«Պատանին գտնվել է գնացքից 130 մ հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը». «Հարավկովկասյան երկաթուղի»
Մայիսի 26, 2025

«Պատանին գտնվել է գնացքից 130 մ հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը». «Հարավկովկասյան երկաթուղի»

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել. «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։

Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։

ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել են մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։ Ծրագրի իրականացումը շարունակվում է։

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը, եթե շարունակվի ռազմական օգնությունը Կիևին. Մեդվեդև

Մբապեն՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Վեճ, ծեծկռտուք, կրակոցներ Նոր Արեշում. կա վիրավոր

Մայիսի 25-ի գիշերն Ուկրաինան ենթարկվել է ամենախոշոր օդային հարձակման. Reuters

ՊՆ-ն չի հաստատում խոշոր գործարարների որդիների չծառայելու մասին պատգամավորի խոսքերը

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգը

«Պատանին գտնվել է գնացքից 130 մ հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը». «Հարավկովկասյան երկաթուղի»

Գիտնականները Արեգակի վրա Երկրի մակերևույթից 10 անգամ մեծ թռչունի նմանվող օբյեկտ են հայտնաբերել

Մոսկվան և Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքները

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ․ Իրանի ԱԳՆ

ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրներին

Կայա Կալլասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա ԱԹՍ-ի միջոցով ներկի տարա են գցել

Մոսկվայում ռեկորդային շոգի պատճառով եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է սահմանվել