ArmNews
Հունիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Կոնկլավը, որի արդյունքում կարդինալները պետք է ընտրեն Հռոմի 267-րդ պապին, կկայանա մայիսի 7-ին։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը։

Դա տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող իննօրյա սգի շրջանի ավարտից հետո։

Կոնկլավի նախապատրաստական աշխատանքների նպատակով Վատիկանն արդեն այցելուների համար փակել է Սիքստինյան կապելլան։

Քվեարկությունից հետո աշխարհը պետք է սպասի նշանի. եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս եկող ծուխը սև է, կնշանակի, որ նոր պապի ընտրության համար անհրաժեշտ երկու երրորդ ձայները չեն հավաքվել։ Սակայն երբ պապ ընտրվի, սպիտակ ծուխ կբարձրանա, և զանգեր կղողանջեն։

 Սիքստինյան կապելլան կոնկլավի անցկացման պարտադիր վայր է դարձել 1996 թվականից, երբ Հովհաննես Պողոս 2-րդը ստեղծեց կաթոլիկ եկեղեցու Սահմանադրությունը, որտեղ նկարագրված են կոնկլավի անցկացման բոլոր մանրամասները։

Քաշմիրում սրվող իրավիճակի ֆոնին Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Պակիստան։

 Պակիստանում նկատվել են թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող C-130E ռազմատրանսպորտային մի քանի ինքնաթիռներ, հայտնել են լրատվամիջոցները։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Պակիստանի Իսլամական Հանրապետություն են բերվել KARAOK հակատանկային հրթիռային համակարգեր, ինչպես նաեւ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի մարտական ​​բաղադրիչներ։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամադ Իսհակ Դարի հետ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վատթարացել են Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Կողմերը մի շարք միջոցներ են ձեռնարկել միմյանց դեմ, երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են գրանցվել։

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կհարցաքննվի Փարիզի դատարանում՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին իր նկատմամբ իրականացված զինված հարձակման և կողոպուտի գործով. հայտնում է AP-ը։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել Փարիզի կենտրոնում՝ նորաձևության շաբաթվա ընթացքում, երբ մի խումբ զինված հանցագործներ ներխուժել են Քարդաշյանի հյուրասենյակ, կապել նրան և հափշտակել ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։ Քարդաշյանը հետագայում պատմել է, որ իր կյանքը վտանգված էր, և նա կարծում էր, թե պատրաստվում են բռնաբարել և սպանել իրեն։

Միջադեպից ութ տարի անց՝ մայիսի 23-ին նախատեսված դատավարության շրջանակներում, դատարանի առաջ կկանգնի 10 մեղադրյալ։ Նախնական շրջանում մեղադրյալների թիվը եղել է 12, սակայն նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատարան։ Հետաքննության տվյալներով՝ կողոպուտին մասնակցել է մեղադրյալներից 5-ը։

Քարդաշյանի փաստաբանական թիմը հայտնել է, որ հայտնի հեռուստաաստղը դատարան կգա անձամբ, սակայն ցանկություն չունի լրացուցիչ մեկնաբանություններ տալ։

Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված խնդրի լուծմանը: «Ինչ վերաբերում Է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այնտեղ գործարք կկնքվի։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա»,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հավելել. «Մենք պետք է ինչ-որ բան անենք, որ ստիպված չլինենք ամենուրեք ռումբեր նետել»:

Ըստ պարբերականի, Թրամփի լավատեսությունը, սակայն, չի կիսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Կիրակի նա կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն, ըստ նրա, դրական ուղղությամբ են ընթանում Օմանում անցած հանգստյան օրերին անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո: Նեթանյահուն հստակեցրել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ ուրան հարստացնել կամ նույնիսկ պահպանել դրա հնարավորությունները: Նեթանյահուի համոզմամբ՝ Իրանի հետ վատ գործարքը «ավելի վատ է, քան գործարքի բացակայությունը»:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախընտրում է նախ սպառել բոլոր դիվանագիտական ​​​​խողովակները, նախքան ռազմական լուծման դիմելը։ Թրամփը բազմիցս սպառնացել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ կհասցնի Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին, եթե բանակցությունները ձախողվեն:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն առաջիկայում շատ է մանիպուլացվելու, և տարբեր մասնագետներ փորձելու են պարզաբանումներ տալ, թե ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին օրենքի կիրառման շրջանակները սահմանափակվելու են: Բայց կանխատեսումը հակառակն է, և սահմանափակումները շատ չեն լինելու: Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գլայանը՝ պարզաբանելով, թե ինչի մասին է բարձր դատարանի որոշումը:

«Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձի, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ պաշտոնատար անձի պարագայում սահմանափակվածություն՝ հանցագործության կատարման հետ կապված, չի լինելու:

Եթե խոսքը վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձին, ապա այս դեպքում պետք է ուղղակի կամ անուղղակի կապ հանցագործության կատարման և ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի միջև:

Ինչո՞ւ եմ ասում, որ դաշտը մանիպուլացվում է, որովհետև փորձ է արվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ նախաձեռնելու հիմքերը, որոնք սահմանափակ են, և չորս դեպքերում վերաբերում են միայն քրեական գործերին, կապել հենց այդ քրեական գործերի հետ՝ չանդրադառնալով այն հարցին, թե այդ քրեական գործով անցնող անձը, մասնավորապես՝ մեղադրյալը, պաշտոնատար ա՞նձ է, թե՞ պաշտոնատար անձ չէ:

Եթե ՍԴ որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես որ կա, ես կարծում եմ, որ շրջանակների սահմանափակվածություն, ըստ էության, չի լինելու, բայց կարիք միանշանակ առաջանալու է, որ հայցադիմումները վերանայվեն, և տեղի ունենա վերահաշվարկ, որպեսզի դրանք լինեն ավելի ճշգրիտ»,- ասաց Գալյանը:

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, որի շրջանակում Իրանի նախագահն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է:

Հիշեցնենք, որ Փեզեշքիանն այսօր ժամանել է Ադրբեջան: Մեկնելուց առաջ նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ 

«Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։

Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։

Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,-ասել է Փեզեշքիանը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս):

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․

  • շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
  • առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
  • սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հավի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարեL հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում հզոր պայթյունից առաջացած խոշոր հրդեհը, հայտնում է Mehr գործակալությունը: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Իլյուշին» ինքնաթիռը յուրաքանչյուր թռիչքի ընթացքում մոտ 40 տոննա ջուր և հրդեհաշիջող նյութեր է նետում կրակի վրա:

Հիշեցնենք, որ պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:

«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - BBC-ի փոխանցմամբ՝ պետական ​​հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:

Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։

Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։

Չգիտեմ՝ արդյո՞ք, Բաքվի բարբարարոսական վարչախումբը հասկացե՞լ է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի՝ արհեստածին Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերությանը երեկ տված բացառիկ հարցազրույցի նրբերանգները, սակայն դրանիցից մի քանիսը շատ ուշագրավ էին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի նախագահը, մասնավորապես, նշել է, որ Իրանում յուրային են համարում Ադրբեջանի ժողովրդին և երկու երկրների միջև սահմանը այդքան էլ կարևորություն չունի։ 

Բավականին տարողունակ  այս դիվանագիտական ձևակերպումները պետք է, որ անհանգստացնեն Բաքվի բարբարոսական վարչախմբին, քանի որ դժվար թե Բաքվի բռնապետի համար ականջահաճո լինի այն, որ Իրանի նախագահը յուրային է համարում նույն այդ բռնապետի ղեկավարած երկրի ժողովրդին, որն արհեստածին Ադրբեջանի պարագայում դիտարկվում է՝ որպես միայն Իլհամ Ալիևի, փաստացիորեն, հպատակ բնակչություն։ 

Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան փրփուրը բերանին խոսում էր այն մասին, որ Իրանում նախագահ է ընտրվել ոչ թե ագրպատականյան ծագմամբ իրանցի, այլ հենց «ադրբեջանցի», նվաստս խոսել է Բաքվի բռնապետի համար հնարավոր այն ռիսկի մասին, որ արհեստածին Ադրբեջանում հասարակ մարդիկ հենց Մասուդ Փեզեշքյանին կարող են մտովի պատկերացնել ոչ միայն Իրանի, այլ նաև իրենց նախագահ, հատկապես, եթե «սահմանն այդքան էլ կարևորություն չունի»»,- գրել է նա:

Ֆոտո

Իրանը կարող է նաև հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային․ Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ

Էր-Ռիադը Կատարին կաջակցի՝ Իրանի դեմ պատասխան գործողություններում. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

Մենք շարունակելու ենք պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա.Իրան. Reuters

Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված

Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին․ Ալ-Մայադին

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ