Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա ԱԹՍ-ի միջոցով ներկի տարա են գցել
Մայիսի 25, 2025

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա ԱԹՍ-ի միջոցով ներկի տարա են գցել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա մայիսի 25-ին հարձակվել են անօդաչու թռչող սարքի միջոցով։

Այս մասին հայտնել է դիվանագիտական ​​առաքելության տելեգրամյան ալիքը։

«Դիվանագիտական ​​առաքելության տարածքի վրայով թռչելուց հետո անօդաչու թռչող սարքը ներկով տարա է գցել գլխավոր մուտքի դիմացի հատվածի վրա»,- միջադեպը նկարագրել են դեսպանատանը։

Միևնույն ժամանակ, Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը նշում է, որ նման հարձակումները դարձել են պարբերական։

Ռուս դիվանագետները կապ են հաստատել ոստիկանության և Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարության հետ, սակայն ոչ մի արդյունք չի տվել այդ դիմումը։

«Նման միջադեպերի բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են շվեդական իշխանությունները»,- նշել են դեսպանատան մամուլի ծառայությունից։

Rate this item
(0 votes)

Լրահոս