Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքները
Մայիսի 26, 2025

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքները

Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքի վրա։

Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։

«Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն իրականացնում թռիչքներ։

«Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, սա առաջնահերթություն է», – հաղորդում է «Ռոսավիացիան»:

Rate this item
(0 votes)

Լրահոս