Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական դիրքորոշումների մեծ մասն արդեն համաձայնեցված է։
«Լավ օր էր Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Նրանք շատ մոտ են համաձայնության, երկու կողմերը պետք է հանդիպեն շատ բարձր մակարդակով՝ այն վերջնականապես հաստատելու համար։ Հիմնական դիրքորոշումների մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», - գրել է ամերիկացի առաջնորդը։
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների հերթական սրացման խորապատկերում այդ երկրների զինվորականներն արդեն երկու օր կրակոցներ են փոխանակում սահմանային գոտում:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ միջուկային զենքի տիրապետող այս պետությունների հարաբերություններն ավելի են լարվել ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիր նահանգում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:շ
Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զորքերն արձագանքել են Պակիստանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր դիրքերից առանց հիմնավորման կատարած կրակոցներին, որոնք սկսվել են նախօրեի կեսգիշերին՝ Քաշմիրի հնդկական և պակիստանյան շրջանները բաժանող 740 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։
Նշվում է, որ պակիստանցի զորքերը Հնդկաստանի ուղղությամբ կրակ են բացել նաև հինգշաբթի կեսգիշերին: Հնդկական կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Պակիստանն առայժմ չի մեկնաբանել միջադեպերի մասին հաղորդումները:
Քաշմիրի ոստիկանությունը պարզել է ապրիլի 22-ի հարձակումն իրականացրած երեք կասկածյալների, այդ թվում՝ Պակիստանի երկու քաղաքացիների ինքնությունը։ Պակիստանը հերքել է իր մասնակցությունն այդ գրոհին, իսկ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն իրականացնել։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, իսկ Հնդկաստանը կասեցրել է Ինդոս գետի և նրա վտակների ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ 1960 թվականին կնքված պայմանագրի գործողությունը:
Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանին հավակնություններով պայմանավորված հակամարտությունում 10-ամյա հրադադար սահմանելու համաձայնագիր են կնքել, սակայն նրանց զորքերը պարբերաբար կրակոցներ են փոխանակում: Հնդկաստանի և Պակիստանի միջև արդեն երկու պատերազմ է տեղի ունեցել Քաշմիրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրված համաձայնագրով բիոմետրիկ տվյալների հավաքագրման, անձնագրերի տպագրության և տրամադրման համակարգը փոխանցվում է օտար կառույցի՝ ֆրանսիական կոնսորցիումի վերահսկողության ներքո՝ նորաստեղծ «HAYPASS» օպերատորի միջոցով։
Այս որոշումը ներկայացվում է իբր վարչարարական բարեփոխում և տեխնիկական առաջընթաց, սակայն իրականում այն պետք է դիտարկել ազգային ինքնիշխանության ենթակառուցվածքների համակարգված թուլացման և օտար վերահսկողության զիջման տրամաբանության մեջ:
Ի՞նչ է իրականում տեղի ունենում
• Հայ ժողովրդի ամենազգայուն տեղեկատվությունը՝ բիոմետրիկ տվյալները, դրվում են օտար կառույցի տնօրինության ներքո։
• Հայաստանը հրաժարվում է իր պետական իրավասությունից պաշտպանելու սեփական քաղաքացիների ինքնությունը և անձնական անվտանգության տվյալները։
• Այս քայլը պայմանավորված է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի լիբերալացման խոստումներով, սակայն առանց ամուր իրավական երաշխիքների և անվտանգության մեխանիզմների։
Այս իրավիճակում Հայաստանը հայտնվում է լրջագույն սպառնալիքի առաջ, որովհետև.
Ա) Տվյալների կառավարման լծակները դուրս են գալիս ազգային վերահսկողությունից։
Բ) Ցանկացած քաղաքական ճնշման դեպքում երկիրը չի կարողանա ամբողջությամբ պաշտպանել իր քաղաքացիներին։
Գ) Հայաստանը միջազգային ասպարեզում կորցնում է սուբյեկտային դիրք՝ դառնալով տեխնոլոգիական և քաղաքական կախվածության օբյեկտ։
Հայաստանը միայնակ չէ այս սխալի ճանապարհին. բազմաթիվ երկրներ արդեն անցել են այս փուլի միջով և ծանր հետևանքներ են կրել.
• Ուկրաինա. Բիոմետրիկ համակարգերի օտար վերահսկողությունից հետո պետական տվյալների մասշտաբային արտահոսք և անվտանգության ճգնաժամ։
• Վրաստան. ՏՏ ենթակառուցվածքների օտարացումից հետո կիբեռանվտանգության լիարժեք կորուստ։
• Կոսովո. Անձնագրային և ինքնության համակարգերի արտաքին կառավարում և ինքնիշխանության սահմանափակում։
• Աֆղանստան. ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պետական տվյալների անցում թշնամական ուժերի՝ «Թալիբան»-ի ձեռքը։
• Սենեգալ, Նիգեր, Չադ. Ֆրանսիական կառույցների կողմից անձնագրային բազաների վերահսկում և ընտրական գործընթացների մանիպուլյացիա։
• Բոսնիա և Հերցեգովինա. Անձնագրային համակարգերի արտաքին մասնակցություն և քաղաքական ճնշումներ։
• Հոնդուրաս, Մոլդովա. Օտար հովանավորությամբ համակարգերի արդյունքում տվյալների վերահսկման կորուստ։
• Սկզբում խոստանում են տեխնիկական զարգացում և աջակցություն։
• Հետո դրվում են քաղաքական պայմաններ։
• Վերջում կորցվում է ազգային վերահսկողությունը՝ երկրի ինքնիշխանության և պետական անվտանգության հաշվին։
Հայաստանի նման փոքր, սահմանային և արտաքին վտանգների ենթակա պետության համար սեփական բիոմետրիկ տվյալների և անձնագրային համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողության կորուստը ուղիղ հարված է պետականության հիմքերին։
• Առանց տեղեկատվական և կենսաբանական ինքնավարության, պետությունը չի կարող ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։
• Օտար կառույցներին տեղեկատվության փոխանցումը հետագայում կարող է օգտագործվել քաղաքական ճնշման, տեղեկատվական մանիպուլյացիաների և արտաքին վերահսկողության հաստատման նպատակով։
• Հայաստանը կարող է կորցնել իր սուվերեն որոշումների կայացման հնարավորությունը՝ ներքին և արտաքին քաղաքականության հարցերում։
Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, իբր կարճաժամկետ դիվանագիտական կամ տնտեսական արդյունքների հասնելու նպատակով, իրականում քայլ առ քայլ հանձնում է Հայաստանի ազգային ինքնիշխանության հիմնասյուները։
Սա ժամանակավոր վիզային դյուրացման կամ հարաբերական տեխնիկական բարելավումների դիմաց իրականացվող ռազմավարական կապիտուլյացիա է։
Պետականությունը չի կարող պահպանվել՝ զիջելով այն ամենը, ինչով պետությունն իրականում պետություն է։
Ինքնիշխանությունը չի վաճառվում և չի փոխանակվում ժամանակավոր քաղաքական շահերի դիմաց։
Հայաստանը պարտավոր է պահպանել և ամրապնդել իր ինստիտուցիոնալ ինքնությունը՝ պաշտպանելով սեփական քաղաքացիների իրավունքները, տվյալները և ազգային անվտանգությունը։
Հենրիխ Դանիելյան
Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Այդ նպատակով տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Վատիկան, այդ թվում նաև պատվիրակություններ աշխարհի 100-ից ավելի երկրներից։
Հիեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է երկուշաբթի օրը՝ 88 տարեկան հասակում՝ կաթվածից հետո: Վերջին երեք օրերի ընթացքում մոտ 250,000 մարդ է անցել նրա մարմնի կողքով, որը դագաղի մեջ դրվել էր 16-րդ դարի Սուրբ Պետրոսի քարանձավանման տաճարի խորանի առջև։
Իտալիան թաղման արարողության անվտանգությունն ապահովելու նպատակով փակել է Հռոմի օդային տարածքը և տեղակայել լրացուցիչ ուժեր՝ զենիթային հրթիռներով և պարեկային նավակներով, որոնք հսկում են միջոցառումը։ Սա Հովհաննես Պողոս II-ի հուղարկավորությունից ի վեր երկրի կողմից տեսած ամենամեծ անվտանգության գործողություններից մեկն է։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Օմանի միջնորդությամբ այդ երկրի մայրաքաղաք Մասկատում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում էր այդ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։ Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը կգլխավորի տեխնիկական խորհրդատվությունների փորձագիտական խումբը։ Խորհրդատվական հանդիպմանը Իրանը կներկայացնեն փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի օրը ու Քաղաքացու օրը համընկել են և շնորհավորել բոլորին նաև Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի խոսքով՝ այս համընկումը խորհրդանշական է, որովհետև և քաղաքացին, և սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, և այդ հենման կետը պետությունն է։
«Չի լինում քաղաքացի՝ առանց պետության, և չի լինում սահման՝ առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պիտի ընդգծեմ, որ դա շատ կարևոր գաղափարական վերափոխում է ու այդ գաղափարական վերափոխման համատեքստում առանձնակի նշանակություն է ունենում սահմանը և սահմանապահը։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են Սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո՝ Կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: «Որովհետև, ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչները գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք Իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրեցինք և որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն, բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ: Սա մեր պետության, անկախության, ինքնիշխանության և զարգացման շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը՝ այս ընթացքում, անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: «Մյուս կողմից ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր և բոլորիդ հայտնի բարդություններին, մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։
Իհարկե, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Սահմանապահ զորքերի զարգացման, և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար: Հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում և զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը: Բայց մյուս կողմից, ինչպես մեր պետական բազմաթիվ այլ ինստիտուտներում, մենք ակնկալում ենք, որ Սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ իրենց քայլը կանեն, իրենց անհատական ջանքը կներդնեն, որպեսզի Կառավարության ներդրած ջանքերը լինեն առավել արդյունավետ»,- ասել է երկրի ղեկավարը՝ նկատի ունենալով, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացը, որը Սահմանապահ զորքերի զինծառայողների, պայմանագրային զինծառայողների ընտանիքների բարեկեցության ապահովման շատ կարևոր գործիք է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդը, ով առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է:
Վարչապետը նշել է՝ ակնկալում է, որ Սահմանապահ զորքերն առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման վրա:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Սահմանապահ զորքերի զինծառայողի օրվա առիթով և շնորհակալություն է հայտնել ծառայության համար, մաղթել բարի, խաղաղ ծառայություն:
Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:
ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:
Երեկ՝ ապրիլի 25-ին, ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ միջոցառումն են իրականացրել Շենգավիթի վարչական տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 51 հասցեում գործող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները 10 հազարից մինչև 40 հազար դրամի դիմաց մատուցում են սեռական բնույթի ծառայություններ:
Ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային:
Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանում են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է սպառողական ապրանքների և արդյունաբերական արտադրանքի գների աճ:
Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:
Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ աճել է 2.5 տոկոսով: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 0.5, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 3.3 տոկոս:
Փետրվարին՝ հունվարի համեմատ, ինդեքսը բարձր է եղել 0.1, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 2.5 տոկոսով: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, աճը կազմել է 1.4, իսկ մեկամյա վաղեմության համեմատ՝ 1.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը տարվա առաջին եռամսյակում աճել է 2.1 տոկոսով: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 0.1, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 1.9 տոկոս:
Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 0.5, իսկ 2024-ի փետրվարի համեմատ՝ 1.6 տոկոսի աճ:
Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, գների փոփոխություն չի գրանցվել, սակայն նախորդ տարվա հունվարի համեմատ գների ինդեքսը բարձր է եղել 2.8 տոկոսով: Առաջին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում: Նշվում է միայն, որ փետրվարին՝ հունվարի համեմատ, աշխատավարձները եղել են 2.2 տոկոսով բարձր (պետական հատվածում նվազել են 2.7, իսկ ոչ պետականում՝ աճել 3.6 տոկոսով):Փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, ընդհանուր աճը կազմել է 4.1 տոկոս (պետականում՝ 4, ոչ պետականում՝ աճել 3.7 տոկոսով):
Փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 284 հազար 532 դրամ (պետականում՝ 212 հազար 982, ոչ պետականում՝ աճել 312 հազար 899):
Հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ դեկտեմբերի համեմատ ցածր է եղել 21.3 տոկոսով (պետականում՝ 69.7, ոչ պետականում՝ 81.8 տոկոսով): Հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձը բարձր է եղել 4.2 տոկոսով (պետականում՝ 5.2, ոչ պետականում՝ 3.6 տոկոսով):
Հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278 հազար 294 դրամ (պետականում՝ 218 հազար 981, ոչ պետականում՝ 301 հազար 982):
Ցուցանիշը հաշվարկված է Պետական եկամուտների կոմիտեից (հաշվետու ամսվան հաջորդող 25/26-րդ օրը) ստացվող Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառման տվյալների բազայի հիման վրա և զետեղվում է աղյուսակում ամսվա վերջին աշխատանքային օրը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմ կատարած այցի ընթացքում նախատեսում է բանակցել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ և հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
«Դոնալդ Թրամփը մտադիր է խոսել Իտալիայի վարչապետի հետ, հանդիպել Զելենսկիի և Սթարմերի հետ», – նշում է աղբյուրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությանն են ժամանել նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»:
Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհուրդի գրասենյակից։
Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև կունենա երկկողմ աշխատանքային հանդիպումներ: