ArmNews
Հունիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է մշտական հրադադարի հաստատմանն Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրը եռօրյա հրադադար հաստատելու որոշումը։

«Նախագահը հասկացրել է, որ առաջին հերթին ցանկանում է տեսնել մշտական հրադադար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ ու հավելել, որ Թրամփը դժգոհ է երկու կողմի առաջնորդների գործողություններից։

«Չնայած նախագահը լավատես է, որ կկարողանա համաձայնագիրը կնքել, բայց նաև սթափ է գնահատում իրավիճակը: Երկու կողմն էլ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունից դուրս գալու ելք գտնելու համար»,- ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։

Լևիթը նաև նշել է, որ Վատիկանում Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը վկայում է կարգավորման գործընթացում ԱՄՆ նախագահի լուրջ ներգրավվածության մասին:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ նա ասել է ռուսական «TASS»լրատվամիջոցի հետ զրույցում:

«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում, աշխատել քաղաքացիական հասարակության հետ, ոգեշնչել երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչն իրականում իրենց հարազատ է»։

Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ ժամանակի մեծ մասն ինքը տրամադրում է կրթական նախագծերին՝ «դպրոցներ, բուհեր, կրթաթոշակային ծրագրեր, ակադեմիական մրցանակներ։

«Ես աջակցում եմ ամենատաղանդավորներին ու լուսավորներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց երազանքները: Ես նաև աշխատում եմ մշակույթի վերածննդի վրա՝ պահպանելով ժառանգությունը, որպեսզի այն փոխանցեմ նոր սերունդներին: Ահա թե ինչին կուզենայի նվիրել իմ կյանքը»,-եզրափակել է Բիլալ Էրդողանը:

Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. Տեսանյութ

 

ՆԳՆ-ից հայտնում են․ 

«Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին:

Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների»։

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան: 

Օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

Այցի շրջանակներում Քավելաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին քննարկել են Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրումը։ Մոսկվան կողմերին կոչ է արել կարգավորել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-պակիստանյան փոխգործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության սրումը՝ կապված ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ։ Ռուսական կողմը երկու կողմերին զսպվածության և տարաձայնությունների խաղաղ հանգուցալուծմանն ուղղված երկխոսության կոչ է արել, - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, հանդիպումն անցել է դեսպանի խնդրանքով:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի առաջիկա օրերին, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդուրս գա բանակցային գործընթացից:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցով որոշում կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում:

«Սա պետք է տեղի ունենա արագ: Մենք չենք կարող անվերջ ժամանակ և ռեսուրսներ ծախսել, եթե արդյունք չլինի»,- կիրակի օրը NBC հեռուստաընկերության «Meet the Press» հաղորդման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Այս շաբաթը շատ կարևոր է լինելու: Մենք ստիպված կլինենք որոշել՝ ցանկանում ենք շարունակել մասնակցել այս գործընթացին, թե ժամանակն է կենտրոնանալ այլ խնդիրների վրա»,- հավելել է նա:

Պակիստանի պաշտպանության նախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի կողմից ռազմական ներխուժումն անխուսափելի է։

Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը հայտարարել է, որ երկիրը ամրապնդել է իր ուժերը, քանի որ դա այժմ անխուսափելի է:

«Նման իրավիճակում անհրաժեշտ է ռազմավարական որոշումներ կայացնել, և դրանք ընդունվել են», – ըստ Առաջին լրատվականի՝ասել է նա Reuters գործակալությանը:

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:

Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:

Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,- գրել է Ավանեսյանը:

Պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան. Տեսանյութ

Ֆոտո

Իրանը կարող է նաև հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային․ Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ

Էր-Ռիադը Կատարին կաջակցի՝ Իրանի դեմ պատասխան գործողություններում. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

Մենք շարունակելու ենք պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա.Իրան. Reuters

Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված

Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին․ Ալ-Մայադին

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ