ArmNews
Հունիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում»,-ասված է հայտարարության մեջ:

«Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։

Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։

Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություներն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ` դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։

Շնորհակալ ենք ողջ Հայասաթ թիմին` այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար»,- ասված է գրառման մեջ:

 
 
 

Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունները վերսկսելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ազդանշանը պետք է ստացվի Կիևից։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Կիևից։ Համենայն դեպս, Կիևը պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկի այդ առնչությամբ։ Իսկ նրանց մոտ իրավաբանական արգելք է գործում դրա համար։ Բայց առայժմ մենք ոչ մի գործողություն չենք տեսնում», – պատասխանել է նա այն հարցին, թե Ռուսաստանն ումի՞ց է ազդանշանի սպասում այդ հարցի վերաբերյալ՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Կայա Կալասը։

«Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի իմ առաջիկա այցը Հայաստան։ Ես վերահաստատեցի Եվրամիության ուժեղ հանձնառությունը կապերի խորացման առնչությամբ։ Մենք մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- գրել է Կալասը։

Վահագն Խաչատուրյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ապրիլի 26-ին Հռոմում մասնակցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։

Կայա Կալասն ապրիլի 25-ին այցելել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Եվրախորհրդարանի և եվրոպական մի շարք երկրների խորհրդարանականներ խիստ քննադատության էին ենթարկել Կայա Կալասին՝ Բաքու կատարած այցի և այնտեղ նրա հնչեցրած հայտարարությունների համար։

Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ, տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս կհրավիրի:

«Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Սահմանադրական դատարանի որոշման թե՛ դրական կողմերը, թե՛ բացթողումները: Բացի այդ, կլուսաբանվեն այն կարևոր հարցերը, որոնց Սահմանադրական դատարանը կա՛մ պատասխան չի տվել, կա՛մ տվել է թերի պատասխաններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից (AFAD) հայտնում են, որ Ստամբուլում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են Բյույուքչեքմեջեի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ 

Սա Թուրքիայում մեկ օրվա ընթացքում գրանցված երկրորդ երկրաշարժն է։ Ավելի վաղ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ էին տեղի ունեցել Էլազըղի նահանգում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, ես ուզում եմ փակել Իրանի հարցը. այս մասին Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝  մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը:

«Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը: Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք՝ առանց ռումբեր նետելու»,- հավելել է Թրամփը:

Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց (Իսրայելին-Խմբ.) հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես իրենց (Իսրայելին-Խմբ.) համար հարմարություն չեմ ստեղծել, բայց «ոչ» էլ չեմ ասել: Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», - մանրամասնել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել:

Թրամփը պահանջում է, որ Իրանը միջուկային ծրագիրը չզարգացնի՝ միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խախղ բնույթ է կրում:

Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում. այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը: Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները», - ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական կարգավորումը։ 

Իրանի նախագահը, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը: 

«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- հավելել է Փեզեշքիանը:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.97 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: 

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:

Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ, տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։

Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռաին հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն, ըստ նրա, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է աճել։

Ոսստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։

Կանադան բազմաթիվ ցավակցական հաղորդագրություններ է ստացել աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներից, որոնց թվում են Ֆիլիպինների նախագահ Բոնգբոնգ Մարկոսը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և այլք։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Ողբերգությունը տեղի է ունեցել Կանադայում մարտի 28-ին նախատեսված դաշնային ընտրություններից երկու օր առաջ։

Ֆոտո

Իրանը կարող է նաև հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային․ Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ

Էր-Ռիադը Կատարին կաջակցի՝ Իրանի դեմ պատասխան գործողություններում. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

Մենք շարունակելու ենք պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա.Իրան. Reuters

Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված

Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին․ Ալ-Մայադին

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ