Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, երեկ հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հիմնական ժամանակը, ինչպես առաջին խաղում, ավարտվեց 3:3 հաշվով: «Ինտերին» հաղթանակ բերեց Դավիդե Ֆրատեզին լրացուցիչ ժամանակում։ Երկու խաղերի արդյունքում հաշիվը 7:6 է՝ հօգուտ «Ինտերի»:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 79 րոպե։ Նա խաղադաշտը լքեց է 2:2 հաշվի ժամանակ, երբ մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց:
«Մենք ամեն ինչ տվեցինք։ Հավատում էինք մինչև վերջ։ Մեր երկրպագուների հետ միասին, որոնք մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում: Անհավանական զգացողություններ են»,-խաղից հետո սոցցանցում գրել է Մխիթարյանը:
Մարզական լրատվամիջոցները բարձր են գնահատել Հայաստանի հավաքականի նախկին ավագի խաղը: «Eurosport»–ը գրել է` «հսկայական ֆուտբոլային ինտելեկտը» այնպես էր գործում, կարծես 26 տարեկան լիներ, ոչ թե 36։
«Նրան արժե կլոնավորել։ Քանի դեռ ուժերը բավականացնում էին, նա լավագույն կիսապաշտպանն էր խաղադաշտում, չնայած «Ոսկե գնդակի» պոտենցիալ դափնեկրի ներկայությանը։ Հանդիպումն ավարտելիս ուժասպառ էր»,- նշել է «Tuttomercatoweb»-ը։
Նշենք, որ «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև կիսաեզրափակիչ առաջին խաղն ավարտվել էր 3:3 հաշվով: Մխիթարյանը այդ խաղում գոլի հեղինակ էր դարձել, բայց դա չէին հաշվել խաղից դուրս վիճակի պատճառով:
Մայիսի 7-ին Հնդկաստանի կողմից Պակիստանի նկատմամբ ռազմական գործողության մեկնարկով պայմանավորված Պակիստան մեկնած թուրքական օդանավերը թռիչքի կեսից հետ են կանչվել Ստամբուլի օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերությանը պատկանող օդանավը վերադարձել է Ստամբուլ-Իսլամաբադ, իսկ «Pegasus ավիաուղիների» օդանավը՝ Ստամբուլ-Քարաչի թռիչքից:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի բանակը մայիսի 7-ին ռազմական գործողություն է մեկնարկել Պակիստանի ուղղությամբ: Հասցված հրթիռային հարվածների հետևանքով, ըստ պակիստանյան կողմի, մահացել է 2, իսկ վիրավորվել՝ 12 մարդ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 9-ի՝ «Հաղթանակի օրվա» զորահանդեսի իր հյուրերի ցուցակի առաջին տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն է:
Չինաստանի ղեկավարը չորսօրյա պետական այցով կժամանի Մոսկվա: Պեկինի հայտարարության համաձայն՝ այցի ընթացքում նա կխորացնի «փոխադարձ վստահությունը» Պուտինի հետ և կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Զորահանդեսին սպասվում է նաև Բրազիլիայի նախագահ Լուիզ Ինասիու Լուլա դա Սիլվայի, Վիետնամի նախագահ Տո Լամի և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը:
Մոսկվայում Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի պատվո պահակախմբի ստորաբաժանումները նույնպես կմասնակցեն զորահանդեսին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին զգուշացրել է միջոցառմանը մեկնող պաշտոնյաներին, որ Կիևը «չի կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների համար»՝ ընդգծելով ընթացող հակամարտությունը: Կրեմլը հայտարարել է, որ Զելենսկու խոսքերը սպառնալիք են:
Տարվա սկզբից ի վեր գները աճել են 85%-ով։ Գնաճը պայմանավորված է դեֆիցիտով։ Տարեկան կտրվածքով գնաաճն ավելի մեծ է եղել՝ բանջարեղենը թանկացել է 2.8 անգամ։
Այսպիսով, ապրանքի մեծածախ գները հասել են 1 կգ-ի համար 46-51 ռուբլու, իսկ մանրածախ գները՝ 85.4 ռուբլու։ «Այս աճը ռեկորդային է»․ ընդգծել է Росстат-ը։
Պակասորդը պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի բերքի ծավալը նվազել է 11.9%-ով՝ վատ եղանակի և սերմնանյութի պակասի պատճառով։ Միաժամանակ, կարտոֆիլի մշակության տակ գտնվող տարածքները նվազել են 10.8%-ով։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card):
«Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն և կենդանի հերթում երկար սպասելու անհրաժեշտություն չի առաջանում։
Հիշեցնում ենք․ էլ. կրիչով (չիպով) քարտերի Pin և puk կոդերը եզակի են, տրվում են միայն քաղաքացուն և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոդերը մոռանալու կամ կորցնելու դեպքում քարտը վերաթողարկելու կարիք չկա։
Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը (mID)»։
Արհեստական ինտելեկտի ChatGPT չաթբոտի օգտատերերը հայտնում են աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, ընդ որում՝ բողոքների մեծ մասն ստացվել է ԱՄՆ-ից, ըստ Downdetector կայքի տվյալների, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսների խափանումներին և անջատումներին։
Խնդիրների մասին հայտնում են նաև Կանադայի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրազիլիայի և մի շարք այլ երկրների օգտատերեր։ Downdetector-ի տվյալների համաձայն՝ որոշ օգտատերեր նաև հայտնում են մշակողի կայքի՝ OpenAI-ի հետ կապված խնդիրների մասին։
Հնդկաստանի Քաշմիրի շրջանում Պակիստանի հարվածների հետևանքով 10 հնդիկ է զոհվել, ևս 48-ը տուժել են: Այս մասին հայտնել Է Հնդկաստանի ոստիկանությունը․ փոխանցում է Reuters-ը։
Պակիստանի բանակի հրամանատարն էլ, իր հերթին, հայտարարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում 26 զոհի և 46 վիրավորի մասին։
Նյու Դելիում ընդգծել են, որ հնդկական հարվածների թիրախները ոչ թե պակիստանյան բանակի օբյեկտներն են, այլ Պակիստանում և Իսլամաբադի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի տարածքում գտնվող «ահաբեկչական ճամբարները»:
Պակիստանն էլ հայտարարում է, որ հետևում է պատերազմի օրենքներին և հարվածներ է հասցնում բացառապես ռազմական թիրախներին:
Ամերիկյան Apple ընկերությունը մոտակա տարիներին iPhone սմարթֆոնի արտադրությունն ամբողջությամբ կտեղափոխի Հնդկաստան։ Այս մասին հայտարարել է հարավասիական հանրապետության կապի նախարար Ջյոտիրադիտյա Սինդիան՝ ելույթ ունենալով Նյու Դելիում կայացած համաժողովում։
«Apple-ը որոշել է առաջիկա տարիներին իր բոլոր բջջային հեռախոսներն արտադրել Հնդկաստանում: Երբ ներդրումներ եք կատարում Հնդկաստանում, դուք ընտրում եք մատչելիությունը, հուսալիությունը և ինքնատիպությունը», - մեջբերում է Press Trust of India-ն Սինդիայի խոսքերը:
Սինդիան ընդգծել է, որ iPhone-ի արտադրության ամբողջ գիծը Հնդկաստան տեղափոխելը «խելացի տնտեսական որոշում է հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող յուրաքանչյուր արտադրողի համար»:
Հեռահաղորդակցության պետնախարար Չանդրա Սեխար Պեմմասանին ասել է, որ Հնդկաստանը խոշոր ներկրողից վերածվել է բջջային հեռախոսների առաջատար արտադրողի և արտահանողի: «2014 թվականին Հնդկաստանն արտադրել է ընդամենը 6 միլիոն բջջային հեռախոս, ներմուծել՝ 210 միլիոն, այսօր մենք տարեկան արտադրում ենք 330 միլիոն բջջային հեռախոս, արտահանում՝ 50 միլիոն»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի ֆոնին Apple-ը ձգտում է iPhone-ի արտադրական բազան Չինաստանից տեղափոխել Հնդկաստան: Մարտին ընկերությունը Հնդկաստանից ԱՄՆ է առաքել 600 տոննա iPhone՝ 2 մլրդ դոլար արժողությամբ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է։ Մինչև 2026 թվականի վերջ Apple-ը նախատեսում է ԱՄՆ-ում վաճառվող սմարթֆոնների մեծ մասն արտադրել հնդկական գործարաններում։
Ներկայում Հնդկաստանին բաժին է ընկնում iPhone-ի համաշխարհային արտադրության մոտ 18%-ը: Չինաստանի մասնաբաժինը դրանց արտադրության մեջ կազմում է ավելի քան 75%:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի ենթարկված եւ գլուխը ջախջախված տղան քիչ առաջ մահացել է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 24-ի գիշերը խմբակային ծեծկռտուք էր եղել Էջմիածին քաղաքում։ Անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղայի էին տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վիրավորում ստացածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ 22-ամյա Պարգև Հակոբյանն է, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված, և նրա հարևանի որդին, որը բանակից նոր էր զորացրվել։
Հնդկաստանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը օբյեկտի։ Ըստ Պակիստանի զինված ուժերի՝ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պակիստանը նաև հայտարարել է, որ խոցել է հնդկական հինգ օդանավ, այդ թվում՝ երեք Rafale, մեկ ՍՈւ-30 և մեկ ՄիԳ-29:
Հնդկաստանի ոստիկանությունից հայտնել են, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի գնդակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։
Հնդկաստանի ներքին գործերի նախարարը X-ում հայտարարել է, որ կառավարությունը վճռական է «համարժեք պատասխան տալ Հնդկաստանի և նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակման»։
«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։