ArmNews
Հունիսի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը Զեյնալյանին ներկայացրել է բժշկական և վարչական աշխատակազմին։

Հիշեցնենք` ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ միանգամից երկու բուժհաստատությունների տնօրեններ` Արման Հովակիմյանը և Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տնօրենների փոփոխություններ են սպասվում նաև այլ բուժկենտրոններում։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ՝ Իրանի հետ բանակցություններում դրական արդյունքի հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը վստահության արժանի լինելու համար պետք է քննարկվի ԱԷՄԳ-ի կողմից: Կարևոր է, որ մենք լսենք Իրանի խոսքը, նաև տեսնենք, թե ինչ ակնկալիքներ ունի Իրանը։ Ես նաև կապի մեջ եմ ամերիկացի բանագնացի հետ՝ հասկանալու համար, թե գործակալությունն ինչպես կարող է օգնել դրական արդյունքի հասնել բանակցություններում», – ասել է նա։

Գրոսին Թեհրան է ժամանել ապրիլի 16-ին, որտեղ արդեն բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

Արաղչին Գրոսիի հետ հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ին կոչ է արել տեղի չտալ ճնշումներին, որոնք փորձում են գործադրել որոշ պետություններ։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։

Իրանի պատվիրակությունը գլխավորել է Աբբաս Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ Սթիվեն Ուիթքոֆը։ Երկու կողմերն էլ բանակցությունները որակել են որպես դրական և կառուցողական։ Բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 19-ին Օմանում:

Պետականության կառուցումը այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է. ի՞նչ կարող է սա նշանակել անկախության 34-րդ տարում.մի՞թե անկախությունից  34 տարի անց պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։ Խնդիրն այն է,  որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։

1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։

Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ։

Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա և առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր:

Դավադրության մեջ մեղադրվողները, հազարամյա հայկական Արցախն ուրացող-հանձնողները, հրահրված ավանտյուրիստական պատերազմում 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհողները, 200 ք/կմ-ից ավելի տարածք օկուպացիայի հանձնողները, սահմանազատումով ՀՀ (ՀՍՍՀ) տարածքները թշնամուն օտարողները, երկիրը շուրջ 13 մլրդ դոլորի ընդհանուր պարտքի շեմին հասցնողները խոսում են իրենց «ձեռքբերումներից»…

Եվ սրանք «Սերժ Սարգսյան են մերժել», ազգային պետություն են մերժել, հաղթանակներ են մերժել, անվտանգություն ու արժանապատվություն են մերժել, ազատամարտի սխրանք են մերժել, հարգանք-պատիվն են մերժել, իրենք իրենց են մերժել…

2018թ. պարտվել ու մերժվել է մեր ողջ գիտակից ժողովուրդը, բացի ՔՊ կոչվող կապիտուլյանտներից և ուտելու համար ապրող անգիտակից հատվածից:

Հայաստանի ներսում առ այսօր հաղթում է արտաքին թշնամին՝ մերժելով նաև մեր ժողովրդի ապագան»:

Պետություն ունենալու նման շանս երբեք, կրկնում եմ՝ երբեք չենք ունեցել. Փաշինյան. Տեսանյութ

 

ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններին մասնակցող իրանական բանակցային թիմի անդամ, իրավական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ բանակցությունները պետք է կենտրոնանան երկու հարցի՝ Իրանի միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վրա, գրում է Mehr-ը։

«Մենք ոչինչ քննարկելու կարիք չունենք, բացի ոչ միջուկային հարցերից»,- ասել է Ղարիբաբադին։

Նա նշել է, որ Իրանը կպահպանի ուրանի և միջուկային արդյունաբերության հարստացման իրավունքը՝ ընդգծելով, որ այդ հարցերն ամենևին էլ բանակցությունների թեմա չեն։

«ԱԷՄԳ-ի կամ NPT-ի կանոնադրության մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ երկրներին արգելվում է ուրանի հարստացումը կամ քանի տոկոսով: Սա միայն ցույց է տալիս, որ նրանք չպետք է գնան սպառազինության ճանապարհով: Իրանը պատրաստ է երկու կողմերի համար փոխշահավետ փոխըմբռնման և ազնիվ, ողջամիտ և երկարաժամկետ համաձայնության հասնել»,- նշել է Իրանի փոխարտգործնախարարը:

Ղարիբաբադին նաև ասել է, որ համաձայնագիրը «չպետք է այնպիսին լինի, որ այն ձեռք բերվի հիմա, իսկ հետո խախտվի մեկ տարի անց», ակնհայտորեն նկատի ունենալով 2015 թվականի միջուկային համաձայնագիրը P5+1-ի հետ, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է բերել իր երկիրը 2018 թվականի մայիսին:

Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ երկարաժամկետ համաձայնագիր ասելով ինքը նկատի ունի այն, որ երեք տարի հետո ԱՄՆ կառավարությունում ցանկացած փոփոխություն չպետք է հանգեցնի գործարքի փոփոխության։

«Իրանը պատրաստ է նման համաձայնության հասնել առանց որևէ ուշացման»,- ընդգծել է դիվանագետը։

Նա նշել է, որ Իրանի համար նշանակություն չունի, թե որտեղ է լինելու բանակցությունների հաջորդ փուլը՝ բացատրելով, որ դրանք տեղի են ունենալու Հռոմում։

«Հռոմի ընտրության պատճառը հակառակ կողմի պահանջն էր»,- ասել է նա։

Միաժամանակ Ղարիբաբադին պարզաբանել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանի միջնորդությամբ, ինչպես առաջին փուլն էր Մուսկատում։

Բանակցությունների երկրորդ նիստը տեղի կունենա շաբաթ օրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է Իսրայելի ծրագրած հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին՝ հօգուտ Իրանի հետ բանակցությունների՝ միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրի շուրջ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին և այլոց:

Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելը պլաններ է մշակել մայիսին՝ հարձակվելու այդ օբյեկտների վրա՝ ասելով, որ «նպատակը միջուկային զենք ստեղծելու Իրանի հնարավորությունը մեկ կամ ավելի տարով սահմանափակելն է»:

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ի օգնությունն անհրաժեշտ էր ոչ միայն Իսրայելին Իրանի պատասխան գործողություններից պաշտպանելու, այլ նաև հարձակման հաջողությունն ապահովելու համար։

Ամիսներ շարունակվող ներքին բանավեճերից հետո Թրամփը որոշել է բանակցել Իրանի հետ, այլ ոչ թե աջակցել ռազմական գործողություններին:

Անցյալ շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իրանը Օմանում առաջին անգամ բանակցություններ են վարել Թրամփի նախագահության օրոք, ներառյալ նրա առաջին ժամկետը՝ 2017-2021 թվականներին։ Երկու երկրներն էլ բանակցությունները որակել են որպես «դրական» և «կառուցողական»:

Երկրորդ փուլը նախատեսված է շաբաթ օրը։ Իրանը կրկին հանդես է եկել Օմանում բանակցություններ անցկացնելու օգտին, սակայն արեւմտյան աղբյուրները որպես բանակցությունների վայր նշել են Հռոմը։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետով՝

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած»:

Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների՝ Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է։ Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին՝ Միրզոյանն ասաց. «Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ»։

Անդրադառնալով հանդիպման արդյուքններին՝ նա նշեց. «Տեսեք. եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին, սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:

Այսինքն՝ գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։

Բայց, միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին՝ այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն՝ ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը՝ իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին՝ անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես, Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն՝ կան բազմաթիվ հնարավորություններ»։

Ֆոտո

Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից

Իրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա

Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանն առաջին անգամ Իսրայելին հարվածել է Քադր H բալիստիկ հրթիռով

Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան

«Արաղչին Պուտինի հետ հանդիպմանը եկել է առանց նամակի». Պեսկով

ԱՄՆ-ն խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ցանկանում է ավարտել հակամարտությունը. #WSJ

Պատմությունն արևմտյան քաղաքական գործիչներին ոչինչ չի սովորեցնում. Պուտին

Կրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով

Քանի որ Սամվել Կարապետյանի կալանքի բողոքարկումը մակագրվել է Արմեն Դանիելյանին, որոշել ենք հետ վերցնել այն. փաստաբան

Բողոքը հետ եմ վեցնում. .Սամվել Կարապետյանը դիմել է Արմեն Դանիելյանին

Դոլարը թանկացել է. եվրոն՝ էժանացել

Արեգնազ Մանուկյանն ինձ վիրավորեց․ տհաճ հանդիպում էր․ Էդգար Ղազարյան

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվել. Mehr

Առանց կանոնների․ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին