Մայիսի 25-ի գիշերն Ուկրաինան ենթարկվել է հակամարտության սկզբից ի վեր ամենախոշոր օդային հարձակմանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։
Մայիսի 25-ի գիշերը պայթյուններ են լսվել Օդեսայում, Կիևում և Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումների են ենթարկվել նաև Խարկովը, Նիկոլաևը և Տերնոպիլը։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է 12 զոհի և 60 վիրավորի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարվածները հասցվում են միայն ուկրաինական ռազմական օբյեկտներին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին արձագանքել գիշերը տեղի ունեցած հարձակմանը։ Այս մասին նա գրել է Telegram ալիքում։