Ես ռազմարդյունաբերության մասով եմ ասում, գուցե ներմուծված զենքով են կռվել»:
Բա իշխանությունն ասում է` անպետք զենք են գնել։ «Կներեք, ես շատ զբաղված եմ»,- հիշեց ՔՊ-ականը` նետվելով իր աշխատասենյակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 29-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո, որը նվիրված էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, տպավորություն էր, որ իշխանությունը համեմատաբար «հանդարտ» պահվածք դրսևորեց: Ճիշտ է, որոշ քպականների ու սատելիտների միջոցով շարունակեցին հակաարցախյան իրենց քարոզչությունը, բայց ծավալները սկզբում ավելի փոքր էին:
Սա զարմանալի էր այն առումով, որ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները թշնամաբար են տրամադրված արցախցիների հանդեպ, նրանք միշտ սարսափել են արցախցիների կազմակերպվածության ու համախմբվածության հնարավորությունից, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ նրանք կա՛մ հեռանան Հայաստանից, կա՛մ մնան, բայց ցրված լինեն երկրով մեկ: Իրականում, մեր տեղեկություններով, սկզբնական «հանդարտության» պատճառն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն է ունեցել, թե մասնակի սոցիալական «ժեստեր» կանեն, ու արցախցիների մեծ մասն այլևս փողոց դուրս չի գա, և միտինգավորները կցրվեն: Դրա համար նախ հայտարարեցին 40+10 հազարական դրամների հատկացման ժամկետը մեկ ամսով երկարաձգելու մասին:
Սակայն արցախցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենց հնարավոր չէ «ֆռացնել», որ իրենք հանձնվող տեսակ չեն, որ իրենց պայքարը շատ ավելի խորքային է, քան սոսկ սոցիալականը: Արդյունքում իշխանությունները փորձեցին ևս մեկ «ժեստ» անել՝ մեկ ամսով էլ նշյալ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգել՝ պայմանով, որ վրանները հավաքեն: Հասկանալի է, որ ի դեմս վրանների՝ Նիկոլ Փաշինյանը պայքարի բյուրեղացման օջախ է տեսնում, ինչից պարզապես սարսափում է: Սակայն դա էլ որևէ արդյունք չի տալիս, և քանի որ արցախցիների պայքարը լրջորեն անհանգստացնում է Փաշինյանին ու իր կողքը հավաքվածներին, նրանք ավելի ու ավելի թեժ քարոզչական պատերազմ են սկսել արցախցիների դեմ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է՝ նա մի կողմ քաշված, հետեւում է արցախցիների օր օրի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երեւում։ Շահրամանյանը ոչ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երեւաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։
Մեզ պատմեցին, որ վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, նրան մեղադրել են անտարբերության, արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։
Փաստ է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախցիների մի մասին վախեցնելով ու սպառնալով, մյուսներին՝ գայթակղելով կամ պառակտելով՝ ապաակտիվացնի, հեռացնի փողոցից ու հրապարակից։ Գրել էինք, որ Արցախի ԱԺ-ն օրերս նիստ է գումարել, ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ երկարաձգելով Արցախի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունները։ Այդ նիստից առաջ կրքերը թեժացել են։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավորները մեղադրանքներ են ուղղել ընդդիմադիրներին, թե արցախցիների թեման պետք չէ կապել Հայաստանում իշխանափոխության հետ, պետք չէ քաղաքականացնել։ Իսկ արմատական թեւը գտնում է, որ պետք է սոցիալական պայքարի հետ միասին առաջ մղել նաեւ քաղաքական պայքար, գերիների վերադարձի թեման, Արցախի վերադարձի հարցը։ Պրոնիկոլական արցախցիները կարծում են, որ պետք է միայն սոցիալական թեման բարձրացնել։
Այս գիծը կատաղի կերպով առաջ մղողներից մեկն էլ «Ազատ հայրենիք» խմբակցությունից երկու կին են, որոնք Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամներ էին ժամանակին՝ Էլեոնորա Ավանեսյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։
Մեղմ ասած՝ անհասկանալի է իրեն պահում նաեւ Սամվել Շահրամանյանը։ Նա ոչ միայն ընդհատակ է իջել, այլեւ պարզ չէ, թե՝ ուզո՞ւմ է նորից վերընտրվել Արցախի նախագահի պաշտոնում, թե ոչ եւ առհասարակ՝ ինչ դիրքորոշում ունի։ Նա ասել է, որ խնդիրը Արցախի ինստիտուտները պահպանելն է, պետք է անպայման օրենսդրական փոփոխություններն անել, որ այդ ինստիտուտները պահպանվեն, բայց ինքը ներքաղաքական թեմաների հետ գործ չունի՝ եթե Հայաստանի ժողովուրդն իշխանափոխություն անի, դրանից հետո իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն։
Մեզ ասացին նաեւ, որ Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ պահվածքը նոր չէ՝ նրան «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը: Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին եւ ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել եւ հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում․ հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետեւում էին Գյումրու ավագանու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թ․ զեկույցի քննարկումը, զեկուցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ի դեպ, ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլեւս չի մասնակցելու ավագանու նիստերին, տապալելու են քվեարկությունները, եւ այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր՝ արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ՔՊ-ն բոյկոտեց, բայց, մեր տեղեկություններով, հաջորդիվ մասնակցելու են` փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում